Ադրբեջանը ենթարկվել է Թուրքիայի գրոհին
«Առաջին լրատվական»-ը գրում է. «83 միլիոնանոց Թուրքիան Ադրբեջանի կողքին է Ղարաբաղի համար պայքարում», Բաքվում հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը: Նրա գլխավորությամբ թուրքական բարձրաստիճան զինվորական պատվիրակությունը ժամանել էր Բաքու թուրք-ադրբեջանական մասշտաբային զորավարժությանը հետևելու համար: Այդ պատվիրակության կազմում է թուրքական բանակի փաստացի ամբողջ հրամկազմը՝ ներառյալ Թուրքիայի ԶՈՒ ԳՇ պետը: Ասել, որ Աքարի հայտարարությունը նորություն է կամ անսպասելի, նշանակում է չասել ոչինչ: Դա նորություն չէ, սակայն ակնառու է, որ Թուրքիան հատկապես տավուշյան իրադարձություններից հետո ինտենսիվացրել և կոշտացրել է այդ հայտարարությունները: Ինչի՞ է պատրաստվում Թուրքիան Ադրբեջանում: Մի կողմից տպավորություն է, որ Անկարան Ադրբեջանի կողքին լինելու իր հավաստիացումներով փորձում է ահաբեկել Հայաստանին, կամ Ռուսաստանին, որը, իհարկե, Հայաստանի առաջ դաշնակցային պարտավորության տակ է, բայց մյուս կողմից բացարձակապես չունի Ադրբեջանի և Թուրքիայի հետ առճակատման գնալու ցանկություն: Ըստ այդմ' իրավիճակի լարումը, խոշոր հաշվով, ձեռնտու չէ Մոսկվային: Միևնույն ժամանակ, եթե Թուրքիան իրապես պատրաստ է Ադրբեջանի համար որևէ գործողության, ապա արդյո՞ք Անկարան ավելորդ հռետորաբանությամբ առավել մեծ ուշադրություն կհրավիրեր իր վրա, թե՞ պարզապես լռելյայն կնախապատրաստեր այդ գործողությունը՝ թեկուզ հանկարծակիության էֆեկտի հաշվարկով: Դա ամենևին չի նշանակում, որ պետք է թերագնահատել թուրքական վտանգը: Բացարձակապես: Իհարկե, պետք էլ չէ գերագնահատել և հայտնվել խուճապային եզրակացությունների ներքո: Թուրքական վտանգը պետք է փորձել հասկանալ, հնարավորինս ճշգրիտ գնահատել դրա մասշտաբն ու խորությունը, հնարավոր ուղղությունը ոչ միայն ռազմական, այլ քաղաքական առումով: Որովհետև ի վերջո կարող է լինել նաև տպավորություն, որ Ադրբեջանի կողքին լինելու անընդհատ հայտարարություններով Թուրքիան, այսպես ասած, փորձում է ազատել օձիքը կամ ընդամենը լուծել Ադրբեջանի ներսում սեփական վարկի և ազդեցության հետ կապված հարցեր: Իրավիճակը, անշուշտ, բազմաշերտ է և բարդ, ըստ այդմ՝ պետք է լինել պատրաստ, պատկերավոր ասած, ամեն ինչի: Այդուհանդերձ, իրադարձությունների բուն թեժությունը ներկայումս թերևս շարունակում է լինել Բաքվում: Այդ երկրում շարունակում են դիվանագետների դեմ գրոհը: Ձերբակալվել է Սերբիայում Ադրբեջանի դեսպանը: Բաքուն Բելգրադին մեղադրում էր Հայաստանին զենք վաճառելու համար, ինչին Սերբիայի նախագահը պատասխանեց, որ վաճառում են երկուսին էլ, և ընդհանրապես վաճառում են, որովհետև ռազմարդյունաբերությունը իրենց տնտեսության կարևոր սեկտորն է: Բելգրադում Ադրբեջանի դեսպանի ձերբակալությունը վկայում է, որ Բաքվում շարունակվում է ներիշխանական սուր կռիվը, որ հատկապես սուր փուլ մտավ Տավուշում կրած պարտությունից հետո: Այդ համատեքստում Անկարայի հռետորաբանությունն ու ադրբեջանական այցերը վկայում են, որ թուրքական էքսպանսիայի ներկայումս ենթարկվում է Ադրբեջանը և «Ղարաբաղի համար պայքարում» Բաքվի կողքին լինելու մասին անվերապահ հայտարարությունները, թերևս, ադրբեջանական հանրության շրջանում այդ էքսպանսիան լեգիտիմացնելու միջոց են:




















Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահ...
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Ադրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ