Վրաստանում պայթեցրել են ԱԺ պատգամավոր Հենզել Մկոյանի եղբոր մեքենան. ճնշում հայազգի գործչի նկատմամբ
Քիչ առաջ տեղեկացանք, որ պայթեցրել են Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Հենզել Մկոյանի եղբոր ավտոմեքենան: Այս մասին տեղեկությունը հաստատվում է Մկոյանի ֆեյսբուքյանի էջում տեղադրված տեսանյութից:
Վերջին ամիսներին տարբեր ուժեր ճնշումներ են գործադրում Մկոյանի նկատմամբ, ստիպում են, որ նա չառաջադրի իր թեկնածությունը առաջիկա խորհրդարանական ընտրություններին: Բանն այն է, որ Մկոյանը մեծ սեր է վայելում տարածաշրջանում և իր տարածաշրջանի բոլոր գյուղերը մեկ մարդու նման սատարում են Մկոյանին:
Հավելենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ Մկոյանն ու իր ընտանիքը ենթարկվում է ահաբեկչություն հիշեցնող հարձակումների:
Ավելի վաղ, այս տարվա մարտի 26-ին, ԱխՔալքալաքի «Գոլդ» սրճարանի մոտակայքում վեճ է ծագել Ախալքալաքի նախկին ոստիկանապետ Սամվել Պետրոսյանի և պատգամավոր Հենզել Մկոյանի և կողմերի համակիրների միջև։ Հնչել են կրակոցներ: Հենզել Մկոյանը պնդում է, որ վեճը հրահրել է Սամվել Պետրոսյանը։ Նախկին ոստիկանապետը, որ 2012-2016 թվականներին Վրաստանի խորհրդարանի պատգամավոր էր, 2016-ից սկսած չի հաշտվում այն մտքի հետ, որ այլևս պատգամավոր չէ, և սկսել է սրել իրավիճակը: Հենզել Մկոյանը պատմեց, թե ինչից է ծագել վեճն այս անգամ.
«Իմ եղբայրը, որ խոշոր գործարար է, հարյուրավոր մարդիկ են իր մոտ աշխատում, իրենից 30 տարի փոքր տղան իրեն ասել է՝ փոշի հանեցիր վրաս: Ինքն էլ ասել է՝ ի՞նչ փոշի, սաղ քաղաքը փոշի է, որից հետո իրեն քարով խփել էր: Ամեն ինչ դրանից է սկսվել: Դրանից հետո այդ տղային չպատժեցին: Իսկ ամսի 26-ին 12-րդ դասարանցի իմ եղբոր տղան մեքենայով գնացել է, Սամվել Պետրոսյանը հայհոյել է: Տղային թվացել է, որ ուրիշին է հայհոյել, գնացել եկեղեցու կողքով պտտվել նորից է եկել այդտեղով անցել, նա էլ թե՝ լավ ա եկար, հենց քեզ եմ ասում, ու նորից է հայհոյել: Եղբորս տղան եկել իմ տղաներին ու զարմիկներին ասել է՝ եկեք գնանք իր տղային տեսնենք, հարցնենք, թե ինչ են ուզում մեզնից: Գնացել տղային են ասել, նա էլ հորն է ասել»,- պատմել էր Մկոյանը:
Տեսանյութն՝ այստեղ




















Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահ...
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Ադրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ