Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Սամվել Կարապետյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգվել է մեկ ամսով․ փաստաբանՀակակոռուպցիոն դատարանը հրապարակում է Սամվել Կարապետյանի վերաբերյալ որոշումը (ուղիղ)Անկախության հռչակագիրը ոչ թե անկախության, այլ կոնֆլիկտի հռչակագիր է. Նիկոլ ՓաշինյանԹուրքիայի ՊՆ-ն հաստատել Է երկրի տարածքում ՆԱՏՕ-ի ուժերի կողմից իրանական hրթիռի nչնչացումըԱվտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ Այն միասնությունն ու համերաշխությունը, որ այսօր կար, թող պահպանվի և տարածվի մեր ամբողջ ազգի մեջ․ բոլորս՝ միասին, ավելի ուժեղ ենք․ Նարեկ ԿարապետյանՍամվել Կարապետյանի տնային կալանքը երկարացնելու կամ նրան ազատ արձակելու որոշումը կհրապարակվի ժամը 00:30-ին. Արամ ՎարդևանյանԵրբ Սամվել Կարապետյանը լինի վարչապետ, մենք կունենանք ուժեղ Հայաստան, ուժեղ տնտեսություն, ուժեղ դիվանագիտություն և ուժեղ խաղաղություն. «Ուժեղ Հայաստան»ԱՄՆ-ը ժամանակավորապես մեղմացրել է ռուսական նավթի դեմ պատժամիջnցները Մարզերում տեսնում ենք բացարձակ վստահություն Սամվել Կարապետյանի նկատմամբ. Արթուր Դանիելյան Սամվել Կարապետյանի աջակիցներն արդեն 8 ժամ է դատարանի բակում են․ շատերը հրաժարվում են հեռանալ Ուղիղ՝ առանց «քաղաքական շաքարապատման»․ ոմանց հաստատ դուր չի գա, բայց դե ինչ արած, մի կերպ թող տանեն․ Աննա ԿոստանյանԱլեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Թուրքիա Փակվող դպրոցներ․ կրթական բարեփոխու՞մ, թե՞ ապաբնակեցման ծրագիր․ ի՞նչ անել. Մենուա ՍողոմոնյանՀարգելի նպաստառուներ, ահա ինչպես են ձեզ զրկելու նպաստներից. Հրայր ԿամենդատյանZara-ի հիմնադիրը կստանա ռեկորդային 3.23 միլիարդ եվրո դիվիդենտ Կարապետյանի աջակիցներից շատերն ավելի քան 8 ժամ է չեն հեռանում դատարանի բակիցՄեր ազգն արդեն արթնացել է, Սամվել Կարապետյանը հաստատ կրած է․ Կարապետյանի աջակից Արդյո՞ք ԱՄՆ-ն կհասնի իր ուզածին և Իրանում կտապալվի ռեժիմը. Էդմոն ՄարուքյանԿուրտուան լավագույն դարպասապահն է «Ռեալի» պատմության մեջ. Արբելոա
Հասարակություն

Գյումրիում 19-ամյա աղջիկն ածելիով վնասել է մի երիտասարդի պարանոցը

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ Գյումրի քաղաքի 19-ամյա բնակչուհին իմանալով, որ իր 23-ամյա ընկերուհին խզել է կապերը ընկերոջ հետ, ընկերուհու անմիջական կազմակերպմամբ և ղեկավարմամբ, վրեժխնդիր լինելու նպատակով փորձել է ապօրինաբար կյանքից զրկել վերջինիս 23-ամյա ընկերոջը:

2020թ. օգոստոսի 20-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, պարզաբանումներ ստանալու համար, հեռախոսազանգի միջոցով քաղաքի կենտրոնական զբոսայգում աղջիկները հանդիպել են 23-ամյա երիտասարդին, որի ընթացքում 19-ամյա աղջիկը թիկունքից մոտեցել է վերջինիս և նախապես իր հետ վերցրած ածելիով կտրել-վնասել է նրա պարանոցը, որից հետո ընկերուհիներով հեռացել են:

Քննությամբ պարզվել է նաև, որ 2020թ. մարտի 27-ին, Գյումրի քաղաքի Մուշ թաղամասում գտնվող բնակարաններից մեկում 23-ամյա երիտասարդը Գյումրի քաղաքի 19-ամյա բնակչուհու կամքին հակառակ փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ, սակայն վերջինս սկսել է դիմադրել և երիտասարդը չի կարողացել իր հանցավոր մտադրությունը ավարտին հասցնել։

Բացի այդ, 2020թ. օգոստոսի 15-ին՝ ժամը 11:30-ից մինչև ժամը 12:30-ն ընկած ժամանակահատվածում, Գյումրի քաղաքի Մինաս Ավետիսյան փողոցում գտնվող շենքերից մեկի բնակարանում, վորոնշյալ երիտասարդը 19-ամյա աղջկա ընկերուհու կամքին հակառակ, բռնության գործադրմամբ սեռական հարաբերություն է ունեցել վերջինիս հետ:

2020թ. օգոստոսի 22-ին որոշում է կայացվել նշված դեպքերով հարուցված քրեական գործերը միացնելու և նախաքննությունը մեկ վարույթում շարունակելու մասին:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 19-ամյա աղջկան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով, վերջինիս 23-ամյա ընկերուհուն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-104-րդ հոդվածի 1-ին մասով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: 23-ամյա երիտասարդի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Կատարվել են անհրաժեշտ քննչական գործողություններ, այդ թվում դեպքի վայրի զննություն, նշանակվել են մի շարք փորձաքննություններ:

 

Շարունակությունը ` Այստեղ