Երբ կարելի է դիմակ չդնել, իսկ երբ առանց դրա հնարավոր չէ
Այսօր գիտական համայնքի ներկայացուցիչների համար պարզ է, որ կորոնավիրուսը տարածվում է օդակաթիլային ճանապարհով՝ վարակվածների արտաշնչած մանր կաթիլների միջոցով։ Այս մասին Sputnik Մոլդովայի ռադիոյի եթերում ասել է հանրային առողջապահության ոլորտի փորձագետ Ալլա Տոկարչուկը։
Նրա խոսքով՝ դիմակը պահպանում է վարակակրի աէրոզոլային ամպից։
«Եթե երկու մարդ դիմակ են կրում, և նրանցից մեկը վարակված է, ապա երկրորդի վարակման ռիսկը 1,5 տոկոս է, իսկ առանց դիմակի՝ 90 տոկոս»,- նշել է փորձագետը։
Նա ընդգծել է, որ անթույլատրելի է հրաժարվել դիմակ դնելուց կամ հասարակական վայրերում այն պարզապես որպես աքսեսուար համարել։
«Այս վիրուսը մի տհաճ առանձնահատկություն ունի՝ երբեմն ախտանիշներ չի ունենում։ Ցանկացած մարդ կարող է վարակված լինել, կարող է տարածել վարակը, բայց չիմանալ այդ մասին։ Եվ եթե ընդունենք, որ մեզնից մեկը հավանական վարակակիր է, ապա դիմակ կրելով, մենք պաշտպանում ենք մեր մերձավոր շրջապատը»,- հավելել է փորձագետը։
Տոկարչուկը նշել է, որ փողոցում կարելի է դիմակ չկրել, պայմանով, որ կպահպանվի 1,5 մետր սոցիալական հեռավորություն։ Բայց բանուկ փողոցում, որտեղ մարդկանց միջև հեռավորությունը մեկ մետրից պակաս է, դիմակն անհրաժեշտություն է։




















Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահ...
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Ադրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ