Արտակարգ դրությունն այլևս չի երկարաձգվի
Արտակարգ դրությունն այլևս չի երկարաձգվի. ԱԺ–ն ընդունեց կառավարության նախագիծը ԱԺ–ն այսօր 70 կողմ, 19 դեմ և 0 ձեռնպահ ձայներով երկրորդ ընթերմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության ներկայացրած արտակարգ դրությունը կարանտինային ռեժիմով փոխարինելուն վերաբերող նախագծերի փաթեթը։ Կառավարության հեղինակած օրենսդրական փաթեթով նախատեսվում է կարանտինային գոտում կիրառել մուտքի ու ելքի սահմանափակումներ` ընդհուպ մինչև պետական սահմանի փակում, տվյալ տարածքից ապրանքների ներմուծման ու արտահանման սահմանափակումներ, կրթական հաստատությունների փակում։ Տնտեսական գործունեությունը կարող է սահմանափակվել միայն այն դեպքերում, երբ այդ ձեռնարկությունները հանդիսանում են համաճարակի աղբյուր։ Կարանտինի ռեժիմի սահմանումը վերապահվում է կառավարությանը, մարզպետներին ու համայնքների ղեկավարներին` կախված վարակի տարածման տարածքի մեծությունից։ Փոփոխություններ են մտցվում նաև վարչական ու քրեական օրենսգրքերում։ Պատասխանատվության միջոցներ են նախատեսված կարանտինի, մեկուսացման ու ինքնամեկուսացման ռեժիմների խախտման, անհատական պաշտպանության միջոցների չկիրառման համար: Առանց բժշկական դիմակի հանրային տարածքում լինելու համար տուգանքը կշարունակի մնալ 10 000 դրամ։ Զանգվածային միջոցառումների արգելքը խախտելը կարժենա 50-200 հազար դրամ։ Նույն չափով կտուգանվեն նաև ինքնամեկուսացման կարգը խախտողները։




















Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահ...
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Ադրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ