Առցանց անվճար դասընթացներ՝ ուսուցիչների համար․ ԿԳՄՍ նախարարություն
ՀՀ ԿԳՄՍ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը, առցանց դասավանդման հմտությունների զարգացման նպատակով, e-school Armenia նախագծի շրջանակում սկսում է դասընթացներ՝ «Google Classroom» և «Microsoft Teams» ուսումնառության կառավարման համակարգերի վերաբերյալ։ Ակտիվ հղումներով կարող եք ծանոթանալ տեսադասերին։
Առցանց դասավանդման մեթոդական հմտությունների զարգացման նպատակով e-school Armenia նախագիծը սկսում է դասընթաց՝ «Ուսումնառության համընդհանուր ձևավորում» թեմայով։ Ակտիվ հղմամբ կարող եք ծանոթանալ տեսադասերին։
Գրանցվելով այս դասընթացներին՝ դուք հնարավորություն կունենաք ոչ միայն դիտել տեսադասերը, այլ նաև մասնակցել վեբինարներին և լրացնել գիտելիքների ստուգման թեստ։
«Մասնակցության համար անհրաժեշտ է կատարել հետևյալ քայլերը՝ ՔԱՅԼ 1: Ընտրեք, թե ո՞ր կառավարման համակարգն եք ցանկանում ուսումնասիրել։ Մենք առաջարկում ենք դասընթացներ Google Classroom և Microsoft Teams համակարգերի վերաբերյալ։ՔԱՅԼ 2: Գրանցվեք ձեր նախընտրած դասընթացին՝ Google Classroom-ին գրանցվելու համար լրացրեք ԱՅՍ ՀԱՅՏԱՁԵՎԸ։
Դասընթացին մասնացելու համար անհրաժեշտ է ունենալ Google հաշիվ. եթե չունեք նման հաշիվ, հետևեք ԱՅՍ ՔԱՅԼԵՐԻՆ Microsoft Teams-ին գրանցվելու համար լրացրեք ԱՅՍ ՀԱՅՏԱՁԵՎԸ։
Դասընթացին մասնացելու համար անհրաժեշտ է դպրոցի տնօրենից կամ օպերատորից խնդրել ձեր մուտքանունն ու գաղտնաբառը:
Քայլ 3: Ձեզ հետ նամակի միջոցով կապ կհաստատեն ԿՏԱԿ-ի կոորդինատորները և կհրավիրեն միանալու դասընթացին։ Քայլ 4: Եթե դուք արդեն տիրապետում եք նշված համակարգերից որևէ մեկին, ապա կարող եք միանալ «Ուսումնառության համընդհանուր ձևավորում» թեմայով դասընթացին։ Դասընթացին միանալու համար անհրաժեշտ է լրացնել ԱՅՍ ՀԱՅՏԱՁԵՎԸ»,-նշվում է նախարարության հայտարարության մեջ։




















Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահ...
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Ադրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ