Լրանում է Մարիա Մոնտեսսորիի ծննդյան 150-ամյակը
2020 թվականի օգոստոսի 31-ին լրանում է դոկտոր Մարիա Մոնտեսսորիի ծննդյան 150-ամյակը:
Մարիա Մոնտեսսորին նորարար, գիտնական և մանկավարժ էր, ով ոգեշնչում էր ամբողջ աշխարհի մարդկանց՝ երեխաների զարգացման իր իսկապես համընդհանուր և յուրահատուկ մոտեցմամբ: Նա ժամանակից առաջ էր անցել իր հետազոտությունների, կրթական մոտեցման և սոցիալական բարեփոխումների վերաբերյալ հիմնարար աշխատանքներով:
Ավելի քան 110 տարի աշխարհի 140 երկրներում և արդեն 3 տարի Հայաստանում կիրառվում է Մոնտեսսորի կրթությունը։ Այսօր ամբողջ աշխարհում կազմակերպվել են Մոնտեսսորիին նվիրված տարբեր միջոցառումներ: Հայաստանի Մոնտեսսորի Ասոցիացիան նույնպես մեծ ոգևորությամբ նշում է այս գեղեցիկ օրը: Ասոցիացիայի բակում կազմակերպվել է փոքրիկ միջոցառում՝ 《Վիլլա Մոնտեսսորի》 կենտրոնի երեխաների, նրանց ծնողների և Հայաստանի Մոնտեսսորի Ասոցիացիայի անդամների մասնակցությամբ: Ի հիշատակ մեծանուն մանկավարժի բակի կանաչապատ այգում տնկվել է 150 կակաչ և կազմակերպվել է փոքրիկ հյուրասիրություն։




















Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահ...
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Ադրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ