Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Սամվել Կարապետյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգվել է մեկ ամսով․ փաստաբանՀակակոռուպցիոն դատարանը հրապարակում է Սամվել Կարապետյանի վերաբերյալ որոշումը (ուղիղ)Անկախության հռչակագիրը ոչ թե անկախության, այլ կոնֆլիկտի հռչակագիր է. Նիկոլ ՓաշինյանԹուրքիայի ՊՆ-ն հաստատել Է երկրի տարածքում ՆԱՏՕ-ի ուժերի կողմից իրանական hրթիռի nչնչացումըԱվտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ Այն միասնությունն ու համերաշխությունը, որ այսօր կար, թող պահպանվի և տարածվի մեր ամբողջ ազգի մեջ․ բոլորս՝ միասին, ավելի ուժեղ ենք․ Նարեկ ԿարապետյանՍամվել Կարապետյանի տնային կալանքը երկարացնելու կամ նրան ազատ արձակելու որոշումը կհրապարակվի ժամը 00:30-ին. Արամ ՎարդևանյանԵրբ Սամվել Կարապետյանը լինի վարչապետ, մենք կունենանք ուժեղ Հայաստան, ուժեղ տնտեսություն, ուժեղ դիվանագիտություն և ուժեղ խաղաղություն. «Ուժեղ Հայաստան»ԱՄՆ-ը ժամանակավորապես մեղմացրել է ռուսական նավթի դեմ պատժամիջnցները Մարզերում տեսնում ենք բացարձակ վստահություն Սամվել Կարապետյանի նկատմամբ. Արթուր Դանիելյան Սամվել Կարապետյանի աջակիցներն արդեն 8 ժամ է դատարանի բակում են․ շատերը հրաժարվում են հեռանալ Ուղիղ՝ առանց «քաղաքական շաքարապատման»․ ոմանց հաստատ դուր չի գա, բայց դե ինչ արած, մի կերպ թող տանեն․ Աննա ԿոստանյանԱլեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Թուրքիա Փակվող դպրոցներ․ կրթական բարեփոխու՞մ, թե՞ ապաբնակեցման ծրագիր․ ի՞նչ անել. Մենուա ՍողոմոնյանՀարգելի նպաստառուներ, ահա ինչպես են ձեզ զրկելու նպաստներից. Հրայր ԿամենդատյանZara-ի հիմնադիրը կստանա ռեկորդային 3.23 միլիարդ եվրո դիվիդենտ Կարապետյանի աջակիցներից շատերն ավելի քան 8 ժամ է չեն հեռանում դատարանի բակիցՄեր ազգն արդեն արթնացել է, Սամվել Կարապետյանը հաստատ կրած է․ Կարապետյանի աջակից Արդյո՞ք ԱՄՆ-ն կհասնի իր ուզածին և Իրանում կտապալվի ռեժիմը. Էդմոն ՄարուքյանԿուրտուան լավագույն դարպասապահն է «Ռեալի» պատմության մեջ. Արբելոա
Հասարակություն

Փող չկա, Նիկոլ Փաշինյանը նյարդայնացած է

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որ համավարակի առաջին օրերին այնքան էր ոգևորված խոսում էր համավարկը տնտեսական հեղափոխության բացառիկ հնարավարություն դարձնելու մասին, անգամ մրցանակ էր խոստացել առաջին վարակվածին, վերջապես հասկացել է, որ վարակը մեծագույն վնաս է հասցրել տնտեսոությանը։

Կառավարության վերջին նիստում Փաշինյանը զայրացած հայտարարեց, թե պանդեմիկ վիճակն ընդհատել է մեր տնտեսական թռիչքը։ Ընհնարապես, ելույթն ամբողջությամբ <<ջղային>> տոնի մեջ էր։ Վարչապետը զայրացած էր ոև համավարկի պայմաններում գործարարները կառավարությունից աջակցություն են պահանջում։ Ինքն այլ կարծիք ունի․ եթե գործարարը ՀԴՄ կտրոն չի տալիս, ոչ մի օգնություն․

«Ի՞նչ է նշանակում՝ ՀԴՄ չխփել, այն ժամանակ ասում էին՝ կառավարությունը կոռումպացված է, բոլորը տանում են, մենք էլ ենք տանում։ Հիմա էլ ղալաթ կանի մեկը, որ կասի՝ կառավարությունը կոռումպացված է: Հիմա էլ ես եմ ասում, որ այդ կոռուպցիոն երևույթն այդտեղ մնացել է։ Կրկին եմ ասում, ՀԴՄ չխփելը զինվորի հացը գողանալ է, և այստեղ նեղանալու կարիք չկա։ Հիշում եմ այն քննարկումները, երբ հասկանալի պատճառներով տարբեր ոլորտներ գալիս էին ու բյուջեից ակնկալում էին այս կամ այն աջակցությունները։ Հիշում եմ նաև 2 տարի առաջվա քննարկումը, երբ մենք այդ նույն մարդկանց ներկայությամբ ասում էինք, որ բյուջեն բոլորիս գրպանն է, պետք չէ ամեն ինչ անել, որ բյուջե մի կոպեկ պակաս վճարել և այս հանդիպումների ընթացքում հիշեցնում էի մեր գործընկերներին երկու տարի առաջվա քննարկումը, հիմա եկել ասում եք՝ բյուջեից այս տվեք, այն տվեք, բայց որ խոսքը գնում է այն մասին, թե ինչքանով են պարտաճանաչ բյուջե վճարում, այդ ժամանակ դրա մասին խոսք չի գնում: Դրա համար էլ գործարար միջավայրն իմ հանդիպումներից դուրս է գալիս, ու ասում, որ մի քիչ դժգոհ են։ Լավ է, որ դժգոհ եք, որովհետև պետք է մեր վարքագծի մասին մտածենք, չէ՞,- զայրացած հայտարարել է Նիկոլ Փաշինյանը և շարունակել երբ խոսում են հարկային կարգապահության բարձրացման մասին, բոլորն ասում են, որ դա չեն կարող անել։
«Ոչ մեկ չի ասում, որ մեր պետական և անձնական ամբիցիաները բավարարելու համար բոլորս պետք է ավելի շատ աշխատենք։ Այսօր խոսում են գույքահարկի բարձրացման մասին և փորձում են դրա հետ կապված խնդիր առաջացնել։ Ոչ մեկ չի ասում՝ եկեք տեսնենք, թե Երևանի կենտրոնում գույքահարկը քանի՞ կոպեկ է: Ոչ ոք չի արձանագրում, որ Հայաստանում անշարժ գույքի հարկ ընդհանրապես գոյություն չի ունեցել, որովհետև փախեփախի տրամաբանության մեջ է եղել, որովհետև անշարժ գույքի կադաստրային արժեքը դրված է եղել սեփականաշնորհումների հիմքում և չնչին կոպեկներով այս դահլիճում ամբողջ Հայաստանի գույքը ոչ միայն սեփականաշնորհվել է, այլև դրանից հետո գույքահարկ չի վճարվել»,- ասել է նա :
Փաստորեն, Փաշինյանը գործարար ոլորտին օգնություն տալուց առաջ նրանցից բացատրություն է պահանջում, թե նրանք որքան ՀԴՄ են խփել։ Քանի որ համավարակից  ամենաշատ տուժած ոլորտները հյուրանոցները, տուրիզմն ու սպասարկման և ծառայությունների օբյեկտներն են,  կառավարությունն էլ աջակցության ծրագրեր է մշակել հենց այս ոլորտների համար, թերևս Նիկոլ Փաշինյանի դժգոհությունն հենց նրանց էլ ուղղված էր։ Բյուջեի փողերը քիչ են՝ միայն այս տարվա առաջին կիսամյակում պետական բյուջեի եկամուտները նվազել են 42 մլրդ դրամով, փոխարենը ավելացել են ծախսերը՝ ավելի քան 129 մլրդ դրամով / 20.2 տոկոս/։ Քիչ փողեր հավաքելու և շատ ծախսեր անելու պարտադրված իրավիճակը Նիկոլ Փաշինյանին ակնհայտորեն նյարդայնացնում է․ նա նորից անցել է իր սիրած հռետորաբանությանը․ սկսել է աջ ու ձախ ասֆալտին փռել։ Մարդը շատ պարզ ասում է՝ բյուջեից փող մի ուզեք, ավելի լավ է մտածեք, թե ինչ եք տալու, որ բյուջեն լցվի։ Եվ քանի որ բյուջեն, ինչպես ինքը՝ Փաշինյանն է ասել, բոլորիս գրպանն է, հարց է առաջանում, թե ինչու ենք մենք մեր գրպանի փողը վարչապետից խնդրում։ 

Ավելին

Հայկ Դավթյան