Հայ հետախույզներն ու հատուկջոկատայինները դեսանտ են իջել
ՌԴ ԶՈւ Հարավային ռազմական օկրուգի հայ հետախույզներն ու հատուկ նշանակության ջոկատները Հայաստանում երկկողմ գումարտակային-տակտիկական զորավարժության ժամանակ դեսանտ են իջել պայմանական հակառակորդի թիկունքում: Այս մասին հայտնում է Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը: «Հետախույզներն ու հառուկ նշանակության ջոկատները գրոհի միջոցով դեսանտ են իջել Ми-8МТВ ուղղաթիռներից՝ «Ալագյազ» հրաձգարան: Ամբողջ հանդերձանքով դեպի հեռախուզական տարածք բազմաթիվ կիլոմետրեր ձգվող երթից հետո զինծառայողները բացահայտել են պայմանական հակառակորդի գլխավոր ուժերի դասավորությունը, փոխանցել են օբյեկտների ու ռազմական տեխնիկայի կոորդինատները, խափանել են կապի միջոցները, գրոհ իրականացրել հրամանատարական կետի վրա, առգրավել կարևոր փաստաթղթեր և գերիներ վերցրել: Երկկողմ գումարտակային-տակտիկական զորավարժություններին մասնակցում են ավելի քան 1,5 հազար զինծառայողներ, ներգրավվել է շուրջ 300 միավոր ռազմական և հատուկ տեխնիկա, այդ թվում՝ Ми-8МТВ, Ми-24П ուղղաթիռներ և անօդաչու թռչող սարքերի հաշվարկներ»




















Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահ...
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Ադրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ