Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Փետրվարի 19-ին Կապանի «Սյունիք» ֆուտբոլային ակումբը հուշագիր-համաձայնագիր կնքեց մարզի խոշոր ձեռնարկություններից մեկի՝ «Աժդանակ» ՍՊԸ-ի հետՓաշինյանին միացած տիրադավների շարքերը պակասում են Ռուսաստանում հեշտացնում են բնակարաններում արև ային մարտկոցների տեղադրումը «ՀայաՔվեն» հաստատակամ է Արցախը երբևէ դարձյալ հայկականացնելու առաքելության հարցումՀայը տարբեր փուլերում իր խելամիտ և ռացիոնալ որոշումը կայացրել է, և մեր հավաքական ճակատագրի հարցը կրկին կախված է մեր սկզբունքային դիրքորոշումներից․ Աբրահամյան «ՀայաՔվե» միավորումը տարածքային գրասենյակ բացեց Արարատի մարզի Մասիս համայնքումԲաքվում հայ են դատում, Երևանում իշխանությունները դիսկոտեկ են անում և զվարճանում․ Մենուա ՍողոմոնյանUcom-ը և Hero House Yerevan-ը կշարունակեն համագործակցել Պատրաստ եմ լսել դառը խոսքեր, սրտացավ առաջարկներ՝ իրական, դժվար, ամենօրյա կյանքի մասին, որ միասին գտնենք լուծումները. Գագիկ Ծառուկյան Արտաքին զիջումներ, ներքին ճնշումներ. իշխանության պահպանման երկակի ռազմավարություն Ընտրակա՞շառք, թե՞ վարչական ռեսուրս․ Սյունիքում աջակցությունների բաժանումը նախընտրական մեկնարկից օրեր անց Այն մասին, թե ինչպիսի բանակ ենք մենք կառուցելու իշխանության գալուց հետո. Ավետիք Չալաբյան«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի «Հայ Վիրտուոզներ» ծրագրի կրթաթոշակառու Էդուարդ Դայանը արժանացել է Գրան Պրիի Սրտանց շնորհավորում եմ եզդիական համայնքին Սուրբ Նաբիի (Խըդըր Նաբիի) տոնի առթիվ․ Նարեկ ԿարապետյանԱմասիայում Ադրբեջանցիներ են վերադառնում, Երևանում սկանդալային կրակոցներ են․ Էդմոն ՄարուքյանԻրենց` պարգևավճարներ, իսկ թոշակառուն չգիտի ինչպես ծախսի թոշակըԲովանդակային քննարկում՝ բաժանարար խոսույթի փոխարեն․ Շաքե ԻսայանՖեյսբուքի սրտկներից դուրս իրական կյանքն է, որտեղ փոփոխությունների սպասում կա և լինելու է փոփոխություն, լինելու է Ուժեղ Հայաստան. Մարիաննա ՂահրամանյանԹուրքիայի Արտգործնախարարը հայտարարեց, որ աջակցում են Փաշինյանին Ադրբեջանական բենզին կգնե՞ք
Հասարակություն

«Ոչ մի պա­տա­հա­կան բան չկա. պե­տա­կան ինս­տի­տուտ­նե­րի կազ­մա­քանդ­ման և ոչն­չաց­ման գոր­ծըն­թաց է»

Առկա մարտահրավերներին դիմագրավելու և ներկա սպառնալիքները չեզոքացնելու անկարողություն, պոպուլիզմ, ինչպես նաև մեծամտություն: Հասարակական գործիչ Հայկ Նահապետյանի խոսքով, թվարկվածների ու մի շարք այլ հանգամանքների պատճառով է, որ իշխանությունը ինչ-որ ռազմավարություն է ներկայացնում, որն ամենևին չի վերաբերում այսօրվա խնդիրներին ու հարցերին: «Իշխանությունն անգամ առկա իրավիճակը չի կարողանում համարժեք գնահատել: Եվ եթե կան չգնահատված իրավիճակներ, ինչպե՞ս կարող է մարտավարություն ու ռազմավարություն մշակել, օրինակ՝ 2050 կամ 2100 թվականների համար:

Անկարողության, ոչ պրոֆեսիոնալիզմի ու դիլետանտության վերջին վառ ապացույցը կորոնավիրուսի դեմ պայքարն էր, ինչպես նաև սովորական ժողովրդի հաշվին, չարած աշխատանքի դիմաց միլիոնավոր դոլարներով պարգևավճարներ ստանալը, ինչն անբարոյականություն է: Կարծում եմ՝ հետագայում նաև իրավական գնահատական կստանա: Ընհանուր առմամբ, այդ մարդիկ իրականությունից կտրված են: Իրականում դիլետանտներին բերել են իշխանության, որ երկրի կառավարումն ամբողջովին ՀՀ պետական ինստիտուտներից ու սահմաններից դուրս գտնվի: Եթե դիտարկենք այդ մարդկանց կրթական ցենզը, համապատասխան ոլորտները կառավարելու մասնագիտական փորձառությունը, կտեսնենք, որ զրո է: Իսկ զրո փորձառությամբ և զրո գիտելիքներով չեն կարող երկիր կառավարել:

Միևնույն ժամանակ, երկիրն անկառավարելի չի կարող լինել: Ցանկացած երկիր կառավարվում է: Եթե իրենք չեն կառավարում, ապա այլոք են կառավարում: Մեր դեպքում հարց է առաջանում՝ իսկ ովքե՞ր են կառավարում: Պատասխանը պարզ է. նրանք, ովքեր այս իշխանությանը իշխանության բերեցին, որպեսզի արտաքին կառավարումը բացարձակ անխոցելի լինի և արտաքին կառավարման հետ կապված որևէ խանգարող գործոն չլինի: Այնուամենայնիվ, այդ անձինք պատասխանատվությունից չեն ազատվում իրենց չիմացության, դիլետանտության պատճառով:

Այն, ինչ հիմա իրականացնում են ոլորտ առ ոլորտ, մինչ այդ ավելի կամ պակաս չափով գոյություն ունեցող պետական ինստիտուտների կազմաքանդման և ոչնչացման գործընթաց է»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Հ. Նահապետյանը՝ շեշտելով, որ խոսքը նաև այնպիսի ինստիտուտների մասին է, որոնք կենսական անհրաժեշտություն ունեն ՀՀ-ի համար: Նա շեշտեց՝ դեռ սկզբնական փուլում փակվեցին մի քանի կարևորագույն օղակներ, ինչպես մշակույթի, գյուղատնտեսության, սփյուռքի նախարարություններն էին: Հաշվի առնելով նաև ՍԴ-ն Վճռաբեկ դատարանի հետ միավորելու ու Գերագույն դատարան ստեղծելու հայեցակարգը՝ Հ. Նահապետյանը նկատեց, որ նշվածը ևս նույն տրամաբանության մեջ է. «Ոչ մի պատահական բան չկա:

Սա կանխամտածված է: Իրականում կառավարումը կատարվում է դրսից, իրենք ընդամենը գործիք են: Առհասարակ ոչ պրոֆեսիոնալ լինելը հասկանալի է դառնում մեկ արարքով, և պետք չէ ոչ պրոֆեսիոնալին ժամանակ տալ պրոֆեսիոնալ դառնալու համար: Պրոֆեսիոնալները դառնում են այդպիսին, երբ ստանում են համապատասխան լավ կրթություն, աշխատանքային լուրջ փորձառություն, անցնում են բոլոր անհրաժեշտ աստիճաններով, որ հետո ոլորտի պատասխանատու կամ կառավարիչ լինեն:

Դեռ 2018 թ.-ից ակնհայտ էր, որ, մի քանի բացառություններով, անցում ենք կատարելու դիլետանտների կառավարության, որի առջև մեկ խնդիր էր դրված՝ հնարավորինս արագ և կարճ ժամանակահատվածում կազմալուծել ՀՀ բոլոր պետական ինստիտուտների գործունեությունը»: Հայկ Նահապետյանի խոսքով, պատահական չէ նաև, որ այս ֆոնին երկրում տարբեր խավերի, տարբեր սոցիալական խմբերի միջև շարունակվում են առավելագույն լարումներ ստեղծվել: «Այդ լարումների բուն նպատակը երկրում միասնականությունը վերացնելն է:

Խնդիրն այն է, որ առհասարակ մասնատված, միմյանց նկատմամբ ատելությամբ լցված ու տարբեր գծերով բաժանված ժողովուրդը ունակ չէ դիմագրավել այլ պետությունների կազմակերպած հարձակումներին: Հիշենք Արցախյան ազատամարտը: Մեր հակառակորդը, ունենալով զինական, մասնագիտական, ինչպես նաև դաշնակիցների թվով անհամեմատ մեծ առավելություն, այնուամենայնիվ, պարտվեց պատերազմում: Ինչո՞ւ, որովհետև ցանկացած պատերազմում՝ լինի սառը, թե՝ տաք, ամենակարևոր գործոնը մարդն է ու իր մոտիվացիան: Խոսքը հատկապես հայրենիքին ծառայելու, նվիրվելու, անհրաժեշտության դեպքում մահվանը բաց աչքերով նայելու, քաջություն գործելու, խիզախություն ցուցաբերելու, հանուն հայրենիքի ինքնազոհաբերության պատրաստ լինելու մասին է:

Այդ մարդը կհաղթի պատերազմում: Ցանկացած պատերազմող երկրում հաղթանակի առաջին գրավականը միակամ ժողովուրդն է, որը նաև հավատով է լցված իր երկրի ղեկավարների ու իշխանությունների նկատմամբ»,-ընդգծեց մեր զրուցակիցը՝ խնդիր համարելով այն հակառակ պատկերն ու մթնոլորտը, որն այսօր առկա է մեզ մոտ: «Այդ լարումները, քաղաքական դիսկուրսի բացակայությունը, հայհոյախոսությունը և անձնական վիրավորանքները ժողովրդին պառակտելու հիմք ունեն: Այն, ինչ Հայաստանի նկատմամբ կատարվում է, փոխկապակցված ու փոխլրացնող գործողությունների մի ընթացք է: Իրականում այն, ինչի մեջ հայտնվել ենք, մեկ օրում կամ երկու տարվա ընթացքում չի ձևավորվել, հողը նախապատրաստվել է շատ ավելի վաղ, իսկ 2018 թ.-ը պարզապես այդ ամենի վերջին փուլն էր:

Այդ պահին պետք էր, որ իշխանափոխություն լինի և եղավ»,-ասաց մեր զրուցակիցը: Հ. Նահապետյանի հետ զրույցում անդրադարձանք նաև բանակցային գործընթացի վերահսկման հավանականությանը, որի մասին ցանկություն էր հայտնել ԵԱՀԿ Մինսկի խումբը: «2016 թ. ապրիլ յան ռազմական գործողություններից հետո բանակցային գործընթացը մտավ փակուղի հետևյալ պայմանով. այն է՝ բանակցային գործընթացները կարող են սկսվել միայն այն դեպքում, երբ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններով միջազգային դիտորդական խմբերը, ինչպես նաև վերահսկողական մեխանիզմները արցախա-ադրբեջանական ու հայ-ադրբեջանական սահմանին գործուն և էական մասնակցություն կունենան, որով էլ կկանխարգելվեն նախահարձակ գործողությունները:

Այսինքն, հայկական կողմը 2016 թ. ապրիլից հետո այդ առումով բավականին շահեկան վիճակում էր. քանի որ հիմնականում Ադրբեջանն է նախահարձակ գործողությունների դիմում, այդ սարքավորումների տեղադրումը, դիտորդական խմբերի թվաքանակի ավելացումն ու նրանց լիազորությունների մեծացումը զսպիչ գործոն կարող էր հանդիսանալ: Մինչդեռ Նիկոլ Փաշինյանն այդ առումով առաջին գործը որ արեց, նշված պայմանավորվածությունները մի կողմ դնելն ու զրոյական դիրքից վերելակային «սեփական» դիվանագիտական քայլեր անելն էր: Իրականում բանակցությունները կարող են վերսկսվել և շահեկան լինել հայկական կողմի համար միայն այն դեպքում, երբ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի նշված պայմանավորվածությունները կյանքի կոչվեն»,-եզրափակեց Հ. Նահապետյանը