Նոր օրենք. այսուհետ երեխանների ծննդականներում…
«Հանրային ծառայությունների համարանիշի մասին» օրենքի 3-րդ հոդվածում, որով սահմանվում է հանրային ծառայությունների համարանիշի (ՀԾՀ) ամրագրումը և օգտագործման նպատակը, լրացում է կատարվել․ ավելացել է 1.1. կետը։ Օրենքն ուժի մեջ է մտել օգոստոսի 14-ից։

Լրացման համաձայն․
- Հանրային ծառայությունների համարանիշը ամրագրվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացու նույնականացման քարտում, օտարերկրյա քաղաքացու
ՀՀ-ում կացության քարտում, ՀՀ-ում մշտապես բնակվողքաղաքացիություն չունեցող անձի, փախստականի ինքնությունը հավաստող փաստաթղթերում:

1.1. Հանրային ծառայությունների համարանիշն ամրագրվում է նաև սույն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված անձից (ՀՀ քաղաքացի, ՀՀ-ում բնակության իրավունք ունեցող օտարերկրյա քաղաքացի, ՀՀ-ում մշտապես բնակվող` քաղաքացիություն չունեցող անձ, փախստական) ծնված երեխայի ծննդյան պետական գրանցման հիման վրա ՀՀ-ում տրված ծննդյան վկայականում և ծննդի պետական գրանցման մասին տեղեկանքում:

- Հանրային ծառայությունների համարանիշն օգտագործվում է պետական մարմինների, պաշտոնատար անձանց, իրավասու այլ անձանց կողմից օրենքով նրանց վերապահված խնդիրների (գործառույթների) շրջանակներում ֆիզիկական անձանց ծառայություններ մատուցելիս` անձնական տվյալների տեղեկատվական բազաներում վերջիններիս նույնականացումն իրականացնելու նպատակով:
- Հանրային ծառայությունների համարանիշը պարտադիր կիրառվում է`

1) քաղաքացուն աշխատավարձ և դրան հավասարեցված եկամուտ վճարելու, սոցիալական ապահովության պետական ծրագրերով նախատեսված կենսաթոշակ, նպաստ, հատուցում նշանակելու և վճարելու ժամանակ.
2) հարկեր, տուրքեր, պարտադիր վճարներ հաշվարկելու և վճարելու ժամանակ, բացառությամբ համայնքի բյուջե վճարվող գումարների.
3) քաղաքացու կողմից բանկային հաշիվ բացելու ժամանակ.

4) պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պետական և համայնքային ենթակայության կազմակերպությունների տեղեկատվական բազաները վարելու ժամանակ.
5) օրենքով նախատեսված այլ դեպքերում:
Շարունակությունը ` Այստեղ




















Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահ...
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Ադրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ