Ադրբեջանում գտնվող սպա Գուրգեն Ալավերդյանին ստիպել են կիսահայերնով գրված ինչ-որ տեքստ կարդալ
Ռազմագետ, թուրքագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պաշտոնական Բաքուն կրկին կոպտորեն խախտում է միջազգային այն նորմերը, սահմանված կարգերը, որոնք վերաբերվում են գերիներին և ռազմագերիներին։ Ադրբեջանի իշխանությունը տեսանյութ է տարածել, որտեղ հայ սպան պատմում է գերի ընկնելու պատճառները։ Ակնհայտ է, որ հայերեն տեքստը, որը կարդում է Գուրգեն Ալավերդյանը, գրված չէ սպայի կողմից, և չի արտահայտում նրա դիրքորոշումը։ Չեմ ցանկանում դետալների մեջ խորանալ, որպեսզի ակամայից չվնասեմ նրա անվտանգությունը։ Գերիին, ռազմագերիին մեղադրանք առաջադրելուց հետո, նկարահանել և այն տարածելը ևս դիտարկվում է իրավունքի կոպիտ խախտում։ Գուրգեն Ալավերդյանը հենց տեսանյութում էլ ակնհայտ ենթարկվում է հոգեբանական ճնշման, քանի որ, լինելով հայկական բանակի սպա, նստեցրել են Ադրբեջանի պետական դրոշի կողքին։ Իրավունքների խախտման բազմաթիվ դրվագներով այս տեսանյութը ևս մեկ անգամ ի ցույց է դնում Ադրբեջանում մարդու իրավունքների պաշտպանության բացակայությունը»։
Տեսանյութն՝ այստեղ




















Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահ...
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Ադրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ