Ստեղծված իրադրությունն ու Ադրբեջանի հայտարարությունները հուշում են, որ առաջիկայում սահմանին սադրանքների մեծ ռիսկը կպահպանվի․ Տիգրան Աբրահամյան
«Հենակետ» վերլուծական կետրոն ՀԿ ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնալով Ադրբեջանի պաշտպանության նախարարի այսօրվա հայտարարություններին։
Գրառումը ներկայացնում ենք ստորև․
«Ադրբեջանի պաշտպանության նախարարն այսօր հայտարարել է, որ իրենց ունեցած տվյալների, տեղեկատվության վերլուծությամբ եկել են այն եզրահանգման, որ «Հայաստանը պատրաստվում է մասշտաբային սադրանքների և իրադրության սրացման»:
Նախարար Հասանովը հանձնարարել է ճշտել մարտական հաշվարկներն ու համապատասխան կառույցների միջոցով, սահմանված պլանի համաձայն, պահեստազորային ռեսուրսի հավաքներ և դաշտային ելքեր կազմակերպել:
Ադրբեջանի պաշտպանության նախարարի այս հայտարարություններից երկու հիմնական եզրահանգում կարելի է անել:
Առաջին, անհրաժեշտ տեղեկատվական նախապատրաստության միջոցով փորձ է արվում զինված ուժերը նախապատրաստել մարտական գործողությունների (մասշտաբը տարբեր հանգամանքներից է կախված), որի պարագայում արդեն նշանակված են «մեղավորներն» ու «պատերազմի վերսկսման հիմքերը»:
Երկրորդ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանում և Արցախում վերջին երկու ամսվա ընթացքում և առաջիկա ամիսներին, տարբեր փուլերով, պահեստազորայինների հավաքներ են ընթանում, ՊՆ-ն շրջանառության մեջ դրեց աշխարհազորայինների ստեղծման գաղափարը, խոսվում է պահեստազորայիների հավաքները որակապես նոր մակարդակի հասցնելու մասին, Ադրբեջանն ի պատասխան փորձում է համարժեք գործողությունների ֆոն կամ տպավորությունը ստեղծել:
Ճիշտ է՝ այս ընթացքում թուրք-ադրբեջանական զորքերը տարբեր օղակների մասնակցության, տարբեր մասշտաբների համատեղ զորավարժություններ, մարտավարական պարապունքներ իրականացրեցին, սակայն դիվանագիտական առումով, Ադրբեջանը խնդիր ունի նախապես Հայաստանին ագրեսոր «նշանակելու», որպեսզի հնարավոր ռազմական գործողություններ հրահրելիս տեղեկատվական առումով մեկնարկային առավելություն ապահովի:
Ինչևէ, ստեղծված իրադրությունն ու Ադրբեջանից հնչող հայտարարությունները հուշում են, որ առաջիկայում ևս սահմանին սադրանքների մեծ ռիսկը կպահպանվի»:




















Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահ...
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Ադրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ