Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Սամվել Կարապետյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգվել է մեկ ամսով․ փաստաբանՀակակոռուպցիոն դատարանը հրապարակում է Սամվել Կարապետյանի վերաբերյալ որոշումը (ուղիղ)Անկախության հռչակագիրը ոչ թե անկախության, այլ կոնֆլիկտի հռչակագիր է. Նիկոլ ՓաշինյանԹուրքիայի ՊՆ-ն հաստատել Է երկրի տարածքում ՆԱՏՕ-ի ուժերի կողմից իրանական hրթիռի nչնչացումըԱվտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ Այն միասնությունն ու համերաշխությունը, որ այսօր կար, թող պահպանվի և տարածվի մեր ամբողջ ազգի մեջ․ բոլորս՝ միասին, ավելի ուժեղ ենք․ Նարեկ ԿարապետյանՍամվել Կարապետյանի տնային կալանքը երկարացնելու կամ նրան ազատ արձակելու որոշումը կհրապարակվի ժամը 00:30-ին. Արամ ՎարդևանյանԵրբ Սամվել Կարապետյանը լինի վարչապետ, մենք կունենանք ուժեղ Հայաստան, ուժեղ տնտեսություն, ուժեղ դիվանագիտություն և ուժեղ խաղաղություն. «Ուժեղ Հայաստան»ԱՄՆ-ը ժամանակավորապես մեղմացրել է ռուսական նավթի դեմ պատժամիջnցները Մարզերում տեսնում ենք բացարձակ վստահություն Սամվել Կարապետյանի նկատմամբ. Արթուր Դանիելյան Սամվել Կարապետյանի աջակիցներն արդեն 8 ժամ է դատարանի բակում են․ շատերը հրաժարվում են հեռանալ Ուղիղ՝ առանց «քաղաքական շաքարապատման»․ ոմանց հաստատ դուր չի գա, բայց դե ինչ արած, մի կերպ թող տանեն․ Աննա ԿոստանյանԱլեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Թուրքիա Փակվող դպրոցներ․ կրթական բարեփոխու՞մ, թե՞ ապաբնակեցման ծրագիր․ ի՞նչ անել. Մենուա ՍողոմոնյանՀարգելի նպաստառուներ, ահա ինչպես են ձեզ զրկելու նպաստներից. Հրայր ԿամենդատյանZara-ի հիմնադիրը կստանա ռեկորդային 3.23 միլիարդ եվրո դիվիդենտ Կարապետյանի աջակիցներից շատերն ավելի քան 8 ժամ է չեն հեռանում դատարանի բակիցՄեր ազգն արդեն արթնացել է, Սամվել Կարապետյանը հաստատ կրած է․ Կարապետյանի աջակից Արդյո՞ք ԱՄՆ-ն կհասնի իր ուզածին և Իրանում կտապալվի ռեժիմը. Էդմոն ՄարուքյանԿուրտուան լավագույն դարպասապահն է «Ռեալի» պատմության մեջ. Արբելոա
Քաղաքականություն

Մամեդյարովի պաշտոնանկությունը շահեկան կարող է լինել Հայաստանի համար. ադրբեջանագետ

Արցախյան կոնֆլիկտն ուղնուծուծով իմացող Էլմար Մամեդյարովի պաշտոնանկությունը շահեկան կարող է լինել Հայաստանի համար, եթե, իհարկե հետագայում նրան այլ պաշտոնի չնշանակեն և այս կամ այն կերպ նրան դարձյալ մասնակից չդարձնեն բանակցային գործընթացին։ Նման տեսակետ NEWS.am–ի հետ զրույցում հայտնեց ադրբեջանական հարցերով փորձագետ Արմինե Ադիբեկյանը՝ մեկնաբանելով Ադրբեջանի արտաքին գերատեսչության երկարամյա ղեկավարի պաշտոնանկությունը։ Ադրբեջանի արտգործնախարարի փոփոխության հնարավոր պատճառների, նորանշանակ նախարարի և Ադրբեջանի քաղաքական կյանքում տեղի ունեցող մյուս զարգացումների վերաբերյալ NEWS.am–ը մի քանի հարց է ուղղել Արմինե Ադիբեկյանին։

Անակնկա՞լ էր արդյոք արտգործնախարար Էլմար Մամեդյարովի պաշտոնանկությունը և Ջեյհուն Բայրամովի նշանակումն այդ պաշտոնին։

Ինձ համար անակընկալ էր թե՛ Մամեդյարովի պաշտոնանկությունը, և թե՛ կրթության նախարարի նշանակումն այդ պաշտոնին, քանի որ Բայրամովը ո՛չ դիվանագիտական կրթություն ունի, ո՛չ էլ դիվանագիտական փորձ։ Նա տնտեսագետ–իրավաբան է և ղեկավարել է կրթության ոլորտը, և ես չեմ պատկերացնում, թե ինչպես պետք է նա բանակցի հայ–ադրբեջանական հակամարտության շուրջ։

Ի՞նչ եք կարծում, Մամեդյարովն անվերադարձ հեռացվե՞ց Ադրբեջանի քաղաքական ասպարեզից, թե՞, հաշվի առնելով դիվանագիտական բազմամյա փորձը, նա հետագայում այլ պաշտոնի կնշանակվի։

Հաշվի առնելով վերջին ամիսներին Մամեդյարովի անձի շուրջ ծավալված զարգացումները՝ այդ թվում կոռուպցիոն բացահայտումները, տեղակալների ձերբակալությունները և այլն, մոտ ժամանակներս դժվար թե նրան տեսնենք ինչ–որ պաշտոնում, սակայն չի բացառվում, որ հետագայում Ալիևը կօգտագործի նրա փորձը, օրինակ հնարավոր է նա նախագահի հատուկ ներկայացուցչի կամ խորհրդականի կարգավիճակ ստանա։

Ի՞նչ եք կարծում, Իլհամ Ալիևի քննադատությունն ուղղված Էլմար Մամեդյարովին բողոքող հասարակությանը հանգստացնելու համա՞ր էր, թե՞ նրա անձի նկատմամբ այդ դժգոհությունները վաղուց էին հասունացել։

Կարծում եմ՝ դա հենց Մամեդյարովին էր ուղղված։ Ալիևը արևելքին բնորոշ ոճով նրան հասկանալ տվեց, որ ազատելու է աշխատանքից։

Ալիևի դժգոհություններն ուղղված Մամեդյարովին՝ Ադրբեջանի արտաքին քաղաքականության հետ կապված,  մասնավորապես միջխորհրդարանական կառույցներում ադրբեջանցի դիվանագետների և պատգամավորների աշխատանքի հետ, հայաստանյան սոցցանցերում ոգևորության տեղիք տվեց։ Իսկ իշխանության ներկայացուցիչները շտապեցին դա բնութագրել որպես բարձր գնահատական ՀՀ ԱԳՆ-ին և մեր խորհրդարանական դիվանագիտությանը։ Առհասարակ, Հայաստանին ձեռնտու՞ էր Մամեդյարովի պաշտոնանկությունը։

Հաղթանակն այն է, երբ դու ինչ–որ ջանք ես գործադրում և հասնում հաջողության։ Մամեդյարովին աշխատանքից ազատելու պատճառներից մեկը նրա անվան հետ կապված կոռուպցիոն բացահայտումներն էին, իսկ Ադրբեջանի արտաքին քաղաքականության վիճակը ձևական պատրվակ էր։ Մամեդյարովի պաշտոնանկությունը բխում է մեր շահերից, քանի որ նա Արցախյան կոնֆլիկտն ուղնուծուծով իմացող մասնագետ է, կոնֆլիկտի հետ կապված բազմաթիվ փաստաթղթերի վրա նրա ստորագրությունն է դրված, իսկ մինչև նոր նախարարը մտնի թեմայի մեջ, դրա համար նրանից բավականին ժամանակ կպահանջվի, բացի այդ, հարց է՝ արդյո՞ք, նրան կվստահեն Արցախյան հարցի շուրջ բանակցությունները, թե՞ ոչ։ Մեծ է հավանականությունը, որ Ալիևը հատուկ ներկայացուցիչ նշանակի, որն Ադրբեջանի անունից կբանակցի, այսինքն բանակցություններին կներգրավվի ոչ թե արտաքին գործերի նախարարի մակարդակով, այլ օրինակ հատուկ ներկայացուցչի, իսկ թե ո՞վ կլինի այդ ներկայացուցիչը, հետագայում կպարզվի։

Ի՞նչ է հուշում Ալիևի ներկայիս գործողությունների տրամաբանությունը։

Դժվար է ասելը, քանի որ իրականում Ալիևը լուրջ խնդիրներ ունի հասարակության ներսում և դա ուղղված է ոչ միայ իր իշխանությանը, այլև պաշտպանության նախարարությանը, զինվորական հրամանատարությանը։ Այդ կադրային փոփոխությամբ, Ալիևն, ըստ երևույթին, որոշեց փոքր–ինչ թուլացնել լարվածությունը, փորձելով հանգստացնել ամբոխին, այլ կերպ ասած, Մամեդյարովին «մատաղ» արեց։