10 երկրաշարժ է գրանցվել. ՀՀ ԱԻՆ
Արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից օգոստոսի 6-ից 12-ը ՀՀ-ի և ԱՀ-ի տարածքներում 2-3 բալ և ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցվել։
Այս մասին տեղեկացրեցին ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն»-ից: Տարածաշրջանում գրանցվել է 3 բալ և ավելի ուժգնությամբ 10 երկրաշարժ: Մասնավորապես, գրանցվել է օգոստոսի 6-ին Իրանում՝ Խոյ քաղաքից 19 կմ հարավ-արևելք՝ 3-4 բալ ուժգնությամբ, օգոստոսի 7-ին Իրանում՝ Խոյ քաղաքից 15 կմ հարավ-արևելք՝ 4-5 բալ ուժգնությամբ, Ադրբեջանում՝ Աղջաբադ քաղաքից 56 կմ հյուսիս-արևելք՝ 3-4 բալ ուժգնությամբ, իսկ Թուրքիայում՝ Բիթլիս քաղաքից 55 կմ հարավ-արևելք՝ 4 բալ ուժգնությամբ և 52 կմ հարավ-արևելք՝ 6 բալ ուժգնությամբ, օգոստոսի 8-ին Իրանում՝ Խոյ քաղաքից 23 կմ հարավ-արևելք՝ 4 բալ ուժգնությամբ, օգոստոսի 10-ին Իրան-Թուրքիա սահմանային գոտում՝ Խոյ քաղաքից 48 կմ հյուսիս-արևմուտք՝ 3 բալ ուժգնությամբ, օգոստոսի 11-ին Վրաստանում՝ Դմանիսի քաղաքից 26 կմ հյուսիս-արևմուտք և 23 կմ արևմուտք՝ 4 բալ ուժգնությամբ, Թուրքիայում՝ Իգդիր քաղաքից 13 կմ հարավ-արևելք՝ 5-6 բալ ուժգնությամբ երկարաշարժ: Վերջին երկրաշարժը զգացվել է՝ ՀՀ Արմավիրի և Արարատի մարզերում' 4 բալ ուժգնությամբ և Երևան քաղաքում՝ 3-4 բալ ուժգնությամբ։ Տարածաշրջանից դուրս 6.0 և ավելի մագնիտուդով գրանցվել է երկու երկրաշարժ' երկուսն էլ Հնդկական օվկիանոսում: Օգոստոսի 6-ին 6.3 մագնիտուդով գրանցված երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում էր Արքայազն Էդվարդի կղզիների ափերի մոտ:




















Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահ...
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Ադրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ