Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրանը նոր պատերազմի շեմին. ՀՀ իշխանությունները ձկան պես լուռ են Հայկ Սարգսյանի դեմ կարող են քրգործ հարուցել Եվրոպական կեղծիք՝ վասն Փաշինյանի վերընտրության ԱՄՆ-ում հզոր ձնաբքի հետևանքով առնվազն 30 մարդ է զnհվել Ռուսաստանը ստեղծում է շափյուղայի՝ սապֆիրի հիմքի վրա արևային մարտկոցների արտադրության կենտրոն Առողջության ապահովագրություն․ իրական որա՞կ, թե՞ թվերի իմիտացիա. ՀայաՔվե44-օրյա պատերազմի ժամանակ ԶՊՄԿ 21 աշխատակից իր կյանքը նվիրաբերեց հանուն մեր ապագայիՀայաՔվե Նոր Նորք և Ավան ի գրասենյակը իր ակտիվ անդամների և աջակիցների համար ուխտագնացություն էր կազմակերպել դեպի ԳեղարդավանքՆույնիսկ լավ գաղափարներն են մեծ հաջողությամբ... ձախողում. «Փաստ» Երբ հայրենիքը սահմանափակվում է միայն պետությամբ, սկսվում է ինքնության լուռ, բայց վտանգավոր աղքատացումը. «Փաստ» «Վերընտրվելու մասին հայտարարություններն ուղղված են ոչ այնքան հասարակությանը, որքան իրենց քաղաքական թիմին ու պետական կառավարման համակարգին և ուժայիններին». «Փաստ» Ինչի՞ համար են «պատարագ» անունով ներկայացումները. «Փաստ» Հոսանքազրկումները խայտառակ չափերի են հասել, մարդիկ մոմ են «պահեստավորում». «Փաստ» Իշխանությունների «օրենսդրական» սվինամարտն իրական դիտորդների դեմ. «Փաստ» Ո՞ւմ և ինչո՞ւ է խանգարում «Արարատ 73»-ի անունը. «Փաստ» Ինչո՞ւ է Հայաստանը լուռ հետևում միջազգային իրավունքի մահացու տառապանքներին. «Փաստ» Երբ ժողովրդավարությունը դառնում է պատրվակ «Մենք Էջմիածնի հետ ենք». Սոչիում և Ադլերում հայերը հանդես եկան Ամենայն Հայոց Կաթողիկոսի պաշտպանության համար Ի՞նչ նվիրել տղամարդկանց հունվարի 28-ին․ Idram&IDBankԻնչպե՞ս ստեղծել 300.000 աշխատատեղ. Նարեկ Կարապետյան
Հասարակություն

Մե­ծա­մո­րի ատո­մա­կա­յա­նի շուրջ իրա­վի­ճա­կը բար­դաց­նում է հենց Հա­յաս­տա­նի կա­ռա­վա­րու­թյու­նը. հե­րո­սա­կան ան­ցյա­լ, վստահ ներ­կան, մշուշոտ ապա­գա

news-front.info-ն «Մեծամորի ԱԷԿ. հերթական փորձաքարը Հայաստանի, Ռուսաստանի և Արևմուտքի հարաբերություններում» վերնագրով հոդվածում գրում է, որ դեռ 2014 թվականին է Երևանը որոշում ընդունել երկարաձգել Մեծամորի ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործումը մինչև 2026 թվականը։ Ռուսաստանի կառավարությունը այդ նպատակով Հայաստանին տրամադրել է 270 միլիոն դոլարի վարկ և 30 միլիոն դոլարի դրամաշնորհ, որը լիովին բավարար է ատոմակայանը արդիականացնելու համար։ Հիմնանորոգման աշխատանքներն իրականացնում է «Ռուսատոմսերվիսը», որը մեծ փորձ ունի նման հարցերում։

2019 թվականին իրականացվել է ատոմակայանի և սպասարկող անձնակազմի գնահատում միջազգային կազմակերպությունների կողմից, և հաստատվել է, որ օբյեկտի միջուկային անվտանգությունը բարձր մակարդակի վրա է։ Միևնույն ժամանակ, որոշ երկրներ հակառակ գնահատական են տալիս Մեծամորի ԱԷԿ-ին: Ըստ նրանց, ատոմակայանի շահագործման ժամկետի երկարաձգումը կարող է բերել արտակարգ իրավիճակների: Այդ առումով Հայաստանը մշտական ճնշման է ենթարկվում ինչպես հարևան, այնպես էլ եվրոպական երկրների կողմից, որոնք պահանջում են ատոմակայանի շահագործման շուտափույթ դադարեցում: Նման օրինակ է Թուրքիան, որի ազգային շահերն ուղղված են ատոմակայանի շահագործման դադարեցմանը: Միևնույն ժամանակ, Անկարան Կովկասի իր հարևան երկրները դիտում է որպես իր էլեկտրաէներգիայի պոտենցիալ շուկա:

Հայաստանի ատոմակայանի վերաբերյալ իր դիրքորոշման լոբբինգ իրականացնելու համար Թուրքիան ներգրավում է Ադրբեջանին և Վրաստանին: Իր հերթին, և՛ Անկարային, և՛ Բաքվին չափազանց ձեռնտու է էներգետիկ առումով Երևանի կախվածությունը: Չի բացառվում, որ արհեստականորեն ստեղծված կախվածությունը կարող է օգտագործվել Լեռնային Ղարաբաղի հարցի ռազմական սրացման ժամանակ: Արևել յան գործընկերության զարգացման շրջանակներում Բրյուսելը ևս կողմ է Մեծամորի ատոմակայանի ամբողջական փակմանը: Որպես հիմնական պատճառ նշվում է ատոմակայանի տեխնիկական հնացումը, որի արդիականացման վրա այժմ աշխատում են ռուս մասնագետները:

Որպես ևս մեկ պատճառ՝ ԵՄ փորձագետները նշում են սեյսմիկ վտանգը: Սակայն ատոմակայանը վերապրել է Սպիտակի հզոր երկրաշարժը և ապագայի համար ունի բավարար անվտանգության պաշար: Ռուսաստանն ու Իրանը այլ կերպ են տեսնում իրավիճակը: «Ռոսատոմի» ղեկավարությունը վստահ է, որ ռեակտորի արդիականացումից և թրծումից հետո ատոմակայանը կարող է անվտանգ շահագործվել անգամ 2026 թվականից հետո: Իրանը և Հայաստանը էներգետիկ ոլորտում երկար տարիների գործընկերներ են, և Հայաստանը էլեկտրաէներգիա է մատակարարում Իրանին: Ներկայումս Մեծամորի ատոմակայանի շուրջ իրավիճակը բարդացնում է հենց Հայաստանի կառավարությունը: Վարչապետ Փաշինյանը վերջերս առանց պատճառի հրաժարվել է ռուսական վարկի չսպառված մնացորդից (107 միլիոն ԱՄՆ դոլար): Այդ վարկը հաշվարկվել էր այնպես, որ ԱԷԿ-ի արդիականացման ավարտից հետո այն ինքն էր վճարելու վարկը՝ ի հաշիվ հզորության 10% -ոց ավելացման: Փաշինյանը հայտարարել է, որ «իրենք միջոցներ կներգրավեն ներքին աղբյուրներից»:

Այսինքն, ԱԷԿ-ի արդիականացման մնացած մասը տեղի է ունենալու Հայաստանի սեփական միջոցների հաշվին, և այդ նպատակով պետական բյուջեից հատկացվելու է մոտ 131 միլիոն ԱՄՆ դոլար: Օբյեկտիվորեն գնահատելով երկրի ֆինանսական իրավիճակը՝ հարկ է նշել, որ այն հեռու է իդեալական լինելուց, և այդպիսի զգալի գումարը դժվար է հայթայթել, և երևի պատահականորեն երկիրը 280 միլիոն դոլար վարկ է ստացել ԱՄՀ-ից: Արդյունքում հիմնական հարցը, այսինքն՝ Հայաստանի ատոմային էներգետիկայի ապագան մնում է բաց: Բոլոր կողմերն են հասկանում, որ Մեծամորի ատոմակայանը հավերժ չէ, և այն ժամանակի ընթացքում պետք է փոխարինվի: Եվ Երևանը կրկին կանգնել է հարցի առաջ` նոր ատոմակայանի ո՞ր նախագիծն ընտրել:

Դեռ 2018 թվականին Փաշինյանը Ռուսաստանի հետ բանակցություններում քննարկել է նոր ատոմակայան կառուցելու հնարավորությունը, բայց իրավիճակը մնացել է անորոշ: Արևմտյան երկրները ևս անմասն չեն մնացել, բայց առաջարկվող մոտ 5 միլիարդ դոլարը չի բավարարել Երևանին: Պետք է ենթադրել, որ առաջիկա մի քանի տարիներին նոր ատոմակայանի կառուցման հարցը բազմիցս կմտնի միջազգային օրակարգ: Այն իրավիճակը, երբ Երևանը չունի նոր ատոմակայան, իսկ հինը այլևս չի կարող շահագործվել, ուղղակիորեն սպառնում է երկրի ազգային անվտանգությանը, և դա լավ հասկանում է Հայաստանի ղեկավարությունը: Ռուսաստանը Հայաստանի վաղեմի հուսալի գործընկերն է, ռազմավարական դաշնակիցը և ունի անհրաժեշտ փորձ, տեխնոլոգիաներ և նախագիծ (նոր VVER-600- ի հիման վրա ստեղծվող ԱԷԿ), մինչդեռ

Արևմուտքը Հայաստանին գրավում է բոլոր ոլորտներում համագործակցության նոր հեռանկարներով, եթե տեղի ունենա նոր եվրոպական տիպի ԱԷԿ-ի կառուցում: Հաշվի առնելով վարչապետ Փաշինյանի և նրա թիմի արևմտամետ հայացքները՝ կարելի է ասել, որ ընտրությունը շատ դժվար կլինի, և այդ մարտահրավերը կլինի վերջին տարիների ռուս-հայկական հարաբերությունների հիմնական փորձաքարը: Ստեղծված իրավիճակում հայկական ԱԷԿ-ի փակման ցանկացած պահանջ պետք է դիտարկել, առաջին հերթին, որպես աշխարհաքաղաքական որոշում, որի նպատակն է խաթարել Հայաստանի ազգային անվտանգությունը և գցել Կովկասում Ռուսաստանի հեղինակությունը: Հայկական ատոմակայանը և Գյումրիի 102- րդ ռազմաբազան ունեն նույն նշանակությունը և տարածաշրջանում Ռուսաստանի ռազմավարական շահերի բաղկացուցիչ մասերն են:

Ակնհայտ է, որ ԵՄ-ն ու ՆԱՏՕ-ն շահագրգռված են Անդրկովկասի տարածքից Ռուսաստանին աստիճանաբար դուրս մղելու մեջ, ինչի համար էլ գործադրում են բոլոր ջանքերը: Չնայած վարչապետ Փաշինյանի և նրա թիմի արևմտամետ տեսակետներին, պետք է հուսալ, որ կողմերը կպահպանեն համագործակցության առկա մակարդակը բոլոր բնագավառներում, և հատկապես միջուկային էներգետիկայի ոլորտում: Երկրներին միավորում է հերոսական անցյալը, վստահ ներկան, բայց արդյո՞ք կլինի ընդհանուր ապագա: Այս հարցի պատասխանը դեռ չկա: