Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Սամվել Կարապետյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգվել է մեկ ամսով․ փաստաբանՀակակոռուպցիոն դատարանը հրապարակում է Սամվել Կարապետյանի վերաբերյալ որոշումը (ուղիղ)Անկախության հռչակագիրը ոչ թե անկախության, այլ կոնֆլիկտի հռչակագիր է. Նիկոլ ՓաշինյանԹուրքիայի ՊՆ-ն հաստատել Է երկրի տարածքում ՆԱՏՕ-ի ուժերի կողմից իրանական hրթիռի nչնչացումըԱվտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ Այն միասնությունն ու համերաշխությունը, որ այսօր կար, թող պահպանվի և տարածվի մեր ամբողջ ազգի մեջ․ բոլորս՝ միասին, ավելի ուժեղ ենք․ Նարեկ ԿարապետյանՍամվել Կարապետյանի տնային կալանքը երկարացնելու կամ նրան ազատ արձակելու որոշումը կհրապարակվի ժամը 00:30-ին. Արամ ՎարդևանյանԵրբ Սամվել Կարապետյանը լինի վարչապետ, մենք կունենանք ուժեղ Հայաստան, ուժեղ տնտեսություն, ուժեղ դիվանագիտություն և ուժեղ խաղաղություն. «Ուժեղ Հայաստան»ԱՄՆ-ը ժամանակավորապես մեղմացրել է ռուսական նավթի դեմ պատժամիջnցները Մարզերում տեսնում ենք բացարձակ վստահություն Սամվել Կարապետյանի նկատմամբ. Արթուր Դանիելյան Սամվել Կարապետյանի աջակիցներն արդեն 8 ժամ է դատարանի բակում են․ շատերը հրաժարվում են հեռանալ Ուղիղ՝ առանց «քաղաքական շաքարապատման»․ ոմանց հաստատ դուր չի գա, բայց դե ինչ արած, մի կերպ թող տանեն․ Աննա ԿոստանյանԱլեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Թուրքիա Փակվող դպրոցներ․ կրթական բարեփոխու՞մ, թե՞ ապաբնակեցման ծրագիր․ ի՞նչ անել. Մենուա ՍողոմոնյանՀարգելի նպաստառուներ, ահա ինչպես են ձեզ զրկելու նպաստներից. Հրայր ԿամենդատյանZara-ի հիմնադիրը կստանա ռեկորդային 3.23 միլիարդ եվրո դիվիդենտ Կարապետյանի աջակիցներից շատերն ավելի քան 8 ժամ է չեն հեռանում դատարանի բակիցՄեր ազգն արդեն արթնացել է, Սամվել Կարապետյանը հաստատ կրած է․ Կարապետյանի աջակից Արդյո՞ք ԱՄՆ-ն կհասնի իր ուզածին և Իրանում կտապալվի ռեժիմը. Էդմոն ՄարուքյանԿուրտուան լավագույն դարպասապահն է «Ռեալի» պատմության մեջ. Արբելոա
Հասարակություն

Կառուցում ենք մեր երազանքի տունը SIP պանելներով և ժամանակակից տեխնոլոգիաներով

Սեփական առանձնատուն կառուցելը պատասխանատու ևիհարկեթանկ հաճույք էԻսկ ի՛նչ անելեթեայնուամենայնիվշարունակում եք երազել առանձնատան մասին ու մտովի գծագրել բոլոր այն հարմարություններըոր կարող է պարգևել միայն առանձնատունը: «Սարմա Գրուպ» ընկերությունն առաջարկում է Ձեր երազանքի իրականացման արագմատչելի և հուսալի միջոց:

SIP պանելներով տներ Կանադայում և ԱՄՆ-ում, հետո արդեն ամբողջ աշխարհում սկսել են կառուցել դեռ անցյալ դարի կեսերից։ Տեխնոլոգիան տարիների ընթացքում կատարելագործվել է, և այսօր ավելի ու ավելի շատ մարդիկ են նախընտրում ապրել հենց SIP պանելով կառուցված տներում։ Եվ դա պատահական չէ. ժամանակն ապացուցել է, որ այս տները ջերմախնայող են, սեյսմակայուն, հարմարավետ և ունեն հրակայունության բարձր աստիճան:

118530544_433504554257832_8664527948203876898_n

«Սարմա Գրուպը» Հայաստանում SIP պանելներով կառուցապատմամբ զբաղվող առաջատար ընկերություն է։ Այս ընկերության առավելությունն այն է, որ ունի SIP պանելների սեփական արտադրություն և առաջարկում է բարձր երաշխիք ունեցող НГ (Не Горющий) 3 SIP պանելներ, որոնք համապատասխանում են բնակելի տների համար նախատեսված միջազգային չափանիշներին։

118306899_642283163075943_6037016490910655760_n

Ինչի՞ց են պատրաստվում SIP պանելները, անվտա՞նգ են արդյոք, որքանո՞վ են ամուր և հուսալի․ սրանք են այն հիմնական հարցերը, որոնք սովորաբար հուզում են նրանց, ովքեր որոշել եք տուն կառուցել ու դիմել են «Սարմա Գրուպին»:

118481969_657453985129682_5393416459575560166_n

Եվ այսպես, SIP պանելը (SIP-structural insulated panel, կառուցվածքային ջերմամեկուսիչ պանել) խիտ կառուցվածքային մեկուսացված բազմաշերտ շինանյութ է՝ ներսում բարձրակարգ ջերմակայուն մեկուսիչով`պենոպոլիստիրոլով։ Պենոպոլիստիրոլն ունի թեթև քաշ և ջերմային ցածր հաղորդունակություն։ Արտաքին շերտերը պատրաստված են բարձր խոնավադիմացկունություն ունեցող OSB (oriented strand board) սալերով, որոնք ստացվում են բարձր ջերմաստիճանի տակ հատուկ խեժերի օգնությամբ փայտյա քերուքներից, անցնում են հատուկ մշակում, ինչի արդյունքում դրանք չեն արտադրում վնասակար նյութեր: Այդ են ապացուցում նաև տարբեր հետազոտությունները, որոնք արվել են SIP–ով կառուցված տների ներսում հատուկ չափիչ սարքերի օգնությամբ։

118345031_584744422221920_6695595090400916785_n

Այս տները ոչ միայն անվտանգ են, այլ նաև հուսալի. ունեն 9 բալ սեյսմակայունություն։ Դրանք, չնայած իրենց թեթև քաշին, ծանրադիմացկուն են։ Բացի այդ դրանք բավականին երկարակյաց են. շահագործման նվազագույն ժամկետը 50 տարի և ավելի է։ Եթե անգամ մասնակի վնասվածքներ է կրում, դրանք արագ շտկվում են։

SIP պանելներով տների առավելություններն անհամեմատ շատ են, այդ թվում՝ բարձր ջերմակայունություն և արդյունքում 70-80% էնեգիախնայողություն։

174մմ հաստությամբ պանելն ապահովում է 2մ հաստությամբ սիլիկատային աղյուսե պատի ամրություն ու ջերմություն։ Այսպիսիով, դուք նաև զգալի տարածք եք շահում։

118346895_605282863491564_2313791635181112642_n

Այս տների մեծագույն առավելությունը նաև արագ կառուցապատումն է։ 100քմ առանձնատունը առանց ներքին ու արտաքին հարդարման կառուցվում է 2-3 շաբաթում։ Եղանակային պայմանները չեն կարող խոչընդոտել այս տեմպերին, անգամ ձմռանը կարելի է կառուցապատել։ Տների կառուցման համար չի օգտագործվում ծանր տեխնիկա։ Շինարարությունը կատարում է 4 հոգուց կազմված 1 խումբ։

118405669_2261685757310938_4101638404657566387_n

«Սարմա Գրուպը» պատվիրատուի հետ կազմում է տան ճարտարապետական նախագիծը, որը կարող է ներառել նաև ներքին ու արտաքին հարդարումը, ունենալ 2-3 հարկ։ Ի դեպ SIP պանելները հարմար են նաև տարբեր հասարակական (սրճարան, ռեստորան), գյուղատնտեսական նշանակության (գոմ, սառնարան, պահեստ) շինությունների, նաև պարիսպների կառուցման համար։ Ընկերության կառուցած շինությունները ժամանակի ընթացքում դեֆորմացիաների չեն ենթարկվում, որովհետև կառուցվում են պահպանելով բոլոր ցուցումներն ու ժամանակակից մոտեցումները։ Ի դեպ, ոչ մի սահմանափակում ներքին ու արտաքին հարդարման առումով նույնպես չկա։ Դուք Ձեր երևակայությամբ կամ դիզայների հետ կարող եք գծագրել ինտերիերն ու էքստերիերը և ստանալ ցանկալի արդյունք։ Այս տների պատերն ու հատակը հատարյալ հարթ են ու հավասար, և լրացուցիչ մշակման կարիք չի լինում։ Բարձր ջրամեկուսացման շնորհիվ SIP տներում բացառվում է բորբոսների եւ խոնավության առաջացումը։ Եվ, որ պակաս կարևոր չէ, SIP պանելները գրավիչ չեն կրծողների և միջատների համար։

118355884_2649582155360178_7798628092562249725_n

Ինչպես տեսնում ենք, առավելությունները, որ ունեն SIP պանելները, բազմաթիվ են։ Դրանք զգալի հեշտացնում են սեփական առանձնատան կառուցումը, կրճատում կառուցման ժամկետները, ունեն հուսալիության ու ամրության բարձր երաշխիքներ։ Եվ, որ ամենակարևորն է, շատ մատչելի են։

118405288_982751995485759_8823662879799703318_n