Սարսափելի դեպք Երևանում. հայրն ու որդիները դանակահարված վիճակում տեղափոխվել են հիվանդանոց․ Մանրամասներ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ օգոստոսի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:00-ի սահմաններում «Շենգավիթ» բժշկական կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ կտրած-ծակած թափանցող վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 3 քաղաքացի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Բունիաթյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի խումբը՝ քննիչ Խաչատրյանի գլխավորությամբ: Ոստիկաններն ու քննիչները պարզել են՝ վիրավորներն են՝ Եղիշե Թադևոսյան փողոցի բնակիչներ, 61-ամյա Կարո Հարությունյանը, 30-ամյա Գարիկ Հարությունյանը և 28-ամյա Էրիկ Հարությունյանը: Մինչ բժիշկները օգնություն էին ցուցաբերում դանակահարվածներին, Շենգավիթի ոստիկանները ՝ բաժնի պետ Կ. Բունիաթյանի գլխավորությամբ, տաք հետքերով պարզել են, որ նշված անձանց և Եղիշե Թադևոսյան փողոցի բնակիչ, 44-ամյա Հրաչյա Պետրոսյանի միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ վերջինս իր մոտ եղած դանակով հարվածներ է հասցրել Կ. Գ. Է. Հարությունյաններին: Քննիչի որոշմամբ Հ. Պետրոսյանը ձերբակալվել է: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունեցել Եղիշե Թադևոսյան փողոցի 19 շենքի բակում, իսկ վիրավորներից Գ. և Է. Հարությունյանները Կ. Հարությունյանի որդիներն են:




















Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահ...
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Ադրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ