Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Սամվել Կարապետյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգվել է մեկ ամսով․ փաստաբանՀակակոռուպցիոն դատարանը հրապարակում է Սամվել Կարապետյանի վերաբերյալ որոշումը (ուղիղ)Անկախության հռչակագիրը ոչ թե անկախության, այլ կոնֆլիկտի հռչակագիր է. Նիկոլ ՓաշինյանԹուրքիայի ՊՆ-ն հաստատել Է երկրի տարածքում ՆԱՏՕ-ի ուժերի կողմից իրանական hրթիռի nչնչացումըԱվտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ Այն միասնությունն ու համերաշխությունը, որ այսօր կար, թող պահպանվի և տարածվի մեր ամբողջ ազգի մեջ․ բոլորս՝ միասին, ավելի ուժեղ ենք․ Նարեկ ԿարապետյանՍամվել Կարապետյանի տնային կալանքը երկարացնելու կամ նրան ազատ արձակելու որոշումը կհրապարակվի ժամը 00:30-ին. Արամ ՎարդևանյանԵրբ Սամվել Կարապետյանը լինի վարչապետ, մենք կունենանք ուժեղ Հայաստան, ուժեղ տնտեսություն, ուժեղ դիվանագիտություն և ուժեղ խաղաղություն. «Ուժեղ Հայաստան»ԱՄՆ-ը ժամանակավորապես մեղմացրել է ռուսական նավթի դեմ պատժամիջnցները Մարզերում տեսնում ենք բացարձակ վստահություն Սամվել Կարապետյանի նկատմամբ. Արթուր Դանիելյան Սամվել Կարապետյանի աջակիցներն արդեն 8 ժամ է դատարանի բակում են․ շատերը հրաժարվում են հեռանալ Ուղիղ՝ առանց «քաղաքական շաքարապատման»․ ոմանց հաստատ դուր չի գա, բայց դե ինչ արած, մի կերպ թող տանեն․ Աննա ԿոստանյանԱլեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Թուրքիա Փակվող դպրոցներ․ կրթական բարեփոխու՞մ, թե՞ ապաբնակեցման ծրագիր․ ի՞նչ անել. Մենուա ՍողոմոնյանՀարգելի նպաստառուներ, ահա ինչպես են ձեզ զրկելու նպաստներից. Հրայր ԿամենդատյանZara-ի հիմնադիրը կստանա ռեկորդային 3.23 միլիարդ եվրո դիվիդենտ Կարապետյանի աջակիցներից շատերն ավելի քան 8 ժամ է չեն հեռանում դատարանի բակիցՄեր ազգն արդեն արթնացել է, Սամվել Կարապետյանը հաստատ կրած է․ Կարապետյանի աջակից Արդյո՞ք ԱՄՆ-ն կհասնի իր ուզածին և Իրանում կտապալվի ռեժիմը. Էդմոն ՄարուքյանԿուրտուան լավագույն դարպասապահն է «Ռեալի» պատմության մեջ. Արբելոա
Քաղաքականություն

Ադրբեջանական ագրեսիան արդարացնելու Փաշինյանի բոլոր փորձերը ջախջախվեցին. Արթուր Ղազինյան

«Մեկ Հայաստան» կուսացկության հիմնադիր նախագահ Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝

Հայ-ադրբեջանական հյուսիս-արևելյան սահմանին երեկվա ադրբեջանական ագրեսիային ՀՀ Պաշտպանության նախարարության և ՀՀ ԱԳՆ իրավիճակին խիստ համարժեք և ճշգրիտ հաշվարկված քայլերն ինձ մոտ տարակուսանք առաջացրեցին։

ՀՀ ՊՆ գրագետ ռազմական գործողությունները, հանրությանը տրամադրվող տեղեկատվության օպերատիվությունը, ճիշտ ժամանակին արված ԱԳՆ հայտարարությունը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, ինչպես նաև ՀԱՊԿ-ի հետ տարված ճիշտ և հաշվարկված գործողությունները հաճելիորեն զարմացրեցին ինձ։ Արդյունավետ գործում էին բոլոր իրավասու և պատկան մարմինները, չէր երևում միայն Նիկոլ Փաշինյանը, եթե իհարկե չհաշվենք ֆեյսբուքյան իր էջում արված խիստ տարօրինակ և իրավիճակին ոչ համարժեք նյութը։

Տրամաբանական հարց առաջացավ ինձ մոտ. մի՞թե Հայաստանում արդեն սկսել են ընկալել Հայկական շահը և իրականում հետամուտ են լինում այդ շահին։

Սակայն հաճելի զարմանքը կարճ տևեց։ Առավոտյան արդեն գործընթացին անձամբ միջամտեց Նիկոլ Փաշինյանը և ամեն ինչ ընկավ իր տեղը։ Կարդալով գրավոր տեքստը, որը պատրաստված էր բավականին գրագետ և ճիշտ շեշտադրումներով, նա մտավ իր արդեն սովորական դարձած դերի մեջ և պաշտպանության նախարարին ուղղված մեկ հարցով ամեն ինչ գցեց իր տեղը։ Այդ հարցը լսել եք բոլորդ, տարակուսել եք շատերդ, ներառյալ ՊՆ Դավիթ Տոնոյանը, քանի որ երեկվա իրադարձություններին ծանոթ և մասնակից ցանկացած բանականություն ունեցող մարդ ուղղակի չէր կարող նման հարցադրում անել։

Ի՞նչ է ստացվում։ Փաշինյանը անուղղակիորեն ակնարկում էր, որ Հայակական զինված ուժերը կրակ են բացել և ֆիզիկապես ոչնչացրել են իր կողմից ենթադրյալ «մոլորված» ադրբեջանցի ագրեսորներին, որոնք ընդամենը «երևի» ցանկանում էին վերադարձնել իրենց կողմից Հայակական դիրքերի մոտ թողած տրանսպորտային միջոցը։

Չդիմացավ նույնիսկ Տոնոյանը և մի քանի վայրկյան շոկի մեջ մնալուց հետո կարճ նետեց, որ ոչ, դուք սխալ եք Ձեր ենթադրություններում, պարոն վարչապետ։

Շոկի մեջ ընկավ ամբողջ հասարակությունը, քաղաքական համակարգը, պետական կառավարման համակարգը, նույնիսկ պոակի ֆեյքերը շփոթվեցին՝ չհասկանալով թե ինչ է կատարվում։

Ադրբեջանական ագրեսիան արդարացնելու Փաշինյանի բոլոր փորձերը ջախջախվեցին։

Սակայն դա դեռ միայն սկիզբն էր։ Գործին խառնվեց Փաշինյանի տիկինը, ով խաղաղասիրական կոչով դիմեց թշնամուն՝ խնդրելով դադարեցնել հարձակումները Հայաստանի զինվորների վրա՝ միտումնավոր մոռանալով արձանագրել ադրբեջանական ագրեսիայի արդեն հաստատված փաստը։

Իսկ հետո արդեն ՀԱՊԿ-ը անորոշ ժամանակով հետաձգեց արդեն նշանակված արտակարգ նիստը և կայքից հեռացրեց այդ նիստի մասին առավոտյան արված հաղորդագրությունը։ Իսկ ԵԱՀԿ Մինսկի խումբը տարածեց իր հերթական անատամ և ոչինչ չասող հայտարարության տեքստը։

Իսկ մեզ մնաց միայն ընդամենը մի քանի ժամ տևած պետական հպարտությունը, պետական արժանապատվության զգացումը։

Սակայն այստեղ առաջանում է ամենակարևոր հարցը. ինչպես Փաշինյանը թույլ տվեց Պաշտպանության նախարարությանն ու Արտաքին գործերի նախարարությանը գործել իրենց պրոֆեսիոնալիզմի սահմաններում և բարձր մակարդակով կատարել իրենց առաքելությունը, ինչու՞ չմիջամտեց Փաշինյանն իր խաղաղասիրական տոնով և չկանխեց թշնամուն պատին դեմ տալու Հայկական պետության գործողությունները։

Դժվար է ասել։ Միակ խելամիտ բացատրությունն այն է, որ երեկ ամբողջ երեկո Փաշինյանը, սուբյեկտիվ պատճառներով, անհասանելի է եղել, և Պաշտպանության նախարարությունն ու Արտաքին գործերի նախարարությունը գործել են իրենց հայեցողությամբ և ըստ ընդունված կարգի։