Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Սամվել Կարապետյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգվել է մեկ ամսով․ փաստաբանՀակակոռուպցիոն դատարանը հրապարակում է Սամվել Կարապետյանի վերաբերյալ որոշումը (ուղիղ)Անկախության հռչակագիրը ոչ թե անկախության, այլ կոնֆլիկտի հռչակագիր է. Նիկոլ ՓաշինյանԹուրքիայի ՊՆ-ն հաստատել Է երկրի տարածքում ՆԱՏՕ-ի ուժերի կողմից իրանական hրթիռի nչնչացումըԱվտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ Այն միասնությունն ու համերաշխությունը, որ այսօր կար, թող պահպանվի և տարածվի մեր ամբողջ ազգի մեջ․ բոլորս՝ միասին, ավելի ուժեղ ենք․ Նարեկ ԿարապետյանՍամվել Կարապետյանի տնային կալանքը երկարացնելու կամ նրան ազատ արձակելու որոշումը կհրապարակվի ժամը 00:30-ին. Արամ ՎարդևանյանԵրբ Սամվել Կարապետյանը լինի վարչապետ, մենք կունենանք ուժեղ Հայաստան, ուժեղ տնտեսություն, ուժեղ դիվանագիտություն և ուժեղ խաղաղություն. «Ուժեղ Հայաստան»ԱՄՆ-ը ժամանակավորապես մեղմացրել է ռուսական նավթի դեմ պատժամիջnցները Մարզերում տեսնում ենք բացարձակ վստահություն Սամվել Կարապետյանի նկատմամբ. Արթուր Դանիելյան Սամվել Կարապետյանի աջակիցներն արդեն 8 ժամ է դատարանի բակում են․ շատերը հրաժարվում են հեռանալ Ուղիղ՝ առանց «քաղաքական շաքարապատման»․ ոմանց հաստատ դուր չի գա, բայց դե ինչ արած, մի կերպ թող տանեն․ Աննա ԿոստանյանԱլեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Թուրքիա Փակվող դպրոցներ․ կրթական բարեփոխու՞մ, թե՞ ապաբնակեցման ծրագիր․ ի՞նչ անել. Մենուա ՍողոմոնյանՀարգելի նպաստառուներ, ահա ինչպես են ձեզ զրկելու նպաստներից. Հրայր ԿամենդատյանZara-ի հիմնադիրը կստանա ռեկորդային 3.23 միլիարդ եվրո դիվիդենտ Կարապետյանի աջակիցներից շատերն ավելի քան 8 ժամ է չեն հեռանում դատարանի բակիցՄեր ազգն արդեն արթնացել է, Սամվել Կարապետյանը հաստատ կրած է․ Կարապետյանի աջակից Արդյո՞ք ԱՄՆ-ն կհասնի իր ուզածին և Իրանում կտապալվի ռեժիմը. Էդմոն ՄարուքյանԿուրտուան լավագույն դարպասապահն է «Ռեալի» պատմության մեջ. Արբելոա
Հասարակություն

Դպրոցներում ինֆորմատիկայի փոխարեն նոր առարկա կներդրվի

Հանրակրթության նոր չափորոշիչներով դպրոցներում ինֆորմատիկայի փոխարեն կներդրվի «Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն» առարկան: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպրոտի նախարարությունից: «Առարկան ներառված է բնագիտություն, տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաներ, ճարտարագիտություն, մաթեմատիկա՝ ԲՏՃՄ (STEM) բնագավառում։ Հանրակրթական դպրոցում «Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն» առարկան դասավանդվում է տարրական դպրոցում՝ 2-4-րդ, միջին դպրոցում՝ 5-9-րդ և ավագ դպրոցում՝ 10-12-րդ դասարաններում, որպես առանձին առարկա»,- հայտնում են գերատեսչությունից։ «Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն» ծրագրի հիմքում դրված է չորս հիմնական գիտակարգային գաղափար՝ հաշվողականությունն (Computing) ու հասարակությունը, թվային գործիքներն ու համագործակցությունը, համակարգչային սարքեր և համակարգեր, հաշվարկային (Computational) և ալգորիթմիկ մտածողություն: «Առարկայի վերջնարդյունքներով աշակերտից ակնկալվում է ցուցադրել իմացական բարդության լայն շրջանակ, ինչպիսին առկա է «Բլումի Վերանայված Տաքսոնոմիա»-ում. այսինքն՝ հիշելու, ըմբռնելու, կիրառելու, վերլուծելու, գնահատելու և ստեղծելու իմացական կարողությունների զարգացում և ամրապնդում: Առաջարկվող ծրագիրը հիմնված է մանրամասնորեն ընտրված այնպիսի բովանդակային չափորոշիչների վրա, որոնք հստակ են, կենտրոնացված և մատուցվում են համաձայնեցված հաջորդականությամբ: Օրինակելի ծրագրերում Հանրակրթության պետական չափորոշչի վերջնարդյունքների կոդերը ցույց են տալիս կապը ընդհանուր կարողունակությունների (գիտելիք, հմտություն, վերաբերմունք, արժեքային համակարգ), ինչպես նաև, ըստ դպրոցական մակարդակների, շրջանավարտի ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքների հետ։ Շատ քիչ քանակով թեմաներ են համընկնում «Ինֆորմատիկա» առարկայի գործող ծրագրի թեմաներին»,- նշում են ԿԳՄՍ նախարարությունից։ Ծրագիրը գլխավորապես տարբերվում է գործողից նոր կառուցվածքով, որն արտացոլում է ժամանակակից կրթական առաջադեմ համակարգերում կիրառվող առարկայի գիտակարգային գաղափարների կառուցվածքը։

Ավելին