Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Փաշինյանին միացած տիրադավների շարքերը պակասում են Ռուսաստանում հեշտացնում են բնակարաններում արև ային մարտկոցների տեղադրումը «ՀայաՔվեն» հաստատակամ է Արցախը երբևէ դարձյալ հայկականացնելու առաքելության հարցումՀայը տարբեր փուլերում իր խելամիտ և ռացիոնալ որոշումը կայացրել է, և մեր հավաքական ճակատագրի հարցը կրկին կախված է մեր սկզբունքային դիրքորոշումներից․ Աբրահամյան «ՀայաՔվե» միավորումը տարածքային գրասենյակ բացեց Արարատի մարզի Մասիս համայնքումԲաքվում հայ են դատում, Երևանում իշխանությունները դիսկոտեկ են անում և զվարճանում․ Մենուա ՍողոմոնյանUcom-ը և Hero House Yerevan-ը կշարունակեն համագործակցել Պատրաստ եմ լսել դառը խոսքեր, սրտացավ առաջարկներ՝ իրական, դժվար, ամենօրյա կյանքի մասին, որ միասին գտնենք լուծումները. Գագիկ Ծառուկյան Արտաքին զիջումներ, ներքին ճնշումներ. իշխանության պահպանման երկակի ռազմավարություն Ընտրակա՞շառք, թե՞ վարչական ռեսուրս․ Սյունիքում աջակցությունների բաժանումը նախընտրական մեկնարկից օրեր անց Այն մասին, թե ինչպիսի բանակ ենք մենք կառուցելու իշխանության գալուց հետո. Ավետիք Չալաբյան«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի «Հայ Վիրտուոզներ» ծրագրի կրթաթոշակառու Էդուարդ Դայանը արժանացել է Գրան Պրիի Սրտանց շնորհավորում եմ եզդիական համայնքին Սուրբ Նաբիի (Խըդըր Նաբիի) տոնի առթիվ․ Նարեկ ԿարապետյանԱմասիայում Ադրբեջանցիներ են վերադառնում, Երևանում սկանդալային կրակոցներ են․ Էդմոն ՄարուքյանԻրենց` պարգևավճարներ, իսկ թոշակառուն չգիտի ինչպես ծախսի թոշակըԲովանդակային քննարկում՝ բաժանարար խոսույթի փոխարեն․ Շաքե ԻսայանՖեյսբուքի սրտկներից դուրս իրական կյանքն է, որտեղ փոփոխությունների սպասում կա և լինելու է փոփոխություն, լինելու է Ուժեղ Հայաստան. Մարիաննա ՂահրամանյանԹուրքիայի Արտգործնախարարը հայտարարեց, որ աջակցում են Փաշինյանին Ադրբեջանական բենզին կգնե՞ք ԶՊՄԿ-ում «Գիրք նվիրելու օրը» անակնկալներով անցավ
Քաղաքականություն

Ծնունդները նվազում են․ ինչո՞ւ է իշխանությունը «մոռացել» 5 մլն-անոց խրոխտ խոստումը. Արա Գալոյան

«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնտեսական մեկնաբան Արա Գալոյանը հոդված է հրապարակել Politeconomy.org կայքում, որը ներկայացնում ենք ստորև.

«Հասարակական հետաքրքրությունը ժողովրդագրության նկատմամբ բացատրելի է: Կորոնավիրուսի պատճառով բոլորին մահվան դեպքերի համեմատականի վերլուծությունն է հետաքրքրում: Ժողովրդագրական, հասարակական առողջապահության մասնագիտական վերլուծություն: Նման վերլուծություններ հավանաբար կհայտնվեն որոշ ժամանակ անց: Հիմա փոխարենը կան ժողովրդագրական չոր փաստ-թվեր: Թվեր, որոնք ավելի շատ հարցեր են ծնում, քան պատասխաններ: Օրինակ այն, որ 2020թ․ հունվար-մայիս ամիսներին (համավարակի ու արտակարգ դրության պարագային) գրանցված մահերի քանակը (11 547 դեպք) ավելի պակաս է, քան անցած տարվա նույն ժամանակահատվածում (11 795): Բայց միաժամանակ այս տարվա մահացածների քանակն ավելին է, քան 2018-ի հունվար-մայիսին (11316 դեպք):

Ակնհայտ է, որ այս թվերն ինքնին պատասխան չեն: Բայց սրանք ժողովրդագրական միակ թվերը չեն, որ բացատրություն-պատասխանի չեն արժանանում:

Հասարակական ուշադրության չի արժանանում այն, որ երկրի մշտական բնակչության անկումը չի կանխվում: 2019թ․ հունվարի 1-ին մշտական բնակչության քանակը 2 մլն 963 հազար 200 մարդ էր: Այս տարվա հունվարի 1-ին այդ թիվը նվազել էր՝ 2 մլն 959 հազար 200 էր: Հնարավոր է՝ սա ինչ-որ բացատրություն ունենար, եթե երկրի մշտական բնակչության քանակի կրճատումը չշարունակվեր համավարակային 2020թ․-ին:

Ժողովրդագրական «ավանդության» համաձայն մեզ՝ մշտական բնակիչներիս, հաշվում են նաև ապրիլի 1-ի դրությամբ: Իսկ այդ օրը մեր քանակը 2 մլն 956 հազար 200 էր: Շարունակում ենք պակասել: Բայց շատ ավելի կարևոր է բնական հավելաճի ցուցանիշի անկման փաստը: Բնական հավելաճը երկրում գրանցված ծնունդների ու մահերի քանակի տարբերությունն է: Եթե ծնունդների քանակը գերազանցում է, ուրեմն երկիրը բնական հավելաճի ունի: 2017թ․ ծնունդների քանակը 33 հազար 700 էր: 2018-ին այն նվազեց՝ դառնալով 36 հազար 574: Անկումը 2019-ին էլ չկանխվեց՝ գրանցվեց 36 հազար 131 ծնունդ:

Ծնվածների քանակի նվազումը, բնականաբար, բացասական ազդեցություն թողեց ժողովրդագրության շատ տվյալների վրա: Բնական հավելաճը 2017թ․ 10 հազար 543 էր, 2018-ին ավելի փոքր թիվ արձանագրվեց՝ 10 հազար 823: Իսկ անցած տարի բնական հավելաճն առաջին անգամ նվազեց 10 հազարից՝ կազմելով 9 հազար 879: Նախկինում այս փաստը լուրջ քննարկում կծներ: Հիմա պարզապես չնկատելու տրվեց: Իսկ «չնկատելու» հետևանքը բացասական գործընթացների շարունակականությունն է:

2018-ից առաջ իշխանությունները մեզ 4 մլն-անոց Հայաստան էին խոստանում: 2018-ից հետո նորերն ավելի ճոխ էին խոստումների հարցում՝ 5 մլն խոստացան: Խոստումների աճի հետ ամիս-ամիս բնական հավելաճը կրճատվում էր: Իսկ դա իսկապես նկատելի է: 2018թ․ հունվար-մայիս ամիսներին բնական հավելաճը 2 հազար 128 էր: 2019-ին նույն ժամանակաշրջանում 2 հազարանոց ցուցանիշից անկումը նկատելի էր՝ 1 527: Այս տարվա ցուցանիշն ավելի նվազ է՝ 1 347: Որովհետև ամեն ամիս մեր երկրում ավելի քիչ երեխա է ծնվում, քան նախորդ ամսին: Այդ հարաճուն նվազումը կարելի է դիտել տարիների կտրվածքով: Բայց բերենք միայն այս տարվա ժողովրդագրական տվյալները: 2020թ․ հունվարին մեր երկրում ծնվել է 2 567 երեխա, փետրվարին՝ 2 434, մարտին՝ 2 288, ապրիլին՝ 2 156, մայիսին 2 102: Ծնունդների նվազման այս շարքն իսկապես անընդհատ է: Հավանաբար մեր երկրի բնակչության բնական շարժի այս պատճառով են իշխանությունները «մոռացել» 5 մլն-անոց խրոխտ խոստում-ծրագրերը»: