Գյուղատնտեսության կայուն զարգացմանն ուղղված ծրագրերի դրամաշնորհային մրցույթ
Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) և Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության (BMZ) համաֆինանսավորմամբ մեկնարկում է «Գյուղատնտեսության կայուն զարգացմանն ուղղված ծրագրերի մրցույթ»-ը։ Այն իրականացվում է «Օրգանական գյուղատնտեսության զարգացումը Հայաստանի հյուսիսային համայնքներում՝ աղքատության նվազեցման և կենսաբազմազանության պահպանության խթան» (OFDNA) ծրագրի շրջանակում:Դրամաշնորհային մրցույթի նպատակն է նպաստել բնական ռեսուրսների (հողի, ջրի, կենսաբազմազանության) կայուն օգտագործմանն։
Ծրագրում ընդգրկված են հետևյալ գյուղերը՝
Լոռու մարզ՝
Աթան, Բովաձոր, Ձորագյուղ, Հագվի, Հոբարձի, Քարաբերդ, Քարինջ, Կարմիր Աղեկ, Լեջան, Լոռի Բերդ, Լորուտ, Մարց, Պրիվոլնոյե, Շամուտ, Ծաղկաշատ, Ծաթեր, Ուրուտ:
Տավուշի մարզ՝
Աղավնավանք, Բերքաբեր, Չինչին, Դիտավան, Հովք, Իծաքար, Լուսաhովիտ, Նավուր, Տավուշ:
Գեղարքունիքի մարզ՝
Անտառամեջ, Այգուտ, Դպրաբակ, Կալավան-Բարեպատ, Ձորավանք:
Դրամաշնորհի ընդհանուր գումարը կազմում է 13 000 000 ՀՀ դրամ։
Կոոպերացիաներին տրվող դրամաշնորհի չափը կարող է լինեն 1 600 000 – 2 700 000 ՀՀ դրամ, իսկ ֆիզիկական անձանց համար մինչև 800 000 ՀՀ դրամ։ Կոոպերացիաների կողմից ներկայացվող ծրագրերը կունենան առավելություն։ Մրցույթում հաղթելու դեպքում, մասնակիցը պարտավորվում է ունենալ անձնական ներդրում դրամաշնորհից ստացված գումարի հարյուր տոկոսի չափով (ներկայացվող ծրագրի բյուջեի 50 տոկոսը տրամադրվում է դրամաշնորհի միջոցով, իսկ մասնակցի կողմից պետք է տրամադրվի մյուս 50 տոկոսը կամ ավելին):
Մրցույթի կանոնակարգին կարող եք ծանոթանալ այստեղ։
Դրամաշնորհին դիմելու վերջնաժամկետը 2021թ. հունվարի 31-ն է, (դիմել մինչև 12:00 (GMT+4))։
Դիմում-հայտը կարող եք լրացնել այստեղ։
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել (+374) 44 070857 հեռախոսահամարին կամ գրել [email protected] էլ․ հասցեին։




















Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահ...
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Ադրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ