Իշխանությունը չի հասկանում, որ չի կարելի «կարմիր գծերն» անցնել, ատելությունը սարքել լրջագույն գործոն, հակառակ կողմն էլ նույն կերպ պատասխանում է. քաղաքագետը՝ իշխանություն-ընդդիմություն բանավեճի մասին
Վերջին երկու տարվա մեջ որևէ քաղաքական բանավեճ եղե՞լ է: Ինչ զարմանալի բան կա այս իրավիճակում, երբ երկու տարի նույն բանն անընդհատ տեսնում ենք: Այսպես արձագանքեց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Tert.am-ի այն հարցին, թե ինչպես է գնահատում իշխանություն-ընդդիմություն բանավեճը, որն ընթանում է փոխադարձ վիրավորանքներով:
«Այս երկու տարում խաղի այլ կանոն չի եղել. փոխադարձ վիրավորանքներ, ֆեյքային հարձակումներ: Վերջին 20-25 տարիներին նման իրավիճակ չկար. այո՛, եղել են հակադրություններ, բամբասանք, «գոտկատեղից ներքև» հարվածներ, բայց այս մասշտաբի ու զանգվածային մակարդակի ես չեմ հիշում: Ես ուրախությամբ կզարմանայի, եթե սա նոր սկսվեր»,-ասաց քաղաքագետը:
Նրա դիտարկմամբ՝ ցանկացած հեղափոխությունից հետո առաջանում է նախկինը մերժելու իրավիճակ, որը շատ հասկանալի, տրամաբանական է, սակայն, թավշյա հեղափոխությունից հետո եկող իշխանությունը պետք է իմաստավորված մերժում իրականացնի, եթե ունի որոշակի իդեալներ, որոնք կտրուկ տարբերվում են նախորդից, և երբ հռչակում է, որ այդ հեղափոխությունը «թավշյա» բնույթ պետք է կրի, ապա պետք է այդ «թավշյա» տրամաբանությամբ էլ փոփոխություն իրականացնի:
«Իմ կարծիքով՝ մարդկային որակի և մակարդակին պատճառով, թեև փոփոխությունները թավշյա բնույթ կրեցին, սակայն հետագա գործընթացները ցույց տվեցին, որ մարդկանց մեջ կար ներքին վիրավորանք, ատելություն, որը դուրս թափվեց, և քաղաքական պրոցեսը փոխարինվեց մաղձով և ատելությամբ: Իսկ եթե մի կողմը ատելություն է տարածում, բնականաբար, մյուսը պատասխանում է: Սա հանգեցնելու է շատ տխուր իրավիճակի»,-ասաց նա՝ նշելով, թե չի պատկերացնում իրավիճակը կանգնեցնելու տարբերակը:
«Իշխանություն ձևավորած մարդիկ չունեն այդ մակարդակն ու պատկերացումները, որ չի կարելի «կարմիր գծերն» անցնել, թույնն ու ատելությունը քաղաքականության մեջ սարքել լրջագույն գործոն, հակառակ կողմն էլ այդ տրամաբանությունը վերցնում է, պատասխանում առաջարկվող օրակարգին»,-նշեց Բոզոյանը:
Վերջինիս խոսքով՝ քաղաքական բանավեճը առաջ է գալիս այն ժամանակ, երբ կա տնտեսական դեմոկրատիա: «Եթե տնտեսական հարաբերությունները դեմոկրատական բնույթ են կրում, առաջ են բերում առողջ քաղաքական սուբյեկտներ, որոնք ունեն տարբեր կարծիքներ, ու դիսկուրսը կրում է բովանդակային բնույթ, և վիրավորանքը դառնում է երկրորդական: Օրինակ՝ ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, այլ զարգացած երկրներում ևս փոխադարձ վիրավորանքներ լինում են, բայց դրանք ածանցյալ դեր ունեն, իսկ հիմնական պայքարը բովանդակության շուրջ է»,-ասաց նա և նշեց, որ իշխանության ներկայացուցիչները մտածում են, թե իրենք դեմոկրատական, եվրոպական արժեքների կրողներ են, մյուսները՝ «տրեխավոր» ազգայնականներ, որոնց պետք է մերժել:
«Այս իշխանությունը որևէ գործընկեր չունի. մերժեց 2-րդ նախագահին, 3-րդ նախագահին, հանրապետականներին, ԲՀԿ-ին, ՀՅԴ-ին, ԼՀԿ-ին, որի հետ «ԵԼՔ» դաշինքում էր, նույնիսկ՝ պոտենցիալ գործընկերներին՝ «սորոսականներին», «լևոնականներին», արդյունքում համարում է, թե քաղաքական գործընկեր չպետք է ունենա, և գլխավոր քաղաքական գործընկերը ժողովուրդն է: Այդպիսի մտածողությունը հիմնականում տոտալիտար է. այդպես էին մտածում նաև աշխարհի բոլոր կոմունիստ հեղափոխականները: Այս մտածողությունը իրականում քարանձավային, ամենահետամնաց մտածողությունն է, որն արդեն մերժված էր, և որևէ մեկը չէր մտածում, թե կվերադառնա, բայց, ցավոք, ՀՀ-ում վերադարձավ»,-ասաց Երվանդ Բոզոյանը:




















Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահ...
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Ադրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ