Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Սամվել Կարապետյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգվել է մեկ ամսով․ փաստաբանՀակակոռուպցիոն դատարանը հրապարակում է Սամվել Կարապետյանի վերաբերյալ որոշումը (ուղիղ)Անկախության հռչակագիրը ոչ թե անկախության, այլ կոնֆլիկտի հռչակագիր է. Նիկոլ ՓաշինյանԹուրքիայի ՊՆ-ն հաստատել Է երկրի տարածքում ՆԱՏՕ-ի ուժերի կողմից իրանական hրթիռի nչնչացումըԱվտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ Այն միասնությունն ու համերաշխությունը, որ այսօր կար, թող պահպանվի և տարածվի մեր ամբողջ ազգի մեջ․ բոլորս՝ միասին, ավելի ուժեղ ենք․ Նարեկ ԿարապետյանՍամվել Կարապետյանի տնային կալանքը երկարացնելու կամ նրան ազատ արձակելու որոշումը կհրապարակվի ժամը 00:30-ին. Արամ ՎարդևանյանԵրբ Սամվել Կարապետյանը լինի վարչապետ, մենք կունենանք ուժեղ Հայաստան, ուժեղ տնտեսություն, ուժեղ դիվանագիտություն և ուժեղ խաղաղություն. «Ուժեղ Հայաստան»ԱՄՆ-ը ժամանակավորապես մեղմացրել է ռուսական նավթի դեմ պատժամիջnցները Մարզերում տեսնում ենք բացարձակ վստահություն Սամվել Կարապետյանի նկատմամբ. Արթուր Դանիելյան Սամվել Կարապետյանի աջակիցներն արդեն 8 ժամ է դատարանի բակում են․ շատերը հրաժարվում են հեռանալ Ուղիղ՝ առանց «քաղաքական շաքարապատման»․ ոմանց հաստատ դուր չի գա, բայց դե ինչ արած, մի կերպ թող տանեն․ Աննա ԿոստանյանԱլեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Թուրքիա Փակվող դպրոցներ․ կրթական բարեփոխու՞մ, թե՞ ապաբնակեցման ծրագիր․ ի՞նչ անել. Մենուա ՍողոմոնյանՀարգելի նպաստառուներ, ահա ինչպես են ձեզ զրկելու նպաստներից. Հրայր ԿամենդատյանZara-ի հիմնադիրը կստանա ռեկորդային 3.23 միլիարդ եվրո դիվիդենտ Կարապետյանի աջակիցներից շատերն ավելի քան 8 ժամ է չեն հեռանում դատարանի բակիցՄեր ազգն արդեն արթնացել է, Սամվել Կարապետյանը հաստատ կրած է․ Կարապետյանի աջակից Արդյո՞ք ԱՄՆ-ն կհասնի իր ուզածին և Իրանում կտապալվի ռեժիմը. Էդմոն ՄարուքյանԿուրտուան լավագույն դարպասապահն է «Ռեալի» պատմության մեջ. Արբելոա
Հասարակություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանում կրակոցներ են հնչել

Օգոստոսի 31-ին, ժամը 22-ի սահմաններում, ոստիկանության Կենտրոնական բաժնի Մարաշի բաժանմունքում հաղորդում ստացվեց, որ Այգեստան 3-րդ փողոցում կրակոց է հնչել։

Դեպքի վայր մեկնեցին ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, Կենտրոնական բաժնի ու Մարաշի բաժանմունքի օպերատիվ խմբերը, քննիչներ ու փորձաքրագետներ, հայտնում են ոստիկանությունից: 

Տարածքի զննությամբ հայտնաբերվեցին արնանման հետքեր,  ինքնաշեն պայթուցիկներ, որոնցից մեկը՝ պայթեցված, հրացանի փամփուշտներ և այլն։ Դեպքի առթիվ տարածքային քննչական բաժնում քրեական գործ հարուցվեց, որի շրջանակներում ոստիկանության Կենտրոնական բաժնի և Մարաշի բաժանմունքի քրեական հետախույզները ձեռնարկեցին բազմաբնույթ օպերատիվ միջոցառումներ։

Մասնավորապես, փաստական տվյալներ ձեռք բերվեցին, որ Ալեք Մանուկյան թիվ 7 շենքի բակում մի խումբ անձինք վիճել էին, հայհոյախառն վեճը վերածվել էր ծեծկռտուքի։ Այդ ընթացքում էլ մասնակիցներից մեկը հրացանով կրակել էր։ Միջադեպից րոպեներ անց  մասնակիցներից մեկը մարմնական վնասվածքով տեղափոխվել էր թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Շուտով հայտնի դարձավ նրանց ինքնությունը։ Հայտնաբերվեցին ու բաժին բերման ենթարկվեցին մասնակիցներից մի քանիսը։ Նրանցից երկուսը ձերբակալվեցին։

Օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում իրավապահները պարզեցին նաև, թե ով էր կրակել։ 24-ամյա երիտասարդին հայտնաբերելու միջոցառումներին զուգահեռ բացատրական աշխատանք տարվեց։ Արդյունքում՝ սեպտեմբերի 4-ին կասկածվողը եկավ ոստիկանության Կենտրոնական բաժին, ապա ներկայացվեց դեպքի նախաքննությունը վարող մարմնին ու ձերբակալվեց, իսկ սեպտեմբերի 5-ին կալանավորվեց։

Ավելին