Նիկոլ Փաշինյանը «հարամ է արել» Սեյրան Սարոյանի ծնունդը
Hraparak.am-ը գրում է՝
Երեկ հայրենի Մարտունու շրջանի Արծվանիստ համայնքի պապական տանը ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը նշել է ծննդյան 52-ամյակը։ Տեւական ժամանակ առողջական խնդիրներ ունեցող Սարոյանը որոշել է ծնունդը նշել պապենական տան բակում, որտեղ նաեւ մատուռ է կառուցված ու այն Սարոյանների համար տարիներով որպես սրբատեղի է ծառայել։ Երեկոյան յոթի կողմերը այդ տան մոտով Արծվանիստի եկեղեցի է գնացել արձակուրդի մեջ գտնվող վարչապետն՝ ընտանիքի հետ։ Տեսնելով ճանապարհին տասնյակ ավտոմեքենաներ եւ լսելով քեֆ-ուրախության ձայները, Նիկոլ Փաշինյանն արագ ահազանգել է մարզային ոստիկանապետին, վերջինս էլ շքախմբով եկել է վարչապետի հանձնարարականը կատարելու։
Ծննդյան միջոցառումը դադարեցվել է եւ ոստիկանները գործի են անցել՝ ստուգելու՝ պահե՞լ են արդյոք պարետի սահմանած կանոնները՝ խնջույքի մասնակիցների հեռավորության, քանակի եւ այլնի հետ կապված։
«Դեպքի վայր» է «թափվել» ողջ Արծվանիստի բնակչությունը, ականատեսներից մեկը պատմեց, որ տասնյակ արձանագրություններ են կազմել, սակայն գեներալի հյուրերից մեկը հավաստիացրեց, որ 5-6 արձանագրություն է կազմվել, իսկ հյուրերի ընդհանուր թիվը չի գերազանցել 50-ը։ Ներկա է եղել նաեւ տեղի եկեղեցու սպասավորը, որի անունը դեռ չենք պարզել, սակայն տեղյակ ենք, որ Փաշինյանն անձամբ զանգահարել է Մայր Աթոռ եւ Վեհափառին հորդորել է կարգի հրավիրել եկեղեցու սպասավորներին։
Սարոյանի ծննդյան արարողությանը մասնակցել են նաեւ երգիչ Ալիկ եւ Արա Ավետիսյան եղբայրները, ինչպես նաեւ գեներալի ազգական Սարոն։ Ոստիկանների այցից հետո գեներալի ինքնազգացողությունն ու տրամադրությունը վատացել է եւ նա տուն է գնացել։





















Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահ...
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Ադրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ