Ավելի քան 80 դպրոցներ աշխատանքի թույլտվություն չեն ստացել
Վրաստանում գործող 2.1 հազար պետական դպրոցներում սեպտեմբերի 4-ից ստուգումներ են սկսվել կորոնավիրուսային համաճարակի սահմանված կանոնների պահպանման ուղղությամբ։ Մոնիթորինգի գործընթացը պետք է ավարտվի մինչև նոր ուսումնական տարվա մեկնարկը՝ սեպտեմբերի 15-ը: Գործունեության իրավունք են ստանում այն կրթական հաստատությունները, որոնք լիովին բավարարում են հակահամաճարակային կանոնների պահանջներին: Այս մասին այսօր հայտարարել են Վրաստանի առողջապահության նախարարությունից: «Մինչ օրս ստուգվել է շուրջ 1500 դպրոց, որից թույլտվություն ենք տվել միայն 614 դպրոցի: 81 դպրոց չի բավարարել պահանջները»,- հայտարարել է նախարարության ներկայացուցիչը: Ստուգումներն իրականացում են աշխատանքային տեսչությունների, հարկային ծառայության, սննդամթերքի ազգային գործակալության և քաղաքային ծառայությունների աշխատանքային խմբերը։ Այն դեպքում, երբ դպրոցը չի բավարարում սահմանված պահանջները, անձնակազմին տրվում է որոշակի ժամանակահատված թերությունները վերացնելու համար: Դրանից հետո կատարվում է վերստուգում:




















Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահ...
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Ադրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ