Համաշխարհային աղետ է լինելու. հայտնի է որ երկրներն են ամենաշատը տուժելու
Առաջիկա հարյուր տարվա ընթացքում նոր համաշխարհային ջրհեղեղ կլինի: Այս մասին ասված է Nature գիտական հանդեսում հրապարակված ուսումնասիրության մեջ: Օվկիանոսի մակարդակի բարձրացումից գլոբալ վտանգը մեծանում է ակտիվ մակընթացությունների, մեծացող ալիքների և փոթորիկների պատճառով: Video Player Ըստ մասնագետների՝ եթե մարդկությունը որևէ միջոց չձեռնարկի, ապա մինչև 2100 թվականը երկրի մեծ մասը ջրի տակ կհայտնվի: Մասնավորապես, ափամերձ տարածքները մոտ 50 տոկոսով խորտակված կլինեն: Ամենավատ դեպքում մոտ 287 միլիոն մարդ կամ աշխարհի ընդհանուր բնակչության 4 տոկոսը կարող են տուժել ափամերձ ջրհեղեղներից: Դրամական առումով աղետը կարող է հանգեցնել 14 տրիլիոն դոլար վնասի, ինչը կազմում է աշխարհի համախառն ներքին արդյունքի 20 տոկոսը: Փորձագետներին հաջողվել է ստեղծել երկրի այն տարածքների քարտեզը, որոնք մինչև 2100 թվականը կարող են ջրի տակ մնալ: ԱՄՆ-ում մասնակիորեն հեղեղվելու են Հյուսիսային Կարոլինայի, Վիրջինիայի և Մերիլենդի նահանգների տարածքները, Ասիայում'Չինաստանի, Բանգլադեշի, Հնդկաստանի որոշ շրջանները, Օվկիանիայում' Ավստրալիայի հյուսիսային մասը: Եվրոպայում զգալիորեն կտուժեն Գերմանիայի հյուսիսը և Ֆրանսիան: Գլխավոր տուժողը ..




















Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահ...
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Ադրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ