Նիկոլ, բա Նիկոլի վախտ խի՞ չէիր տենց խոսում. Արմեն Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Ժամանակ գտա և դիտեցի Նիկոլ Փաշինյանի ամբողջական հարցազրույցը ռուսական РБК հեռուստաընկերությանը, և ուզում եմ կիսվել ձեզ հետ մի շարք դիտարկումներով:
1. Խոսելով Տավուշյան վերջին մարտերի մասին՝ Նիկոլ Փաշինյանը կրկին չզսպեց իր գայթակղությունը հայկական զինուժի գրագետ որ ճշգրիտ գործողությունները կապել Հայաստանի վերջին 2 տարիների “բարեփոխումների” հետ: Այդ թեզը շատ էր քննադատվել այս օրերին, և Նիկոլը կառավարության նիստի իր ելույթում ավելի կոռեկտ էր ձևակերպում այս հարցով իր ասելիքը, քան հարցազրույցում: Զարմանալի չէ: Նա հաճախակի և կտրուկ է փոխում իր տեսակետները տարբեր հարցերով: Տպավորություն ստացա, որ այս անգամ արտասահմանյան լրագրողների մոտ նա չկարողացավ զսպել իր սնամեջ լոպազությունը:
2. Հավաքական “սորոսի” մասին պատասխանելիս Փաշինյանը մատի վրա ֆռացրեց ռուս լրագրողին: Այո, այդ կազմնակերպությունների զգալի մասը Հայաստանում գրանցվել է նախորդ իշախանությունների ժամանակ (նա մեզ երեսով է տալիս մեր լիբերալիզմը այդ հարցում): Սակայն… Երբեք այդ կառույցները և իրենց ներկայացուցիչները չեն ընդգրկվել պետական կառավարման ապարատի մեջ, այն էլ՝ բարձրագույն մակարդակով (ԱԽ քարտուղար, նախարարներ և այլն): Նրանք երբեք պետական քաղաքականության մշակման և իրագործման վրա որոշիչ ազդեցությւոն չեն ունեցել: Նրանք երբեք չեն եղել կառավարական “տանիքի” ներքո:
3. Սահմանին և շփման գծում միջազգային մոնիթորինգի համակարգ ներդնելու մասին խոսելով՝ Փաշինյանը կրկին փորձեց խաբել, իր վրայից գցելով մեղքը Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները ջրելու և բանակցային սեղանից հեռացնելու հարցում: Զուր. Դուշանբեի "մեղրամիսը" ոչ ոք չի մոռացել:
4. Տավուշյան մարտերից հետո Նիկոլը, գուցե գիտակցելով Ռուսաստանի իրական դերը տարածաշրջանում, փորձեց պախկվել վաղուց հայտնի և իրականությանը համապատասխանող բանաձևի հետևում՝ պայմանավարելով հայ-ռուսական հարաբերությունները հենց երկու ժողովուրդներով: Ասեմ, որ Ռուսաստանի իշխանությունները դա լավ հասկանում եմ, դրա համար են նաև առաջին հայացքից պասիվ արձագանքում Հայաստանի իշխանությունների հակառուսականությանը, որպեսզի հնարավոր պատասխան գործողություններով չվնասեն հայ ժողովրդին և հայ-ռուսական իրական օրակարգին: Բայց հիշելով Փաշինյանի նախկին հայտարարությունները “ինքնիշխանության”, Փանիկ գյուղի դեպքերի և այլնի մասին, ուզում եմ հարցնել. Նիկոլ, բա...




















Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահ...
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Ադրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ