Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Սամվել Կարապետյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգվել է մեկ ամսով․ փաստաբանՀակակոռուպցիոն դատարանը հրապարակում է Սամվել Կարապետյանի վերաբերյալ որոշումը (ուղիղ)Անկախության հռչակագիրը ոչ թե անկախության, այլ կոնֆլիկտի հռչակագիր է. Նիկոլ ՓաշինյանԹուրքիայի ՊՆ-ն հաստատել Է երկրի տարածքում ՆԱՏՕ-ի ուժերի կողմից իրանական hրթիռի nչնչացումըԱվտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ Այն միասնությունն ու համերաշխությունը, որ այսօր կար, թող պահպանվի և տարածվի մեր ամբողջ ազգի մեջ․ բոլորս՝ միասին, ավելի ուժեղ ենք․ Նարեկ ԿարապետյանՍամվել Կարապետյանի տնային կալանքը երկարացնելու կամ նրան ազատ արձակելու որոշումը կհրապարակվի ժամը 00:30-ին. Արամ ՎարդևանյանԵրբ Սամվել Կարապետյանը լինի վարչապետ, մենք կունենանք ուժեղ Հայաստան, ուժեղ տնտեսություն, ուժեղ դիվանագիտություն և ուժեղ խաղաղություն. «Ուժեղ Հայաստան»ԱՄՆ-ը ժամանակավորապես մեղմացրել է ռուսական նավթի դեմ պատժամիջnցները Մարզերում տեսնում ենք բացարձակ վստահություն Սամվել Կարապետյանի նկատմամբ. Արթուր Դանիելյան Սամվել Կարապետյանի աջակիցներն արդեն 8 ժամ է դատարանի բակում են․ շատերը հրաժարվում են հեռանալ Ուղիղ՝ առանց «քաղաքական շաքարապատման»․ ոմանց հաստատ դուր չի գա, բայց դե ինչ արած, մի կերպ թող տանեն․ Աննա ԿոստանյանԱլեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Թուրքիա Փակվող դպրոցներ․ կրթական բարեփոխու՞մ, թե՞ ապաբնակեցման ծրագիր․ ի՞նչ անել. Մենուա ՍողոմոնյանՀարգելի նպաստառուներ, ահա ինչպես են ձեզ զրկելու նպաստներից. Հրայր ԿամենդատյանZara-ի հիմնադիրը կստանա ռեկորդային 3.23 միլիարդ եվրո դիվիդենտ Կարապետյանի աջակիցներից շատերն ավելի քան 8 ժամ է չեն հեռանում դատարանի բակիցՄեր ազգն արդեն արթնացել է, Սամվել Կարապետյանը հաստատ կրած է․ Կարապետյանի աջակից Արդյո՞ք ԱՄՆ-ն կհասնի իր ուզածին և Իրանում կտապալվի ռեժիմը. Էդմոն ՄարուքյանԿուրտուան լավագույն դարպասապահն է «Ռեալի» պատմության մեջ. Արբելոա
Քաղաքականություն

Ասուլիս, որը դիտեցին բոլորը

Դեռևս ապրիլի 16-ին՝ Ապրիլյան քննիչ հանձնաժողով այցի ժամանակ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ առաջիկայում մեծ ասուլիս է կազմակերպելու և պատասխանի Ապրիլյան քառօրյայի հետ կապված լրագրողական հանրույթին հուզող, ինչու չէ նաև հետաքրքրող հարցերին։ Նախօրեին կայացավ Սերժ Սարգսյանի խոստացված ասուլիսը, որը տևեց երեք ժամ, ասուլիսի ընթացքում երրորդ նախագահը պատասխանեց մոտ երեք տասնյակ հարցերի։ Նախագահ Սարգսյանն իր խոսքի ընթացքում պահեց Քննիչ հանձնաժողովին տված խոստումը և ոչ մի կերպ չխոսեց հանձնաժողովում տեղի ունեցած քննարկման մասին, ոչ մի ակնարակով չհակադարձեց հանձնաժողովի նախագահի ու հանձնաժողովի տարբեր անդամների կողմից տարբեր առիթներով արված բազմաթիվ մեկնաբանություններին։ Չնայած լրագրողները քանիցս փորձեցին տարբեր մանիպուլյատիվ հնարքներով և հարցապնդումների միջոցով սադրել երրորդ նախագահին, սակայն նա կարողացավ պահել կոռեկտությունն ու սոլիդիությունը։ Ակնհայտ էր զսպվածությունն ու հավասարակշռությունը գործող իշխանությունների նկատմամբ։ Ողջ ասուլիսի ընթացքում ոչ մի առումով Սերժ Սարգսյանը չանդրադարձավ օրվա իշխանությունների գործողություններին և գրեթե չհնչեցրեց գնահատականներ տեղի ուենցած զարգացումների վերաբերյալ։ Տեղի ունեցած ասուլիսից հերթական անգամ պարզ դարձավ, որ գործ ունենք ինստիտուցիոնալ գործչի հետ, ով կարողանում է հստակ ու բովանդակային պատասխանել լրագրողի կողմից հնչած ամենամանիպուլյատիվ ու հստակ ուղղորդված հարցին։ Սարգսյանն իր պատասխաններում բավական հանգիստ էր ու անհողդողդ, բացարձակապես բացակայում էր ջղագրգռությունը, ինչպես նաև ձայնային տեմբրի տատանումը: Սա փաստում է այն մասին, որ նա գտնվում էր մի տիրույթում, որտեղ իր համար խոցելի կողմեր չկային։ Հատկանշական է նշել, որ տևական ժամանակ հանրային լայն հարթակում անմիջական շփում չունեցած և մոտ երկու տարի եթերում չերևալը դրական ազդեցություն էր ունեցել նախագահ Սարգսյանի վրա։ Հավանաբար այս հանգամանքին նպաստել էր նաև այն փաստը, որ չլինելով երկրի նախագահ և կաշկանդված չլինելով որևէ հարցում նա ավելի ազատ էր և դա իրապես նկատելի էր լրագրողների հետ անմիջական, հաճախ անգամ կատակային շփումներում, նաև բավականին մեղմ ինտոնացիայով անգամ ամենասադրող հարցերին պատասխանելու ժամանակ։ Ըստ էության՝ Սարգսյանը որոշ թեմաների հետ կապված մի քանի փակագծեր բացեց և հստակ ակնարկեց, որ իր կառավարման տարիներն շատ ավելի լավ դիրքային առաջխաղացումներ ու բարելավումներ են եղել, սակայն դրանք չեն դարձել դրոշակ և հորդորեց այս առումով մի քիչ զսպվածություն ցուցաբերել։ Հատկապես հետաքրքիր ու որոշ չափով նաև զգացմունքային էր գեներալ Յուրի Խաչատուրովի՝ հանձնաժողով չներկայանալու վերաբերյալ արված դիտարկումերը, երբ Սարգսյանը նշեց, որ Խաչատուրովը հանձնաժողով չներկայանալու իր արդարացված պատճառներն ուներ և կարող էր իրեն չլսել, քանի որ ինքն այլևս գերագույն գլխավոր հրամանատար չէր, այլ պաշտոնաթող նախագահ։ Բացահայտումների շարքից էր նաև ԱԹՍ-երի վերաբերյալ և ընդհանուր անվտագության գոտու հետ առնչվող պնդումները, որտեղ նախագահ Սարգսյանը նշեց, որ Ստեփանակաերտի ուղղությամբ որևէ անօդաչու սարք չի բարձրացել, իսկ մնացած միֆականացված և շրջանառված լուրերն ընդամենը քաղաքական շահարկումների ենթատեքստեր ունեն։
 
Արթուր Կիրակոսյան