Շատ պրիմիտիվ ապատեղեկատվություն է. Արման Աբովյան
Arman Abovyan-ը գրում է
Չհասցրեց մամուլում հայտնվել տեղեկություն, որ ԲՀԿ, Հայրենիք և ՀՅԴ կուսակցությունները հոկտեմբերի 8-ին անցկացնելու են համապետական հանրահավաք, իսկույն իշխանամետ "խոսափողները" տեղեկատվական դաշտն ուղղակի ողողեցին տարատեսակ գռեհիկ և զավեշտալի "վերլուծություններով" ու մեկնաբանություններով։ Զուգահեռ լայնորեն շրջանառվեց նաև Գագիկ Ծառուկյանին կալանավորելու թեզը։
Ուրեմն այսպես...Ես, իհարկե, սպասում էի, որ իշխանությունները, համաձայն իրենց ավանդական գործելաոճի, կընկնեն տեղեկատվական խուճապի մեջ, բայց այսպիսի զավեշտալի պատկեր չէի պատկերացնում։
Հիմա հարց այն բոլորին, ովքեր փրփուրը շուրթերին փորձում են կասկածի տակ առնել հանրահավաքի օրակարգն ու հանրահավաքն առհասարակ։ Եթե դուք պնդում եք` չունեք մտածելու որևէ բան և հանրահավաքը ձեզ չի հուզում ,ապա ինչո՞ւ եք անդադար խոսում հանրահավաքի մասին...հհհննն ՞...,միգուցե հակառակ պատկե՞րն է, ընդամենը ձեր վախն եք թաքցնում այդ կերպ։
Դուք գոնե ֆիքսու՞մ եք ,որ հիմնականում հանրահավաքից խոսում է ոչ թե ընդդիմությունը, այլ հենց դուք։
Երկրորդը` չհասցրեց հայտնվել հանրահավաքի մասին տեղեկությունը և իսկույն հայտնվեց Գագիկ Ծառուկյանի ենթադվող կալանավորման մասին լուրը։ Ընդ որում,շատ ակտիվ պտտեցնում են այն թեզը, թե հանրահավաքի օրվա որոշումը ընդունվել է իբր դատական նիստի օրը իմանալուց հետո։
Շատ պրիմիտիվ ապատեղեկատվություն է։ Տեսեք, եթե հանրահավաքի օրն ուղղակի կապ ունի դատական նիստի օրվա հետ, ապա ինչո՞ւ հանրահավաքը չի անցկացվում երկու-երեք օրվա ընթացքում,այլ 16 օր հետո։ Ախր ո՞նց բացատրեմ ձեզ,որ մարդիկ հիմար չեն և նվազագույնը հասկանում են իշխանության կողմից ակնհայտ տեղեկատվական "սլիվների" իմաստը։
Լրջացեք...
Հ.Գ.
Այս ամենից հետո կարող եմ միայն վերահաստատել մի շատ կարևոր թեզ. Ծառուկյանի ենթադրյալ կալանավորումից հետո երկրում ո՛չ աշխատատեղ կավելանա,ո՛չ վարկեր- հարկերը կնվազեն,ո՛չ մարդկանց ծայրահեղ սոցիալական իրավիճակը կշտկվի,ո՛չ էլ Հայաստանի շուրջ միջազգային իրավիճակը կմեղմվի։ Մի խոսքով,եթե դա պատահի,ապա միանշանակ կդիտարկվի որպես իշխանությունների կողմից քաղաքական հետապնդումների վառ օրինակ իր բոլոր խիստ բացասական հետևանքներով ։




















Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահ...
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Ադրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ