Փաշինյանի ամբարտավանությունը․ իշխանությունն անցնում է մի վտանգավոր գիծ որից անդին ինքնաոչնչացումն է
Սուրեն Սուրենյանց-ը գրում է
Գագիկ Ծառուկյանն ու նրա քաղաքական թիմը 2018-ի ճակատագրական թվին մի քանի անգամ բառի իսկական իմաստով փրկեցին հեղափոխությունը, համենայն դեպս՝ արեցին հնարավոր ամեն բան, որպեսզի դրամատիկ իրադարձությունները բռնություններով ու արյունով չուղեկցվեն և ունենան լեգալ, լեգիտիմ հանգուցալուծում՝ խորհրդարանում։
Ծառուկյանն այդպես վարվեց, որովհետև կարևորեց հանրության կարծիքը, ժողովրդի կամքը։
Նիկոլ Փաշինյանը 2018-ի մայիսին երբեք օրինական ճանապարհով վարչապետ չէր ընտրվի, եթե չլինեին «Ծառուկյան դաշինքի» գործուն աջակցությունը, քվեները, նույնը վերաբերում է նաև խորհրդարանական արտահերթ ընտրությունների սահուն և օրինական կազմակերպմանը։ Համարձակվում եմ պնդել, որ մինչև հեղափոխության արդյունքների կապիտալիզացիան, այսինքն՝ խորհրդարանական ընտրությունների անկացումը, Ծառուկյանն ու ԲՀԿ-ն իշխանության համար կատարել են հեղափոխության բարձիկի անփոխարինելի դերը՝ մասնակցություն ունենալով նաև Փաշինյանի անցումային կոլաիցիոն կառավարությանը։
Պատահական չէ, որ 2018-ի խորհրդարանական ընտրություններից առաջ Փաշինյանի և Գագիկ Ծառուկյանի միջև ստորագրված Հուշագրում Փաշինյանը ԲՀԿ-ն համարում է «հեղափոխության աջակից ուժ»(մեջբերումը հայտնի Հուշագրից է)։
Ի դեպ, այսօրվա իշխանության ներկայացուցիչներն ու անձամբ վարչապետը ցինիկորեն ստում են, երբ Հուշագիրը կապում են միայն արտահերթ ընտրությունների հետ, որովհետև այն շատ ավելի ընդգրկուն փաստատթուղթ է, որով անդրադարձ է կատարվում նաև մարդու իրավունքների, անվտանգության, Հայաստան-Սփյուռք հարաբերություններին վերաբերող, ներդրումներին առնչվող խնդիրներին(տե՛ս Հուշագրի 4-րդ կետը )։
Երբ այսօր Նիկոլ Փաշինյանի անձնական նախաձեռնությամբ ու պատվերով քրեական հետապնդում է սանձազերծվել Գագիկ Ծառուկյանի դեմ՝ նպատակ ունենալով ամեն գնով մեկուսացնել նրան, դա առաջին հերթին վկայում է Փաշինյանի քաղաքական ամբարտավանության մասին․ գործող վարչապետը թքած ունի ցանկացած պայմանավորվածության, նույնիսկ գրավոր փաստաթղթի, անգամ՝ իր պարտավորությունների վրա։ Եթե նույն տրամաբանությամբ ու ամբարտավանությամբ Փաշինյանը վերաբերում է իր արտաքին պայմանավորվածություններին, ապա տխուր հետևանքները երկար սպասեցնել չեն տալու։ Նիկոլ Փաշինյանը մի մարդ է, որի հետ երկրի ներսում և դրսում որևէ մեկը չի ցանկանում պայմանավորվել․ նրա խոսքը կորցրել է սոլիդությունը։
Հիմա գանք Ծառուկյանի դեմ հարուցված գործի իրավական բաղադրիչին՝ չնայած դրա ակնհայտ բացակայությանը։ Խորհրդարանական ընդդիմության ղեկավարի դեմ քրգործ է հարուցված ու կալանքի միջնորդություն է ներկայացված մի գործով, որտեղ նրա դեմ գոյություն չունի որևէ ցուցմունք։ Բացի այդ՝ գործ ունենք ակնհայտ ընտրողական արդարադատության հետ, երբ իշխանության կողմից սուբյեկտիվ պատճառներով թիրախավորվում է օրվա ընդդիմության առաջնորդը, որի կալանքի թեման արդիական դարձավ մեծ հանրահավաք նախաձեռնելուց անմիջապես հետո։ Այսինքն, Ծառուկյանը, համաձայն ԵԽԽՎ հայտնի բանաձևի, ենթարկվում է քաղաքական հետապնդման՝ չորս հատկանիշներից առնվազն մեկով։
Իշխանության քաղաքական նպատակը հայտնի է․ նա փորձում է կազմաքանդել ինստիտուցիոնալ ընդդիմությունը՝ վերացնելով այլընտրանքը, կանխել քաղաքական գործընթացը, որը միտված է նոր որակի իշխանության ձևավորմանը։ Նման խոտոր ճանապարհով 2015-ին գնացել է Սերժ Սարգսյանն՝ ընդամենը մեկ տարի հետո հանրային ընդդիմադիր տրամադրությունները հասցնելով շատ վտանգավոր ռադիկալացման։
Նիկոլ Փաշիյանը հերթական անգամ սխալվում է․ նա, իհարկե, վարկաբեկված մի դատավորի միջոցով կարող է մի քանի շաբաթով կամ ամսով ազատազրկել Ծառուկյանին, սակայն դրանից իշխանության ապիկար կառավարումն ավելի որակյալ չի դառնալու, երկրի առջև ծառացած խնդիրները չեն վերանալու, հանրային դժգոհությունն ավելի արմատական ու ընդգրկուն է դառնալու։ Նպատակ ունենալով կազմաքանդել ԲՀԿ-ն՝ իշխանություն ակամայից ապալեգիտիմացնում է նաև 2018-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքները՝ անցնելով մի վտանգավոր գիծ, որից անդին ինքնաոչնչացումն է։





















Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահ...
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Ադրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ