Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Սամվել Կարապետյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգվել է մեկ ամսով․ փաստաբանՀակակոռուպցիոն դատարանը հրապարակում է Սամվել Կարապետյանի վերաբերյալ որոշումը (ուղիղ)Անկախության հռչակագիրը ոչ թե անկախության, այլ կոնֆլիկտի հռչակագիր է. Նիկոլ ՓաշինյանԹուրքիայի ՊՆ-ն հաստատել Է երկրի տարածքում ՆԱՏՕ-ի ուժերի կողմից իրանական hրթիռի nչնչացումըԱվտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ Այն միասնությունն ու համերաշխությունը, որ այսօր կար, թող պահպանվի և տարածվի մեր ամբողջ ազգի մեջ․ բոլորս՝ միասին, ավելի ուժեղ ենք․ Նարեկ ԿարապետյանՍամվել Կարապետյանի տնային կալանքը երկարացնելու կամ նրան ազատ արձակելու որոշումը կհրապարակվի ժամը 00:30-ին. Արամ ՎարդևանյանԵրբ Սամվել Կարապետյանը լինի վարչապետ, մենք կունենանք ուժեղ Հայաստան, ուժեղ տնտեսություն, ուժեղ դիվանագիտություն և ուժեղ խաղաղություն. «Ուժեղ Հայաստան»ԱՄՆ-ը ժամանակավորապես մեղմացրել է ռուսական նավթի դեմ պատժամիջnցները Մարզերում տեսնում ենք բացարձակ վստահություն Սամվել Կարապետյանի նկատմամբ. Արթուր Դանիելյան Սամվել Կարապետյանի աջակիցներն արդեն 8 ժամ է դատարանի բակում են․ շատերը հրաժարվում են հեռանալ Ուղիղ՝ առանց «քաղաքական շաքարապատման»․ ոմանց հաստատ դուր չի գա, բայց դե ինչ արած, մի կերպ թող տանեն․ Աննա ԿոստանյանԱլեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Թուրքիա Փակվող դպրոցներ․ կրթական բարեփոխու՞մ, թե՞ ապաբնակեցման ծրագիր․ ի՞նչ անել. Մենուա ՍողոմոնյանՀարգելի նպաստառուներ, ահա ինչպես են ձեզ զրկելու նպաստներից. Հրայր ԿամենդատյանZara-ի հիմնադիրը կստանա ռեկորդային 3.23 միլիարդ եվրո դիվիդենտ Կարապետյանի աջակիցներից շատերն ավելի քան 8 ժամ է չեն հեռանում դատարանի բակիցՄեր ազգն արդեն արթնացել է, Սամվել Կարապետյանը հաստատ կրած է․ Կարապետյանի աջակից Արդյո՞ք ԱՄՆ-ն կհասնի իր ուզածին և Իրանում կտապալվի ռեժիմը. Էդմոն ՄարուքյանԿուրտուան լավագույն դարպասապահն է «Ռեալի» պատմության մեջ. Արբելոա
Հասարակություն

Ալիեւը զանգել է Մոսկվա, ասել, որ .... տեսանյութ

Իմ փորձառությունն ասում է, որ 2016-ի ապրիլյան դեպքերից հետո որեւէ փաստաթուղթ չի ստորագրվել, որովհետեւ եթե ստորագրվեր, պետք է վերադառնային հինմ դիրքեր եւ հաստատեին հին պայմանագիրը: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում նշեց Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ Ենթադրություններ կան, որ ստորագրվել է գաղտնի փաստաթուղթ, որտեղ ապրիլյան պատերազմի արդյունքն ամրագրված է: «Քանի որ Ադրբեջանը հենց էն գլխից, որը Ալիեւը զանգել է Մոսկվա, ասել, որ դիրքերը հետ չենք տալու, բայց պատրաստ ենք դադարեցնել, չշարունակել, դա արդեն խոսում է այն մասին, որ իրենք չէին կարող փաստաթուղթ ստորագրել: Անգամ եթե ստորագրեին, դա Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ էր լինելու եւ չէր գործելու, որեւէ ձեւի կապ չէր ունենալու Ղարաբաղի հետ: 1993-1994 թվականներին բոլոր փաստաթղթերը Ղարաբաղի մասնակցությամբ են ստորագրվել, դա իրեն ոչինչ չի տալու:

Այդտեղ ինքը (Սերժ Սարգսյանը-խմբ) ճիշտ է ասում, այդտեղ չեմ կարող հերքել»,-ասել է նա: Հիշեցմանը, որ ինքը ժամանակին ասում էր, որ Սերժ Սարգսյանը Լեռնային Ղարաբաղում զիջումներ էր բանակցում, Սամվել Բաբայանն արձագանքեց. «Ինչ էլ ինքն ասի, այսօր մեր ձեռքի տակ կան փաստաթղթերը, որոնք իրենք բանակցել են: Շատ պարզ, հստակ ասվում է, որ 5 շրջանը հանձնում ենք, հետո երկու շրջանը, հետո մի միջանցք, այդպես էլ Ղարաբաղի կարգավորումը չի երեւում: Եվ զորքեր են մտցնում դա ապահովելու համար: Հիմա ես եմ հարց ուղղում՝ դա զիջո՞ւմ է, թե՞ զիջում չի, դա դավաճնությո՞ւն է, թե ոչ: Եթե Արցախի Հանրապետության Սահմանադրությունում հստակ գրված է, որ այն տարածքները, որոնք մեր հսկողության տակ են, դրանք ամբողջովին մերն է: Հարց է ծագում՝ Արցախի ժողովրդից հարցե՞լ են՝ գնալով այդ բանակցություններին: Որեւէ մեկն իրենց լիազզորե՞լ է, թե ոչ: Ես ուղղակի կխնդրեի՝ մրդիկ բերանները փակեն, չխոսեն այլեւս:

Իսկ եթե իրենց հետաքրքրում է հրապարակել այն գաղտնի փաստաթղթերը, որոնք այսօր ունենք՝ ինչ բանակցություններ են վարել, պատրաստ ենք դա էլ հրապարակելու, բայց դա մեր ազգային շահերին վնաս է, դրա համար չենք խոսում դրա մասին: Իսկ եթե որեւէ մեկն ուզում է մոտիկից ծանոթանալ, իմ ձեռքի տակ կան, կարող է անվտանգության խորհուրդ ներկայանալ, մենք իրենց ծանոթացնենք, թե իրենք ինչ են բանակցել, ինչ փաստաթղթի են եղել պատրաստ, որտեղ պետք է ստորագրեին, եւ ինչու են Արցախի Սահմանադրությունը փոխել, երեք տարի երկարաձգել Արցախի նախագահի կյանքը»:

 

Շարունակություն