Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Երիտասարդներին կարող է առաջնորդել միայն ուժեղ առաջնորդը․ Նարեկ Սուքիասյան Դանիայում շահագործման է հանձնվել Հյուսիսային Եվրոպայի խոշորագույն արևային էներգահամալիրը«Հայոց Արծիվներն» աջակցո՛ւմ է բարեկամ Իրանի իշխանություններին ու ժողովրդին․ Դոնալդ Թրամփն անկախ և ինքնիշխան պետությունների համար կործանիչ դիկտատոր է․ Խաչիկ Ասրյան Հակաիշխանական համակարգերում պետք է վերջապես վեր կանգնել մերկանտիլ շահերից ու պատկերացումներից՝ բամբասանք, ինտրիգներ, ի սկզբանե սխալ հաշվարկներ․ Վահե Հովհաննիսյան Մեր ընկերությունը հերթական աջակցությունն է ցուցաբերել իր ազդակիր բնակավայրերից մեկին․ այս անգամ՝ Կապան համայնքի Սևաքար գյուղին Պատմությունը կերտում են անհատները․ հանձնվել չկա․ Մհեր Ավետիսյան 1300 փորձառու ուսուցիչ ազատվեցին աշխատանքից․Ատոմ Մխիթարյան Ո՞վ է այս առավոտյան սարսափ ֆիլմի հեղինակը. Մարիաննա Ղահրամանյան Այսօրվա դատական նիստին Սամվել Կարապետյանը չի մասնակցելու․ Արամ Վարդևանյան Թուրքիայի արտգործնախարարը պարզ հայտարարել է, որ ընտրություններում աջակցում են Փաշինյանին․ Մենուա Սողոմոնյան Սա՞ է ձեր արդարությունը. Հրայր Կամենդատյան Ճշմարտությունը չես թաքցնի "հույժ գաղտնի" հոդվածի տակ․ Փաշինյանը իր աշխատակազմի ծախսերը ավելացրել է 4 անգամ Փաշինյանի հաշվին նստած միլիոնավոր պարգևավճարն էլ պետբյուջեի թալան է Սահմանադրությունից դուրս. իշխանության ներխուժումը Եկեղեցի Խաղաղության անվան տակ պարտադրանք. ում են փորձում մոլորեցնել Հավատամիտ իմ ժողովուրդ, մեզ միասնություն է պետք․ Նարեկ ԿարապետյանԱնկարան դեմ է Իրանի նկատմամբ ցանկացած ռազմակшն միջամտության. Ֆիդան Ռուսաստանի Դաշնության հետ խոսել ենք երկաթուղու խնդրից, սպասում ենք պատասխանին. Նիկոլ ՓաշինյանԲյուջեից 3,5 միլիարդ թալանչիների ու նրանց ընկերների համար․ իսկ թոշակառուն 10 հազարն ին՞չ պետք է անիԿրեմլը համաձայն է Թրամփի հետ, որ Զելենսկին խոչընդոտում է Ուկրաինայում խաղաղության գործընթացը. Պեսկով
Քաղաքականություն

Սահմանադրությունը ոտնահարում են ոչ միայն Հայաստանում, այլև Արցախում

Արցախի նախագահական ընտրություններից հետո ձեւավորված Սամվել Բաբայան-Արայիկ Հարությունյան դրամատիկ հարաբերությունները բազում առիթներ ենք ունեցել ներկայացնելու։ Գրել ենք, որ Սամվել Բաբայանը՝ Կամանդույուշչին, խորհրդարանի եւ նախագահի ընտրություններում հաղթանակից հետո իշխանության մաս կազմեց․ նրա քաղաքական ուժը մտավ Արցախի ԱԺ, իսկ ինքը՝ Ազգային անվտանգության խորհուրդ եւ այժմ օրեցօր ընդլայնում է  ազդեցության շրջանակը։ Ազգային անվտանգության քարտուղարի պաշտոնում նշանակվելուց հետո նա հսկայական պահանջներ է ներկայացրել նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանին՝ թե՛ աշխատակազմը տասնապատիկ մեծացնելու, թե՛ կառույցին առանձին մասնաշենք հատկացնելու, թե՛ յուրայիններին պետական ապարատում պաշտոններ տալու, աշխատանքի նշանակելու վերաբերյալ։ «Բաբայանը պետության մեջ պետություն է կառուցում» հոդվածում մանրամասն շարադրել ենք նրա հավակնությունների ու ամբիցիաների մասին։ Արցախում կարծում են, որ իրական իշխանությունը պատկանում է Սամվել Բաբայանին, եւ Արայիկ Հարությունյանը «նրա մոտ նախագահ է աշխատում»։

Երեկ պարզեցինք, որ Սամվել Բաբայանն արդեն 30-40 աշխատող ունի, բոլորին ինքն է ընտրել եւ ընդունել աշխատանքի։ Բայց ամբողջ հարցն այն է, որ Արցախի Սահմանադրությունը բոլորովին այլ բան է նախատեսում։ Մասնավորապես, որ՝ «Ազգային անվտանգության բնագավառում իր լիազորությունների իրականացմանն աջակցելու նպատակով հանրապետության նախագահն իրեն կից ձեւավորում է խորհրդակցական մարմին՝ Անվտանգության խորհուրդ, եւ նախագահում այն»: Այսինքն, Բաբայանն աստիճանաբար իր ձեռքն է վերցրել Արայիկ Հարությունյանի լիազորությունները եւ հանդես է գալիս որպես ինքնուրույն կառույցի ղեկավար, այլ ոչ թե նախագահին կից մարմնի։ Արայիկ Հարությունյանն էլ, ասում են, չի կարողանում հակադրվել Բաբայանին, նախ՝ որովհետեւ տեսակով փափուկ է եւ փորձում է բոլորի հետ «լեզու գտնել», ապա նաեւ այն պատճառով, որ Բաբայանն ուժեղ տեսակ է եւ եթե մի օր որոշի ընդդիմության շարքերն անցնել, հաջորդ օրը կարող է փողոց հանել մարդկանց եւ Հարությունյանի հրաժարականին հասնել։ Քաղաքական այս գործարքի արդյունքում Բաբայանն ակամայից հայտնվել է նախագահի լիազորությունները յուրացնողի դերում։ Արցախում անգամ կատակում են, որ Բաբայանի մոտ դա լավ է ստացվում։ Չի բացառվում, որ նա ուրիշ հարցերում էլ է թելադրում Արցախի նախագահին, մենք տեղյակ չենք։

Ուշագրավ է, որ նախկինում ԱԱԽ գրասենյակը բաղկացած էր ընդամենը երեք հոգուց։ Նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը մեզ հետ զրույցում, ըստ էության, չհերքեց, որ Արայիկ Հարությունյանը չի ձեւավորում սահմանադրորեն իրեն կցված մարմինը՝ Անվտանգության խորհուրդը։ «Բնականաբար, պարոն Հարությունյանը՝ ինքը, ուղիղ չի ընդունում այդ մարդկանց, ընդունում է իր կառավարությունը։ Այսինքն, իշխանությունն է իր վրա վերցնում այդ գործառույթը։ Այսինքն, նույն հաջողությամբ պիտի ասենք, որ նախարարն աշխատակից է վերցնում, ուրեմն պարոն Հարությունյա՞նն է վերցնում՝ ոչ։ Յուրաքանչյուր գերատեսչության ղեկավար ինքն է ընտրում իր աշխատողներին»,- ասաց խոսնակը։ Մինչդեռ Սահմանադրության մեջ սեւով սպիտակի վրա գրված է, որ ԱԽ-ն նախագահին կից եւ ոչ թե ինքնուրույն  միավոր է, ինչպես նախարարությունները։

Ինչպե՞ս ստացվեց, որ նախագահի լիազորության տակ գտնվող երեք հոգանոց խորհրդատվական մարմինը դարձավ 40 հոգանոց մեծ հիմնարկ․ մեր հարցին Արցախի նախագահի խոսնակը պատասխանեց․ «Նորմալ է, աշխատակազմը մեծացվում է, գործառույթներն էլ հետն են մեծացվում։ Ինչ վերաբերում է աշխատակազմի թվին, ես հստակ չգիտեմ, բայց, կարծեմ, պարոն Բաբայանի փոխանցմամբ՝ այս պահին 30 հոգի են»։ Նկատենք, սակայն՝ եթե Հայաստանում  ԱԽ-ի գործունեությունը կարգավորվում է կառույցի մասին համապատասխան օրենքով, ապա Արցախում նման օրենք չկա, ուստի հետաքրքրվեցինք՝ ե՞րբ է մեծացվել հաստիքացուցակը եւ ինչպե՞ս։ «Ինքն ուներ գործառույթներ, որոնք չէին իրագործվում։ Տարիներ ի վեր, չգիտես ինչու, այդ գործառույթների նկատմամբ անուշադրություն է եղել, հիմա որոշել ենք ամբողջ գործառույթներն իրականացնել»։ Թե հատկապես որ գործառույթներն են անտեսվել, եւ դրանից ինչ վնասներ է կրել Արցախն անցյալում, խոսնակը չկարողացավ կոնկրետ պատասխանել․

«Ես, անկեղծ ասած, կանոնադրությունը չեմ կարդացել, բայց գիտեմ, որ մարմինը որոշակի գործառույթներ իրականացնող է։ Այո, խորհրդատվական մարմին է, բայց խորհուրդ տալու համար էլ է, չէ՞, պետք ուսումնասիրություններ կատարել, փորձագիտական հնարավորություններ պետք է ունենա։ Այսինքն, ինքը գործող մարմին է դառնալու, ձեւական չի լինելու այլեւս»։ Ապա շարունակեց․ «Իսկ որ նախկինում չի արվել, շատ հարցերում է տուժել։ Եթե նախկինում ԱԽՔ-ն չուներ աշխատակազմ, եւ բոլոր գործառույթները մի մարդու վրա էին դրված, իհարկե, մի մարդը չէր կարող այն ամբողջ գործառույթը, որը սահմանված է ողջ մարմնի վրա, միայնակ արդյունավետորեն կատարեր։ Պարզապես անվտանգությունը բաց համակարգ չէ, եւ չեմ կարող ավելի բաց խոսել, թե որտեղ ենք ձախողվել»։

ՀԳ․ Սամվել Բաբայանն ու իր թիմը նախընտրական քարոզարշավի ընթացքում հայտարարում էին, թե իշխանության գալուն պես լծվելու են պետական ապարատի կրճատման, ծախսերի օպտիմալացման գործին, այսօր իրենք են հարկատուների ուսերին մեծ բեռ դառնում։