Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Սամվել Կարապետյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգվել է մեկ ամսով․ փաստաբանՀակակոռուպցիոն դատարանը հրապարակում է Սամվել Կարապետյանի վերաբերյալ որոշումը (ուղիղ)Անկախության հռչակագիրը ոչ թե անկախության, այլ կոնֆլիկտի հռչակագիր է. Նիկոլ ՓաշինյանԹուրքիայի ՊՆ-ն հաստատել Է երկրի տարածքում ՆԱՏՕ-ի ուժերի կողմից իրանական hրթիռի nչնչացումըԱվտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ Այն միասնությունն ու համերաշխությունը, որ այսօր կար, թող պահպանվի և տարածվի մեր ամբողջ ազգի մեջ․ բոլորս՝ միասին, ավելի ուժեղ ենք․ Նարեկ ԿարապետյանՍամվել Կարապետյանի տնային կալանքը երկարացնելու կամ նրան ազատ արձակելու որոշումը կհրապարակվի ժամը 00:30-ին. Արամ ՎարդևանյանԵրբ Սամվել Կարապետյանը լինի վարչապետ, մենք կունենանք ուժեղ Հայաստան, ուժեղ տնտեսություն, ուժեղ դիվանագիտություն և ուժեղ խաղաղություն. «Ուժեղ Հայաստան»ԱՄՆ-ը ժամանակավորապես մեղմացրել է ռուսական նավթի դեմ պատժամիջnցները Մարզերում տեսնում ենք բացարձակ վստահություն Սամվել Կարապետյանի նկատմամբ. Արթուր Դանիելյան Սամվել Կարապետյանի աջակիցներն արդեն 8 ժամ է դատարանի բակում են․ շատերը հրաժարվում են հեռանալ Ուղիղ՝ առանց «քաղաքական շաքարապատման»․ ոմանց հաստատ դուր չի գա, բայց դե ինչ արած, մի կերպ թող տանեն․ Աննա ԿոստանյանԱլեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Թուրքիա Փակվող դպրոցներ․ կրթական բարեփոխու՞մ, թե՞ ապաբնակեցման ծրագիր․ ի՞նչ անել. Մենուա ՍողոմոնյանՀարգելի նպաստառուներ, ահա ինչպես են ձեզ զրկելու նպաստներից. Հրայր ԿամենդատյանZara-ի հիմնադիրը կստանա ռեկորդային 3.23 միլիարդ եվրո դիվիդենտ Կարապետյանի աջակիցներից շատերն ավելի քան 8 ժամ է չեն հեռանում դատարանի բակիցՄեր ազգն արդեն արթնացել է, Սամվել Կարապետյանը հաստատ կրած է․ Կարապետյանի աջակից Արդյո՞ք ԱՄՆ-ն կհասնի իր ուզածին և Իրանում կտապալվի ռեժիմը. Էդմոն ՄարուքյանԿուրտուան լավագույն դարպասապահն է «Ռեալի» պատմության մեջ. Արբելոա
Քաղաքականություն

Առաջ­նայ­նու­թյու­նը՝ դի­վա­նա­գի­տա­կան ճա­կա­տում ձեռք­բե­րում­ներ ունե­նա­լու հար­ցին

Ներկա փուլում շատ հետաքրքիր հանրային-քաղաքական զարգացումներ են տեղի ունենում երկրում։ Ճիշտ է՝ անցած ամիսներին արտակարգ դրության պայմաններում քաղաքական ակտիվության պակաս չենք ունեցել, բայց համավարակի տարածման ինտենսիվ փուլում որոշակի կաշկանդվածություն էր նկատվում։

Իսկ հիմա արդեն, երբ համաճարակի նվազման միտումներ են նկատվում, սպասվում է, որ առաջիկա աշնանը բուռն գործընթացներ են սպասվում։ Նախ՝ դա պայմանավորված է նաև նրանով, որ հանրությունը հետ է եկել 2018 թվականից եկող էյֆորիկ և էմոցիոնալ վիճակից ու ընդունակ է առկա իրողությունների և անցյալի իրադարձությունների մասին առավել սթափ դատողություններ անել։

Խնդիրն այն է, որ կան որոշակի հարցեր, որոնց շուրջ հանրության մոտ չկա որոշակի հստակ պատկերացում՝ սկսած անցյալում տեղի ունեցած իրադարձություններից, վերջացրած ներկա իրողություններով։ Այսպիսի խնդիրների շուրջ հանրության մոտ երկփեղկված մոտեցումներ են ձևավորվել, և մարդիկ ցանկություն ունեն լսել դրանց շուրջ փաստարկված պարզաբանումներ։

Ինչպես գիտենք, տևական ժամանակ է, ինչ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը խոստացել էր, որ հանրության հետ անկեղծ զրույց է ունենալու։ Ճիշտ է՝ Սարգսյանն այս ընթացքում հայտարարություններով, այդ թվում և կարճ տեսաուղերձներով հանդես եկել է, բայց իր պաշտոնավարման ավարտից հետո առաջին ասուլիսը տվեց։

Երրորդ նախագահի ասուլիսի թեման, ինչպես և նախօրոք հայտարարվել էր, վերաբերում էր Ապրիլ յան պատերազմին, որի շուրջ քաղաքական շահարկումների և այլ պատճառներով տարբեր միֆեր են ձևավորվել։ Սրան գումարվում է նաև այն, որ Ապրիլ յան պատերազմի թեման քննվում է ԱԺ-ում ստեղծված հատուկ հանձնաժողովում։

Հասկանալի է, որ Սարգսյանի ուղերձները ուղղված պետք է լինեին Ապրիլ յան պատերազմի շուրջ եղած մշուշը ցրելուն։ Եվ հասկանալի է, որ ոչ ոք ավելի ամբողջական ու մանրամասն չի կարող պատկերացնել 2016 թվականին տեղի ունեցած իրադարձությունների շղթան և դրանց տրամաբանությունը, քան այն ժամանակվա գերագույն գլխավոր հրամանատարը։

Սարգսյանի պարզաբանումներից պարզ դարձավ, որ Ապրիլ յան պատերազմի ընթացքում բանակը կարողացել է հաջողությամբ վիժեցնել հակառակորդի պլանները։ Շատ կարևոր է հասկանալ, թե ի վերջո ի՞նչ խնդիր էր ցանկանում լուծել Ադրբեջանը ռազմական գործողությունների միջոցով։ Սարգսյանի պատասխանները պարզորոշ դարձրին, որ Բաքուն խնդիր էր դրել իր առջև հասնել նրան, որ հայկական կողմն ի վերջո ճնշման տակ համաձայնի բանակցային գործընթացում միայն Ադրբեջանին ձեռնտու փաստաթղթի ընդունմանը։

Այլ կերպ ասած՝ ապրիլ յան ռազմական ագրեսիայի հետևում Ադրբեջանը դիվանագիտական որոշակի նպատակադրումներ էր հետապնդում։ Սակայն պետք է նայենք վերջնարդյունքը, թե ինչ ստացավ Ադրբեջանն իր ագրեսիվ քաղաքականության արդյունքում։

Ապրիլ յան պատերազմի հետևանքով Ադրբեջանը ոչ միայն մեծ մարդկային և նյութական կորուստներ կրեց, այլև ադրբեջանական դիվանագիտության պլանները լրիվ գլխիվայր շրջվեցին։ Դրանով է պայմանավորված, որ Ադրբեջանի նախագահ Ալիևը դեպքերից որոշ ժամանակ անց խոստովանել է, որ Արցախը ճանաչելու հարցում իր վրա միջազգային ճնշում կա։

Բացի այդ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից շրջանառության մեջ դրվեցին Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմներ ստեղծելու մասին պայմանավորվածությունները, որոնց իրականացման շուրջ Ադրբեջանի լուրջ անհանգստությունը բազմիցս առիթ ունեցել ենք տեսնել։

Հարցի մեկ այլ կողմն է, թե ինչու հետագայում այդ պայմանավորվածությունները դուրս մնացին բանակցային օրակարգից, բայց նախագահ Սարգսյանի ասուլիսից նաև պարզ դարձավ, որ վերջինս առաջնայնությունը տվել է դիվանագիտական ճակատում ձեռքբերումներ ունենալու հարցին, իսկ այն ժամանակվա իշխանությունների բոլոր գործողությունները չեն հանրայնացվել, քանի որ դրանք կարող էին խանգարող հանգամանք դառնալ դիվանագիտական ձեռքբերումներ ունենալու ճանապարհին։

Ահա հենց ժամանակին կատարված քայլերը չհանրայնացնելու արդյունքում է, որ այս թեմայի շուրջ բազմաթիվ ասեկոսեներ և չճշտված տեղեկություններ են շրջանառության մեջ դրվել։ Միգուցե հիմա առավել պատեհ ժամանակն է այդ ամենն առավել մանրամասն հանրայնացնելու համար։