ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես է հայ սպա Գուրգեն Ալավերդյանը հայտնվել Ադրբեջանում․ Պարզաբանում է պաշտպանության նախարարը
Այսօր՝ օգոստոսի 28-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, խոսելով Ադրբեջանում հայտնված հայ սպա Գուրգեն Ալավերդյանի մասին, նշեց, որ կատարվում է ծառայողական քննություն, նաև առաջիկայում քրեական գործ կհարուցվի. «Արդյունքում մենք կհասկանանք, թե ինչպես է դա կատարվել: Մեր նախնական գնահատականն այն է, որ մեր զինծառայողը մոլորվել է՝ ու հայտնվել հակառակորդի կողմում։ Արդյո՞ք նա առևանգվել է, կամ այլ պայմաններ են եղել, դեռ պետք է պարզենք: Դրանից կախված տարբեր միջազգային կառույցներում կաշխատենք: Այս պահին մեր պահանջն այն է, որ ԿԽՄԿ-ն առնվազն այցելի մեր զինծառայողին, ինչն այս պահին չի եղել»,-ասաց նա: Ինչ վերաբերում է միջազգային հանրության արձագանքին, Տոնոյանը նշեց, որ գոյություն ունեն ստանդարտ պրոցեդուրաներ, որոնցով ցանկացած իշխանություն տեղեկացվում է, զգուշացվում, որ խախտում են կատարել, դրանից հետո արձագանքներ են լինում. «Մենք վստահ ենք, որ և՛ ԵԱՀԿ-ի շրջանակներում, և՛ ԿԽՄԿ շրջանակներում, և՛ ՄԱԿ-ի համապատասխան կառույցները ջանք ու եռանդ չեն խնայում այդ ամենը կատարելու համար: Բայց կան վերադարձման պայմաններ՝ փոխանակում և այլն:




















Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահ...
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Ադրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ