Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Սամվել Կարապետյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգվել է մեկ ամսով․ փաստաբանՀակակոռուպցիոն դատարանը հրապարակում է Սամվել Կարապետյանի վերաբերյալ որոշումը (ուղիղ)Անկախության հռչակագիրը ոչ թե անկախության, այլ կոնֆլիկտի հռչակագիր է. Նիկոլ ՓաշինյանԹուրքիայի ՊՆ-ն հաստատել Է երկրի տարածքում ՆԱՏՕ-ի ուժերի կողմից իրանական hրթիռի nչնչացումըԱվտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ Այն միասնությունն ու համերաշխությունը, որ այսօր կար, թող պահպանվի և տարածվի մեր ամբողջ ազգի մեջ․ բոլորս՝ միասին, ավելի ուժեղ ենք․ Նարեկ ԿարապետյանՍամվել Կարապետյանի տնային կալանքը երկարացնելու կամ նրան ազատ արձակելու որոշումը կհրապարակվի ժամը 00:30-ին. Արամ ՎարդևանյանԵրբ Սամվել Կարապետյանը լինի վարչապետ, մենք կունենանք ուժեղ Հայաստան, ուժեղ տնտեսություն, ուժեղ դիվանագիտություն և ուժեղ խաղաղություն. «Ուժեղ Հայաստան»ԱՄՆ-ը ժամանակավորապես մեղմացրել է ռուսական նավթի դեմ պատժամիջnցները Մարզերում տեսնում ենք բացարձակ վստահություն Սամվել Կարապետյանի նկատմամբ. Արթուր Դանիելյան Սամվել Կարապետյանի աջակիցներն արդեն 8 ժամ է դատարանի բակում են․ շատերը հրաժարվում են հեռանալ Ուղիղ՝ առանց «քաղաքական շաքարապատման»․ ոմանց հաստատ դուր չի գա, բայց դե ինչ արած, մի կերպ թող տանեն․ Աննա ԿոստանյանԱլեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Թուրքիա Փակվող դպրոցներ․ կրթական բարեփոխու՞մ, թե՞ ապաբնակեցման ծրագիր․ ի՞նչ անել. Մենուա ՍողոմոնյանՀարգելի նպաստառուներ, ահա ինչպես են ձեզ զրկելու նպաստներից. Հրայր ԿամենդատյանZara-ի հիմնադիրը կստանա ռեկորդային 3.23 միլիարդ եվրո դիվիդենտ Կարապետյանի աջակիցներից շատերն ավելի քան 8 ժամ է չեն հեռանում դատարանի բակիցՄեր ազգն արդեն արթնացել է, Սամվել Կարապետյանը հաստատ կրած է․ Կարապետյանի աջակից Արդյո՞ք ԱՄՆ-ն կհասնի իր ուզածին և Իրանում կտապալվի ռեժիմը. Էդմոն ՄարուքյանԿուրտուան լավագույն դարպասապահն է «Ռեալի» պատմության մեջ. Արբելոա
Հասարակություն

«Եթե իմ երեխու սպանությունը չբացահայտեն, իմ վրեժը կլուծեմ». Վարդենիսում սպանված տղայի հայրը սպառնում է

«Եթե իմ երեխու սպանությունը չբացահայտեն, իմ վրեժը կլուծեմ». Վարդենիսում սպանված տղայի հայրը սպառնում է

ArmLur.am-ը գրում է․ Վարդենիսում 25-ամյա Թորգոմ Հարությունյանի սպանության առեղծվածը շարունակում է մնալ իրավապահների կոկորդին: Անցել է մեկ ամիս եւ մինչ օրս իրավապահները չեն կարողանում բացահայտել երիտասարդ տղայի դաժան սպանությունը։ Նկատվում է, որ բացահայտման ուղղությամբ իրավապահների քայլերն իրականացվում են շատ դեպքերում ուշացած:

ArmLur.am-ին հասած լուրերի համաձայն, իրավապահները դեպքից հետո բավականին ուշացումով են առգրավել այն տեսախցիկները, որոնք կարող էին օգնել բացահայտել սպանությունը: Ասել է, թե տաք հետքերով չեն գնացել:

Մեզ հետ զրույցում սպանված Թորգոմ Հարությունյանի հայրը՝ Միխայիլ Հարությունյանը ասաց, որ որդու սպանության գործով ոչինչ չեն անում .«Իմ երեխային սպանել են, իբր քննություն են իրականացնում, ոչինչ էլ չեն անում եւ մինչ օրս բացահայտված չէ սպանությունը: Ես իրավապահներին կոնկրետ անձանց անուններ եմ տվել, կոնկրետ ասել եմ. թե ես ում եմ կասկածում, բայց ոչինչ էլ չեն անում:

Կոչով դիմում եմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, բոլոր ուժային կառույցներին, եթե իմ երեխու դեպքը չբացահայտեն, ես կգնամ իմ վրեժը կլուծեմ, թող իմանան կոնկրետ քայլեր անեն, իմ երեխու սպանությունը բացահայտեն, թե չէ ես հրապարակավ հայտարարում եմ իմ վրեժը կլուծեմ նրանից ում կասկածում եմ իմ որդու սպանության մեջ»:

Հիշեցնենք, որ հունիսի 28-ի գիշերը Վարդենիս քաղաքում կրակոցներ էին հնչել. հնչել էին 18 կրակոց, որից 9-ը կպել էին 25-ամյա Թորգոմ Հարությունյանին։ Նշենք, որ 18 կրակոցից երկուսը մահացու էր եղել երիտասարդի համար , որը Վարդենիսի հոսպիտալում երկար պայքարել էր կյանքի համար, սակայն բժիշկներին չէր հաջողվել փրկել նրա կյանքը:Հավելենք, որ սպորտսմեն Թորգոմ Հարությունյանը 3 տարի առաջ էր քրեակատարողական հիմնարկից դուրս եկել ու, ըստ ամենայնի, որոշ անձանց հետ հարց ու պատասխաններ է ունեցել։ 

Ավելին