Հայկական զինուժը խոցեց անխոցելին. տհաճ անակնկալ Իսրայելի համար
Իսրայելական Elbit Systems ընկերության արտադրության 30 միլիոն դոլար արժողությամբ Hermes 900 մարտավարական անօդաչու թռչող սարքը խոցվել է հուլիսի 14-ին Հայաստանի ԶՈւ ՀՕՊ զորքերի Օսա ԶՀՀ-ով, որն արդիականացրել են հայ մասնագետները։
Hermes 900-ը թվային կապի, հետախուզության, կառավարման ու բազմաթիվ այլ համակարգերով հագեցած սարք է։ Elbit Systems ընկերության հրահանգիչ իսրայելցի մասնագետի կարծիքով, միայն կատարյալ տգետը կարող էր Hermes 900-ը հարվածի տակ դնել ու թույլ տար ոչնչացնել բանակի «թռչող ուղեղը», որպիսին է այս տեսակի մարտական ԱԹՍ-ը։ Հուլիսի 12-ից 16-ը ընդհանուր խոցվել է 13 ԱԹՍ, որոնոցից 10-ը հարվածային են։
Միայն 2012 թվականին Բաքուն Իսրայելից 1․6 միլիարդ դոլարի մարտական անօդաչու թռչող սարքեր ու հակաօդային պաշտպանության համակարգեր է գնել։ Վերջերս իսրայելական ԶԼՄ-ներում սկանդալային հրապարակումներ եղան այն մասին, որ ժամանակին իսրայելցի մասնագետները այդ սարքերը փորձարկել են Արցախի հայերի դեմ, այսինքն՝ «իրական մարտական ռեժիմում»: Ապրիլյան պատերազմի ժամանակ այս սարքերի դեմ պայքարում հայկական կողմը դժվարություններ ուներ, սակայն Տավուշի մարտերի ժամանակ մեր զինվորները դրսեւորել են լիակատար գերազանցություն, այդ թվում խոցելով մինչ այժմ անխոցելի համարվող սարքը:
Խնդիրը բացի ռազմականից, ունի նաեւ այլ կողմեր: Մասնավորապես, իսրայելական ռազմարդյունաբերությունը ծանր հարված է ստացել հատկապես իմիջային տեսակետից, որքան էլ խնդիրը վերագրվի ադրբեջանական զինվորականների տգիտությանը: Այս պարագայում հարց է առաջանում, թե արդյոք մեծ գումարների դիմաց եւ այդ իմիջը փրկելու համար հետագայում իսրայելցի զինվորականներն անձամբ չեն կիրառի այդ սարքերը հայերի դեմ, ինչպես նախկինում: Պետք է նկատի առնել նաեւ, որ Ադրբեջանի տարածքը Իսրայելի համար յուրահատուկ բազա է Իրանի դեմ, եւ այն կարող է «ունիվերսալ» կիրառում ունենալ, այդ թվում փորձարկումների առումով:
Հայաստանը դեսպանատուն է բացում Իսրայելում, եւ մեր դիվանագետների խնդիրն է թույլ չտալ նման զարգացումները: Ընդհանրապես, բոլորը պետք է հասկանան, որ Հայաստանի դեմ Ադրբեջանին աջակցելը լուրջ խնդիրներ է առաջացնելու իրենց համար:




















Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահ...
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Ադրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ