Արսեն Թորոսյանը նոր հրաման է ստորագրել նրանց համար, ովքեր աշխատում են
Իրավաբան.net-ը գրում է․ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը սեպտեմբերի 7-ի որոշմամբ հաստատել է Աշխատավայրում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) վարակման ռիսկերի գնահատման (ժամանակավոր) մեթոդական ուղեցույցը։ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ 1. Կորոնավիրուսային հիվանդության՝ COVID-19 (այսուհետ՝ COVID-19) դեմ պայքարի ուղղությամբ կազմակերպվել և իրականացվել են մի շարք հանրային առողջապահական և սոցիալական միջոցառումներ՝ ներառյալ տեղաշարժի սահմանափակումներ, դպրոցների և տնտեսվարող սուբյեկտների գործունեության մասնակի կամ լրիվ դադարեցում, մեկուսացման և/կամ ինքնամեկուսացման սահմանում կոնկրետ աշխարհագրական տարածքներում, միջազգային ճամփորդությունների սահմանափակումներ: 2. Կախված համաճարակային իրավիճակից տարբեր երկրներում, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետությունում ձեռնարկված կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումները համապատասխանաբար փոփոխվել են (սահմանափակումների վերացում): 3. Սույն մեթոդական ուղեցույցը մշակվել է Առողջապահության համաշխարային կազմակերպության (այսուհետ՝ ԱՀԿ) առաջարկությունների հիման վրա: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ միջազգային մոտեցումները փոփոխվում են, հետևաբար, սույն փաստաթուղթը կարող է ենթարկվել փոփոխությունների՝ հիմք ընդունելով ԱՀԿ-ի հետագա նոր մոտեցումները: 4. Մեթոդական ուղեցույցը նախատեսված է նրանց համար, ովքեր ներգրավված են աշխատավայրում COVID-19 տարածման կանխարգելմանն ուղղված աշխատանքների կազմակերպման, գործողությունների ստանդարտ ընթացակարգերի (ԳՍԸ) մշակման գործում, ինչպես նաև հանրային առողջապահական մարմինների մասնագետների համար և ներառում է աշխատավայրերի համար ոչ առողջապահական բնույթի ընդհանուր ցուցումներ: 2. ԱՇԽԱՏԱՎԱՅՐԻ ՌԻՍԿԵՐԻ ԳՆԱՀԱՏՈՒՄ 5. COVID-19 փոխանցվում է հիմնականում շնչառական կաթիլների կամ աղտոտված մակերեսների հետ շփման արդյունքում: Աշխատանքի բերումով վարակվելու վտանգին կարելի է ենթարկվել ցանկացած պահի՝ աշխատավայրում, աշխատանքի բերումով համայնք այցելելու ժամանակ, որտեղ տարածված է հիվանդությունը, ինչպես նաև աշխատանքի գնալիս և այնտեղից վերադառնալու ճանապարհին: 6. Աշխատանքի բերումով COVID-19 վարակվելու վտանգին ենթարկվելու ռիսկը կախված է պացիենտների կամ անախտանիշ անձանց հետ սերտ (1 մետրից պակաս) կամ հաճախակի շփվելու հավանականությունից: 7. Աղյուսակ 1-ում ներկայացված վարակվելու վտանգին ենթարկվելու ռիսկի մակարդակները կարող են օգնել աշխատավայրում ռիսկերի գնահատման՝ հաջորդիվ կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումներ ձեռնարկելու հարցում:




















Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահ...
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Ադրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ