Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Սամվել Կարապետյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգվել է մեկ ամսով․ փաստաբանՀակակոռուպցիոն դատարանը հրապարակում է Սամվել Կարապետյանի վերաբերյալ որոշումը (ուղիղ)Անկախության հռչակագիրը ոչ թե անկախության, այլ կոնֆլիկտի հռչակագիր է. Նիկոլ ՓաշինյանԹուրքիայի ՊՆ-ն հաստատել Է երկրի տարածքում ՆԱՏՕ-ի ուժերի կողմից իրանական hրթիռի nչնչացումըԱվտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ Այն միասնությունն ու համերաշխությունը, որ այսօր կար, թող պահպանվի և տարածվի մեր ամբողջ ազգի մեջ․ բոլորս՝ միասին, ավելի ուժեղ ենք․ Նարեկ ԿարապետյանՍամվել Կարապետյանի տնային կալանքը երկարացնելու կամ նրան ազատ արձակելու որոշումը կհրապարակվի ժամը 00:30-ին. Արամ ՎարդևանյանԵրբ Սամվել Կարապետյանը լինի վարչապետ, մենք կունենանք ուժեղ Հայաստան, ուժեղ տնտեսություն, ուժեղ դիվանագիտություն և ուժեղ խաղաղություն. «Ուժեղ Հայաստան»ԱՄՆ-ը ժամանակավորապես մեղմացրել է ռուսական նավթի դեմ պատժամիջnցները Մարզերում տեսնում ենք բացարձակ վստահություն Սամվել Կարապետյանի նկատմամբ. Արթուր Դանիելյան Սամվել Կարապետյանի աջակիցներն արդեն 8 ժամ է դատարանի բակում են․ շատերը հրաժարվում են հեռանալ Ուղիղ՝ առանց «քաղաքական շաքարապատման»․ ոմանց հաստատ դուր չի գա, բայց դե ինչ արած, մի կերպ թող տանեն․ Աննա ԿոստանյանԱլեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Թուրքիա Փակվող դպրոցներ․ կրթական բարեփոխու՞մ, թե՞ ապաբնակեցման ծրագիր․ ի՞նչ անել. Մենուա ՍողոմոնյանՀարգելի նպաստառուներ, ահա ինչպես են ձեզ զրկելու նպաստներից. Հրայր ԿամենդատյանZara-ի հիմնադիրը կստանա ռեկորդային 3.23 միլիարդ եվրո դիվիդենտ Կարապետյանի աջակիցներից շատերն ավելի քան 8 ժամ է չեն հեռանում դատարանի բակիցՄեր ազգն արդեն արթնացել է, Սամվել Կարապետյանը հաստատ կրած է․ Կարապետյանի աջակից Արդյո՞ք ԱՄՆ-ն կհասնի իր ուզածին և Իրանում կտապալվի ռեժիմը. Էդմոն ՄարուքյանԿուրտուան լավագույն դարպասապահն է «Ռեալի» պատմության մեջ. Արբելոա
Քաղաքականություն

Նախարար Արսեն Թորոսյանն աբսուրդային հրաման է արձակել

Yerevan.Today-ը գրում է. Առողջապահության նախարար  Արսեն Թորոսյանի ձեռքով հերթական աբսուրդային հրամանն է արձակվել այսօր. ողջ կրթական համակարգն ընկել է ցայնտնոտի մեջ: Բուհերի ռեկտորեներն առվոտից  լարված զանգերի ու քննարկումների մեջ են, փորձում են Արսեն Թորոսյանի մտքի թռիչքը վերծանել:

Yerevan.Today-ի ձեռքի տակ է հայտնվել ԱՆ-ից իջեցված հրամանը,  ըստ այդմ՝ ԱՆ-ի գրությամբ հրամայված է բոլոր բուհերին ու միջին մասնագիտական հաստատություներին ազատվել 65 եւ ավել տարիք ունեցող բոլոր դասախոսներից, ընդ որում` անորոշ ժամկետով եւ նույն հրամանում  հրահանգվում է հապճեպ ընտրել նրանց արժանի փոխարինող երիտասարդ կադրեր: Այն էլ` հիմա, երբ  ուսումնական տարվա մեկնարկը տրված է, դասացուցակներն հստակեցված են, դասաժամերը` բաշխված:

Ավելին, նախարար Թորոսյանի հրամանում չի նշվում, թե որտեղի՞ց, ու՞մ հաշվին հարկադիր պարապուրդի ուղարկվող պրոֆեսորները պիտի վարձատրվեն ու իրենց փոխարինող դասախոսները վճարվեն միաժամանակ, այսինքն՝ լրացուցիչ ֆինասական բեռի մասը  նախարարի հրամանում բաց է թողնված, պատասխանատվության տերը չկա:

Հաջորդ աբսուրդը՝ ռեկտորատին հրամայված է մեկ-երկու օրում հայտնաբերել իրենց ուսանողների ու դաախոսական կազմի մոտ առկա հիվանդությունների ցանկը, ու եթե դրանք համըկնում են նախարարության թված հիվանդությունների հետ, ապա զրկել դասախոսին եւ ուսանողին բուհ մտնելու իրավունքից։ Թեեւ ուսանելն ու աշխատելը նրանց սահմանադրական իրավունքն է բոլոր դեպքերում, բայց, ինչպես նախարարության զանգերն են ակնարկում, նախարար Թորոսյանի հրամանը ենթակա է պարտադիր կատարման:

Հակառակ պարագայում, ինչպես նշված է պաշտոնական գրության մեջ, «կրթահամալիրի առողջ ու անվտանգ պայմանների ապահովման պարտականությունն ամբողջ ծավալով կրում է հաստատության ռեկտորը, տնօրենը»:

Սա նշանակում է, որ եթե որեւէ ուսանող կամ դասախոս չանկեղծանա անքան, որ բուհի աշխատակազմի ղեկավարին պատմի իր իմունային համակարգի ընկճվածության, իր ընտնիքում պատահած կորոնայի դեպքի կամ իր մարսողական համակարգի խնդիրների մասին,  ուրեմն իրականությունը բացահայտվելու դեպքում հրաժարական պիտի տան բուհի ռեկտորն ու աշխատակազմի ղեկավարը:  

Իսկ ինչո՞ւ պետք է նախարարի սահմանած նոր սանիտարական պայմանների պատճառով այդքան խորքային ու խիստ անհատական տվյալների արտահոսք լինի, ինչո՞ւ պետք է ուսանողն անկեղծանա իր հիվանդությունների պատմությունով ու այդպիսով թիրախավորվի ուսանողական միջավայրում, չէ՞ որ դրանից հետո նա մերժվելու է բուհի կողմից,  նրա մուտքը բուհ պետք է արգելվի՝ նախարար Թորոսյանի հրամանով:

Եվ, այդուհանդերձ, ինչո՞ւ պետք է ուսանողը պատմի, ասենք, իր էպիլեպսիայի կամ ուռուցք ունենալու, ՄԻԱՎ–ի կամ Հեպատիտ C ունենալու մասին, որքանո՞վ է նա պարտավոր ու որքանով է նա պաշտպանված թիրախավորումից:

Նախարարությանն ուղղված այս ու մի շարք այլ հարցադրումների պատասխանը ռեկտորներից առաջ պետք է դեռ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն ստանար՝ իր ոլորտի շահառուների, կադրերի անվտանգությունը երաշխավորելու համար: Կառավարությունում այս հրամանի շուրջ միջգերատեսչակյան քննարկումների ժամանակ լրացուցիչ ֆինանսական բեռի (աշխատավարձի) մասով պետք է Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն անհանգստանար, բայց ինչպես երեւում է նա էլ, պարետն էլ, վարչապետն էլ Արսեն Թորոսյանին հակադրվելու ներուժ չունեն կամ չեն փորձում, որովհետեւ բոլոր՝ դատողությունից զուրկ որոշումները մոտիվացվում են մի խորագրի տակ՝ Covid 19 –ի կանխարգելման միջոցառումներ:  

Ավելին՝ այստեղ