Աղջիկների համար՝ 6 հազար, տղաների՝ 10 հազար. Նոր մանրամասներ՝ Հայկ Սարգսյանի աղմկահարույց փարթիից
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը, ով հանրությանը հայտնի է փարթիների նկատմամբ սիրով, վերջին անգամ սկանդալի մեջ հայտնվեց հուլիսի 26-ին, երբ Սևանի «Սպիտակ Շորժա» լողափում մեծ փարթի էր կազմակերպել: Չնայած այն բանին, որ մի շարք լուսանկարներ հրապարակվեցին, պատգամավորը ավելի ուշ հայտարարեց, թե ինքը կազմակերպիչ չէ, ուղղակի մի քանի րոպեով երևացել է փարթիի վայրում: Ի դեպ, հիշեցնենք, որ փարթիի մասնակիցները, բնականաբար, առանց դիմակ են եղել՝ արհամարհելով պարետի որոշումները: Այդ օրերին հայտարարությամբ հանդես եկավ նաև խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, ով փոխանցեց Սարգսյանի խոսքերը, որը ինքը կազմակերպիչը չէ եղել: Ինչպես ցույց տվեցին դեպքերի հետագա զարգացումները, Սարգսյանը մարսեց նաև այս սկանդալը: Analitik.am-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել վերոնշյալ փարթիից: Պարզվում է, որ բուն միջոցառումից օրեր առաջ Հայկ Սարգսյանը SMS-ներ է ուղարկել տարբեր մարդկանց՝ տեղեկացնելով փարթիի մասին: Տղաների համար մուտքը 10 հազար ՀՀ դրամ է եղել, աղջիկների համար՝ 6 հազար ՀՀ դրամ :




















Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահ...
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Ադրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ