Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Սամվել Կարապետյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգվել է մեկ ամսով․ փաստաբանՀակակոռուպցիոն դատարանը հրապարակում է Սամվել Կարապետյանի վերաբերյալ որոշումը (ուղիղ)Անկախության հռչակագիրը ոչ թե անկախության, այլ կոնֆլիկտի հռչակագիր է. Նիկոլ ՓաշինյանԹուրքիայի ՊՆ-ն հաստատել Է երկրի տարածքում ՆԱՏՕ-ի ուժերի կողմից իրանական hրթիռի nչնչացումըԱվտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ Այն միասնությունն ու համերաշխությունը, որ այսօր կար, թող պահպանվի և տարածվի մեր ամբողջ ազգի մեջ․ բոլորս՝ միասին, ավելի ուժեղ ենք․ Նարեկ ԿարապետյանՍամվել Կարապետյանի տնային կալանքը երկարացնելու կամ նրան ազատ արձակելու որոշումը կհրապարակվի ժամը 00:30-ին. Արամ ՎարդևանյանԵրբ Սամվել Կարապետյանը լինի վարչապետ, մենք կունենանք ուժեղ Հայաստան, ուժեղ տնտեսություն, ուժեղ դիվանագիտություն և ուժեղ խաղաղություն. «Ուժեղ Հայաստան»ԱՄՆ-ը ժամանակավորապես մեղմացրել է ռուսական նավթի դեմ պատժամիջnցները Մարզերում տեսնում ենք բացարձակ վստահություն Սամվել Կարապետյանի նկատմամբ. Արթուր Դանիելյան Սամվել Կարապետյանի աջակիցներն արդեն 8 ժամ է դատարանի բակում են․ շատերը հրաժարվում են հեռանալ Ուղիղ՝ առանց «քաղաքական շաքարապատման»․ ոմանց հաստատ դուր չի գա, բայց դե ինչ արած, մի կերպ թող տանեն․ Աննա ԿոստանյանԱլեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Թուրքիա Փակվող դպրոցներ․ կրթական բարեփոխու՞մ, թե՞ ապաբնակեցման ծրագիր․ ի՞նչ անել. Մենուա ՍողոմոնյանՀարգելի նպաստառուներ, ահա ինչպես են ձեզ զրկելու նպաստներից. Հրայր ԿամենդատյանZara-ի հիմնադիրը կստանա ռեկորդային 3.23 միլիարդ եվրո դիվիդենտ Կարապետյանի աջակիցներից շատերն ավելի քան 8 ժամ է չեն հեռանում դատարանի բակիցՄեր ազգն արդեն արթնացել է, Սամվել Կարապետյանը հաստատ կրած է․ Կարապետյանի աջակից Արդյո՞ք ԱՄՆ-ն կհասնի իր ուզածին և Իրանում կտապալվի ռեժիմը. Էդմոն ՄարուքյանԿուրտուան լավագույն դարպասապահն է «Ռեալի» պատմության մեջ. Արբելոա
Քաղաքականություն

Նորաթուխ սփյուռքահայությունը «Նիկոլ-արևին» հեռվից է նայում, գիտեն՝ կայրի, եթե շատ մոտենան. Գագիկ Համբարյան

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է. «Նորաթուխ սփյուռքահայությունը «Նիկոլ-արևին» հեռվից է նայում, գիտեն՝ կայրի, եթե շատ մոտենան:

Չէի անդրադառնա սփյուռքում բնակվող մեր հայրենակիցների` Հայաստանում բնակվողներիս խրատներ տալու և Հայաստանում ապրելու մաստեր-կլաս ներկայացնելու թեմային, եթե ինքս էլ չառնչվեի մի քանի զավեշտալի դրվագների...
Նախ, սկսեմ նրանից, որ Հայաստանը տարբեր պատճառներով վերջին 30 տարում լքած և օտար ափերում իրենց կյանքը դասավորած, որի համար ես շատ ուրախ եմ, մեր հայրենակիցները բացարձակ որևէ բարոյական իրավունք չունեն ինձ կամ որևէ հայաստանցու սովորեցնելու, թե մենք ինչպիսի քաղաքական կողմնորոշում պետք է դրսևորենք, կամ ինչպես պետք է ապրենք Հայաստանում...
Սակայն սփյուռքահայության մեջ կա մի զանգված, որը, լինելով Հայաստանի ներկայիս ղեկավարի մոլի երկրպագուներ, իրեն թույլ է տալիս ոչ միայն դասեր տալ հայաստանցիներիս, թե ինչպես պետք է վերաբերվենք Նիկոլին և նրա իշխանությանը, այլև յուրահատուկ ագրեսիա են ցուցաբերում Փաշինյանին քննադատողների նկատմամբ՝ նրանց և նրանց ընտանիքի անդամների հասցեներին ամենավերջին անձնական հայհոյանքները տալով, անիծելով և վիրավորելով... Այդ զանգվածին ես անվանում են Նիկոլի սփյուռքահայ պոռնո-ֆան ակումբ... Այո՛, հենց այդպես... Ամենազավեշտալին այն է, որ այդ պոռնո-ֆան ակումբի մեջ մեծ տեղ են զբաղեցնում իրական կին օգտատերերը... Հետաքրքիր է, սրանց ընտանիքի անդամները և հատկապես արական սեռի ներկայացուցիչները տեղյա՞կ են, թե իրենց կանայք ինչ բառապաշար ունեն և ինչպես են իրենց չբավարարված թաքուն սեռական երազանքները հայհոյանքների տեսքով լցնում սոցցանցեր... Սրանց բառամթերքը կարելի է օգտագործել "Հայհոյագիտությունը և անեծքաբանությունը" դասագիրք հրատարակելիս...
Ինչ վերաբերում է Նիկոլի չհայհոյող սփյուռքահայ երկրպագուներին, ապա սրանք էլ պոռնո-ֆան ակումբի ներկայացուցիչների նման տաքուկ տեղավորվելով լոսանջելես-գլենդեյլներում, փարիզներում, լիոններում, մադրիդ-բարսելոնաներում, բրյուսել-ամստերդամներում, բեյրութ-ստամբուլներում, մոսկվա-յակուտսկներում և այլն, խրատներ են տալիս մեզ, որ քիչ քննադատենք Նիկոլին և "թողնենք, որ աշխատի"... Երբ հարցնում ես, թե քո քննադատությամբ ինչպե՞ս ես խանգարում Նիկոլին՝ պապանձվում են, քանի որ նույնիսկ իրենք են դա հասկանում, որ քննադատելը չի նշանակում խոչընդոտել... Չհայհոյողների մեջ բազմաթիվ հարազատներ, բարեկամներ, ծանոթներ և ընկերներ ունեմ, որոնցից շատ քչերն են այս երկու տարվա մեջ Հայաստան եկել... Գալուց էլ՝ հիմնականում մեկ ամսով՝ որպես զբոսաշրջիկ... Էլ չեմ ասում, որ որևէ մեկը գար ու ներդրումներ աներ, աշխատատեղեր բացեր նիկոլական Հայաստանում... Նիկոլի` հայհոյող պոռնո ֆան-ակումբի և չհայհողող երկրպագուների 99,9 տոկոսը Հայաստանը սիրում է հեռվից՝ բնազդաբար վտանգներ զգալով Նիկոլից և չհավատալով նրան... Սակայն նիկոլաշեղ որոշ արարածներ, հատկապես ռուսաստանաբնակ հայերի շրջանում, գովազդախաբեությամբ են զբաղված... Ըստ այդ ստախոսների` Նիկոլն իշխանության գալուց հետո Հայաստանում կառուցել է հազարավոր դպրոցներ, մանկապարտեզներ, գործարաններ, ֆաբրիկաներ, ջերմոցներ, մշակութային պալատներ և այլն, իսկ մեր հայրենակիցներն էլ հազարավոր լայքեր են դնում այդ կեղծիքների տակ ու Նիկոլին գովերգող մեկնաբանություններ գրում...
Հայտնի երգի բառերին համապատասխան վերը նշված նորաթուխ սփյուռքահայ նիկոլաֆիլ զանգվածն իրենց կուռքին՝ «Նիկոլ-արևին» հեռվից է նայում, գիտենալով՝ կայրի, եթե շատ մոտենան...
Հարգարժան նորաթուխ սփյուռքահայությունը լավ կլինի «Նիկոլ-արևին» գա ու սիրի Հայաստանում ու ըմբոշխնի այդ սիրո բոլոր դառը պտուղները՝ օրինականացված (պարգևավճարներ) և չօրինականացված կոռուպցիան, հովանավորչությունը, անարդարությունը, հասարակությունը սևերի և սպիտակների բաժանելու հետևանքները, իշխանավորների գյորմամիշաչտեսությունը, դիլետանտ կառավարման հետևանքները, ստախոսությունը, կեղծիքը որպես ճշմարտություն մատուցելը, նախկին օդիոզ և կոռումպացված գործիչների հետ սերտ համագործակցելը, յուրայինների անպատժելիությունը և այլն...»: