«Մի քանի ադրբեջանցի մարտիկներ գերեվարվել են Հայաստանի կողմից»․ Արծրուն Հովհաննիսյան
ՀՀ պաշտպանության նախարարության նախկին մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյան ռումինական Defense Romania պարբերականին տված հարցազրույցում անդրադարձել է հուլիսին Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի ունեցած ռազմական էսկալացիային։ Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը։ Հովհաննիսյանը նշել է, որ Հայաստանը հաջողությամբ հետ է մղել ադրբեջանական հարձակումը, մանրամասներ է պատմել ռազմական գործողությունների վերաբերյալ։ «Բացի այն, որ գործողությունների ժամանակ օգտագործվել են ԱԹՍ համակարգեր, ադրբեջանական կողմն օգտագործել է նաև իսրայելական ռազմական տեխնիկա, ադրբեջանցիները իրենց հարձակումներում օգտագործել են նաև «Յաշմա» հատուկ նշանակության ուժերը»,- ասել է Հովհաննիյանը՝ ավելացնելով, որ մի քանի ադրբեջանցի մարտիկներ գերեվարվել են Հայաստանի կողմից, որը, ըստ Հովհաննիսյանի, ոչ միայն հետ է մղել հարձակումը, այլև ցույց է տվել ռազմական գերակայությունը Ադրբեջանի նկատմամբ։
«Ադրբեջանական զինված ուժերը նախ 82մմ տրամաչափի ականանետից յոթ արկ, ապա 120մմ տրամաչափի ականանետից երեք արկ արձակեցին Հայաստանի Չինարի բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվեցին բնակելի տներ։ ՀՀ Պաշտպանության նախարարության կողմից ՀՀ տարածքի դեմ ձեռնարկված ցանկացած փորձ թիրախավորվել և չեզոքացվել է։ Ընդ որում, հայկական զինված ուժերը, հետևելով իրենց սկզբունքներին, ադրբեջանական բնակավայրերի ուղղությամբ կրակ չեն վարել։ Թիրախավորվել են միայն ադրբեջանական զինված ուժերի ինժեներական ենթակառուցվածքներն ու տեխնիկական միջոցները։
Ըստ էության՝ ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումների ՀՀ Տավուշի մարզի սահմանագոտում գտնվող «Անվախ» դիրքի ուղղությամբ կեսգիշերից հետո ադրբեջանական զինված ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումների 100 զինծառայող խոշոր զինատեսակների, մասնավորապես հրետանու կրակի աջակցությամբ փորձել են հարձակվել, բայց հայկական դիրքի զինվորների հերոսական և գրագետ գործողությունների արդյունքում հետ են շպրտվել՝ թողնելով զգալի կորուստներ։ Այդ ընթացքում կորցրել են նաև որոշակի տեխնիկա, զրահատեխնիկա և այլն։




















Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահ...
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Ադրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ