Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Սամվել Կարապետյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգվել է մեկ ամսով․ փաստաբանՀակակոռուպցիոն դատարանը հրապարակում է Սամվել Կարապետյանի վերաբերյալ որոշումը (ուղիղ)Անկախության հռչակագիրը ոչ թե անկախության, այլ կոնֆլիկտի հռչակագիր է. Նիկոլ ՓաշինյանԹուրքիայի ՊՆ-ն հաստատել Է երկրի տարածքում ՆԱՏՕ-ի ուժերի կողմից իրանական hրթիռի nչնչացումըԱվտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ Այն միասնությունն ու համերաշխությունը, որ այսօր կար, թող պահպանվի և տարածվի մեր ամբողջ ազգի մեջ․ բոլորս՝ միասին, ավելի ուժեղ ենք․ Նարեկ ԿարապետյանՍամվել Կարապետյանի տնային կալանքը երկարացնելու կամ նրան ազատ արձակելու որոշումը կհրապարակվի ժամը 00:30-ին. Արամ ՎարդևանյանԵրբ Սամվել Կարապետյանը լինի վարչապետ, մենք կունենանք ուժեղ Հայաստան, ուժեղ տնտեսություն, ուժեղ դիվանագիտություն և ուժեղ խաղաղություն. «Ուժեղ Հայաստան»ԱՄՆ-ը ժամանակավորապես մեղմացրել է ռուսական նավթի դեմ պատժամիջnցները Մարզերում տեսնում ենք բացարձակ վստահություն Սամվել Կարապետյանի նկատմամբ. Արթուր Դանիելյան Սամվել Կարապետյանի աջակիցներն արդեն 8 ժամ է դատարանի բակում են․ շատերը հրաժարվում են հեռանալ Ուղիղ՝ առանց «քաղաքական շաքարապատման»․ ոմանց հաստատ դուր չի գա, բայց դե ինչ արած, մի կերպ թող տանեն․ Աննա ԿոստանյանԱլեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Թուրքիա Փակվող դպրոցներ․ կրթական բարեփոխու՞մ, թե՞ ապաբնակեցման ծրագիր․ ի՞նչ անել. Մենուա ՍողոմոնյանՀարգելի նպաստառուներ, ահա ինչպես են ձեզ զրկելու նպաստներից. Հրայր ԿամենդատյանZara-ի հիմնադիրը կստանա ռեկորդային 3.23 միլիարդ եվրո դիվիդենտ Կարապետյանի աջակիցներից շատերն ավելի քան 8 ժամ է չեն հեռանում դատարանի բակիցՄեր ազգն արդեն արթնացել է, Սամվել Կարապետյանը հաստատ կրած է․ Կարապետյանի աջակից Արդյո՞ք ԱՄՆ-ն կհասնի իր ուզածին և Իրանում կտապալվի ռեժիմը. Էդմոն ՄարուքյանԿուրտուան լավագույն դարպասապահն է «Ռեալի» պատմության մեջ. Արբելոա
Հասարակություն

Սերժ Սարգսյանի սենսացիոն բացահայտումը

Lragir.am ը գրում է.   Այսօր հրավիրած ասուլիսում Սերժ Սարգսյանն, անդրադառնալով ապրիլյան պատերազմի թեմային, ասաց, որ մարտի դաշտում կրելով պարտություն՝ Ադրբեջանը ստիպված էր նստել բանակցային սեղանի շուրջ՝ Ռուսաստանի մասնակցությամբ։   «Մեզանից ակնկալվում էր, որ համաձայնեինք հրադադարի նոր համաձայնագրի ստորագրման ադրբեջանական առաջարկին, բայց մենք մերժեցինք՝ պնդելով, որ վերահաստատվի 1994 թվականի մայիսյան հրադադարի անժամկետ բնույթը, այսինքն՝ հրաժարվեցինք կնքել նոր հրադադարի փասատաթուղթ, որով փաստորեն Արցախը դուրս կմղվեր որպես հակամարտության իրավահավասար կողմ։ Ավելի ուշ ստացանք նաև համանախագահների հստակ դիրքորոշումը՝ ԵԱՀԿ-ում տարածված պաշտոնական հայտարարությամբ, որով մեկ անգամ ևս ընդգծվում էր 1994 թվականի եռակողմ հրադադարի անժամկետ բնույթը», ասաց Սարգսյանը։ Նա ասել է, որ Մոսկվայում հրադադարի շուրջ բանակցությունների ժամանակ մենք հասել ենք նրան, որ հրադադարի նոր պայմանագիր չկնքվի, եւ ուժի մեջ մնա 1994 թ. համաձայնագիրը: Նա ասել է, որ բանակցության համար հայկական կողմը ընտրել էր Թբիլիսին, սակայն ադրբեջանցիները պնդել էին, որ հանդիպումը կայանա Մոսկվայում: Սերժ Սարգսյանի խոսքով, Ադրբեջանը չի համաձայնել դիրքերը վերադարձնել նախկին դասավորությանը, քանի որ մեծ կորուստներ են կրել, հայկական կողմն էլ պնդել է, որ նոր համաձայնագիր չստորագրվի: Ստացվում է փոխզիջո՞ւմ՝ Ալիեւի դեմքը փրկելու համար:   Սա սենսացիոն բացահայտում է, այն առումով, որ հաստատում է շատ փորձագետների կարծիքը, ըստ որի՝ Ռուսաստանն ու Ադրբեջանը փորձել են սեպարատ ճանապարհով հասնել 1994 թ. փաստաթղթի փաստացի չեղարկմանը, որն ըստ էության Ղարաբաղի ճանաչման փաստաթուղթ է: Նույնը թերեւս վերաբերվում է Վիեննայի օրակարգին, որին, ըստ Սերժ Սարգսյանի, Բաքուն ստիպված էր համաձայնվել սկզբնական շրջանում: Հետաքրքիր է, որ հետո Մոսկվան ու Բաքուն պաշտոնական մակարդակներում պնդեցին, որ Ալիեւը չի համաձայնվել Վիեննայի օրակարգին: 2016 թ. ապրիլյան քառօրյայից հետո Մոսկվայում հրադադարի համաձայնությունը ՀՀ եւ Ադրբեջանի ԶՈՒ Գլխավոր շտաբերի պետերի մասնակցությամբ շարունակում է պատված լինել խորհրդավորության քողով, թեեւ Սերժ Սարգսյանը որոշակի լույս է սփռում այդ իրողության վրա: 

Ավելին