Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«ՀայաՔվեն» հաստատակամ է Արցախը երբևէ դարձյալ հայկականացնելու առաքելության հարցումՀայը տարբեր փուլերում իր խելամիտ և ռացիոնալ որոշումը կայացրել է, և մեր հավաքական ճակատագրի հարցը կրկին կախված է մեր սկզբունքային դիրքորոշումներից․ Աբրահամյան «ՀայաՔվե» միավորումը տարածքային գրասենյակ բացեց Արարատի մարզի Մասիս համայնքումԲաքվում հայ են դատում, Երևանում իշխանությունները դիսկոտեկ են անում և զվարճանում․ Մենուա ՍողոմոնյանUcom-ը և Hero House Yerevan-ը կշարունակեն համագործակցել Պատրաստ եմ լսել դառը խոսքեր, սրտացավ առաջարկներ՝ իրական, դժվար, ամենօրյա կյանքի մասին, որ միասին գտնենք լուծումները. Գագիկ Ծառուկյան Արտաքին զիջումներ, ներքին ճնշումներ. իշխանության պահպանման երկակի ռազմավարություն Ընտրակա՞շառք, թե՞ վարչական ռեսուրս․ Սյունիքում աջակցությունների բաժանումը նախընտրական մեկնարկից օրեր անց Այն մասին, թե ինչպիսի բանակ ենք մենք կառուցելու իշխանության գալուց հետո. Ավետիք Չալաբյան«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի «Հայ Վիրտուոզներ» ծրագրի կրթաթոշակառու Էդուարդ Դայանը արժանացել է Գրան Պրիի Սրտանց շնորհավորում եմ եզդիական համայնքին Սուրբ Նաբիի (Խըդըր Նաբիի) տոնի առթիվ․ Նարեկ ԿարապետյանԱմասիայում Ադրբեջանցիներ են վերադառնում, Երևանում սկանդալային կրակոցներ են․ Էդմոն ՄարուքյանԻրենց` պարգևավճարներ, իսկ թոշակառուն չգիտի ինչպես ծախսի թոշակըԲովանդակային քննարկում՝ բաժանարար խոսույթի փոխարեն․ Շաքե ԻսայանՖեյսբուքի սրտկներից դուրս իրական կյանքն է, որտեղ փոփոխությունների սպասում կա և լինելու է փոփոխություն, լինելու է Ուժեղ Հայաստան. Մարիաննա ՂահրամանյանԹուրքիայի Արտգործնախարարը հայտարարեց, որ աջակցում են Փաշինյանին Ադրբեջանական բենզին կգնե՞ք ԶՊՄԿ-ում «Գիրք նվիրելու օրը» անակնկալներով անցավԱմենաինտելեկտուալ, ամենամեծ, ամենահայրենասեր, ամենա–ամենա՝ Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանը ծնվել է հենց այս օրը. Մհեր ԱվետիսյանՊարտադիր կանխարգելիչ հետազոտություն անվճար, տարեկան մեկ անգամ. Հրայր Կամենդատյան
Քաղաքականություն

Թիմակիցներին չհանձնելու, նեղկուսակցական շահերով առաջնորդվելու հետևանքները վարչապետը կզգա, երբ նրա վարկանիշը կիջնի մինչև հատակ. Անի Սամսոնյան (տեսանյութ)

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը հանրային պահանջ է, քանի որ անցած երկուսուկես տարում և՛ հանրակրթության, և՛ բարձրագույն կրթության որակն էապես անկում է ապրել. նրա կառավարչական որակները բավարար չեն, ունի հաղորդակցության խնդիր այլ օղակների և անգամ իշխանական շրջանակների հետ: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք է հայտնել ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը:

«Իշխանության վստահության քվեն փոշիացվում է, մարդիկ իշխանություն են ընտրել, բայց կառավարող մեծամասնությունն այսօր այնքան էլ չի ներկայացնում ժողովրդին և նրա բողոքի ձայնը: Մարդիկ դժգոհ են Նիկոլ Փաշինյանի կառավարությունից, այն կորցրել է իր լեգիտիմությունը: Մենք փորձում ենք կառավարությանը հասկացնել, որ այս կադրային քաղաքականությամբ անհնար է բարեփոխումներ անել»,- ասել է ընդդիմադիր պատգամավորը:

«Թիմակիցներին չհանձնելու, նեղկուսակցական շահերով առաջնորդվելու հետևանքները վարչապետը կզգա, երբ նրա վարկանիշը կիջնի մինչև հատակ: Նիկոլ Փաշինյանը նժարին է դրել մի կողմից իր անսխալականությունը, մյուս կողմից՝ պետական շահը»,- ասել է Սամսոնյանը:

Ըստ պատգամավորի՝ այս փուլում ԼՀԿ-ն բացառում է հանրահավաքային պայքարը՝ պնդելով, որ Հայաստանում իշխանափոխության միակ ճանապարհը կլինեն 2023-ի խորհրդարանական ընտրությունները. ամեն դեպքում, չի լինի ընդդիմադիր որևէ կարևոր գործընթաց, որին «Լուսավոր Հայաստանը» մասնակցություն չունենա:

Քաղաքական գործչի կարծիքով՝ սահմանադրական դատարանի հակաիրավական բարեփոխումների օրակարգն ընդամենը շոու էր. «Իշխանությունը քանդեց այդ ինստիտուտը՝ առաջնորդվելով միայն անձնական նկրտումներով, ոչ թե գաղափարով: Նրանք իրականում նպատակ չունեին ՍԴ-ն դարձնելու անաչառ ատյան: Քաղաքական մեծամասնությունը կարող էր կանխել ՍԴ հակաիրավական բարեփոխումների օրակարգը, նրանք խոսում էին բարձր արժեքներից և արդարադատությունից»:

Անի Սամսոնյանի պնդմամբ՝ այսօր մենք չունենք ազգային համերաշխության մթնոլորտ, իշխանությունը բոլոր ոլորտներում անկում է գրանցում. «Այսօր իշխանությունը միտք ու կարծիք է ձևավորում ֆեյսբուքյան հարթակներում՝ ատելության, փնթիության, թշնամանքի մթնոլորտում: Այս իշխանությունը մնալու է սևուսպիտակի, ատելության առանցքում»:

Ընդդիմադիր պատգամավորի պնդմամբ՝ իշխանությունը խաղադրույք է անում մարդկանց տգիտության վրա և իրավունք չունի խոսելու 2050-ի մեգանպատակներից: «Իշխանությունն ամեն գնով պահելու մոլուցքն ավելի է ընդգծում ՔՊ-ի որակները: Նիկոլ Փաշինյանն այսօր չունի որևէ սկզբունք, որոնց մասին խոսել է ընդդիմադիր ժամանակ: Օրակարգ բերվող ցանկացած հարցի դեպքում մենք փորձում ենք հասկանալ՝ այդ մասին կխոսեի՞նք, եթե լինեինք իշխանություն: Գործող իշխանությունը պահի էֆեկտի տրամաբանությամբ է կառավարում երկիրը և ընդդիմադիր տարիներին արել է բազմաթիվ անպատասխանատու հայտարարություններ»,- ամփոփել է ԼՀԿ-ական պատգամավորը: