Ադրբեջան այլեւս չկա
Lragir.am-ը գրում է.
Տավուշի ռազմագործողություններից հետո Թուրքիան արագացրել է Ադրբեջան կոչվող կազմավորման ինկորպորացիան. բանակի միավորումից ու Նախիջեւանը վերցնելուց հետո Թուրքիան պատրաստվում է մասնավորեցման ձեւով վերցնել Բաքվի ակտիվները եւ մասնավորապես էներգետիկ սեկտորը: Հնարավոր է դրանցից բաժին հանվեն նաեւ Մեծ Բրիտանիային ու ԱՄՆ-ին, այս երեք երկրները Բաքվի քաղաքական նոր հայեցակարգում հռչակվել են գլխավոր գործընկերներ: Ռուսաստանն այս հայեցակարգում կա որպես հարեւան, որը չպետք է խնդիրներ ստեղծի Բաքվի համար:
Այսպիսով, շրջանում ստեղծվում է լիովին նոր իրավիճակ, ռուս-թուրքական հարյուրամյա համաձայնագրերը դե ֆակտո դադարում են գործել, իսկ «Ադրբեջանի խորհրդայնացման» ռուսական քաղաքականությունը տապալված է: Իր հերթին, Հայաստանը հայտնվում է նոր մարտահրավերների ու հնարավորությունների առաջ, «Ադրբեջանի հետ հակամարտության» հարմարավետ իրավիճակից, որի վրա երեք տասնամյակ իր պրիմիտիվիզմով ու բարդույթներով մակաբուծել է ազգային միտքը, անցնելով իրական քաղաքականության լուրջ ռեժիմի: Ավելի պարզ՝ Հայաստանն այլեւս գործ ունի Թուրքիայի հետ, որտեղ առավել իմաստավորվում է Հայաստանի գեոպոլիտիկ դերակատարությունն աշխարհում, որի շուրջ կա ուժային կենտրոնների կոնսենսուսը:
Պատրա՞ստ են դրան Հայաստանը, հայկական քաղաքական դասը, ազգային քաղաքական շրջանակներն աշխարհում: «Ադրբեջանի խորհրդայնացման» տապալումը միայն Ռուսաստանի խնդիրը չէր, միայն հայկական բանակի խնդիրը չէր, որին վիճակված է դեռ վերաձեւել Մեծ Մերձավոր Արեւելքի սահմանները: Հիմա արդեն «Թուրքիայի խորհրդայնացման» խնդիրն է, եւ այստեղ էլ որոշվելու է Հայաստանի դերն ու ապագան նոր աշխարհակարգում:




















Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահ...
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Ադրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ