Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Սամվել Կարապետյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգվել է մեկ ամսով․ փաստաբանՀակակոռուպցիոն դատարանը հրապարակում է Սամվել Կարապետյանի վերաբերյալ որոշումը (ուղիղ)Անկախության հռչակագիրը ոչ թե անկախության, այլ կոնֆլիկտի հռչակագիր է. Նիկոլ ՓաշինյանԹուրքիայի ՊՆ-ն հաստատել Է երկրի տարածքում ՆԱՏՕ-ի ուժերի կողմից իրանական hրթիռի nչնչացումըԱվտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ Այն միասնությունն ու համերաշխությունը, որ այսօր կար, թող պահպանվի և տարածվի մեր ամբողջ ազգի մեջ․ բոլորս՝ միասին, ավելի ուժեղ ենք․ Նարեկ ԿարապետյանՍամվել Կարապետյանի տնային կալանքը երկարացնելու կամ նրան ազատ արձակելու որոշումը կհրապարակվի ժամը 00:30-ին. Արամ ՎարդևանյանԵրբ Սամվել Կարապետյանը լինի վարչապետ, մենք կունենանք ուժեղ Հայաստան, ուժեղ տնտեսություն, ուժեղ դիվանագիտություն և ուժեղ խաղաղություն. «Ուժեղ Հայաստան»ԱՄՆ-ը ժամանակավորապես մեղմացրել է ռուսական նավթի դեմ պատժամիջnցները Մարզերում տեսնում ենք բացարձակ վստահություն Սամվել Կարապետյանի նկատմամբ. Արթուր Դանիելյան Սամվել Կարապետյանի աջակիցներն արդեն 8 ժամ է դատարանի բակում են․ շատերը հրաժարվում են հեռանալ Ուղիղ՝ առանց «քաղաքական շաքարապատման»․ ոմանց հաստատ դուր չի գա, բայց դե ինչ արած, մի կերպ թող տանեն․ Աննա ԿոստանյանԱլեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Թուրքիա Փակվող դպրոցներ․ կրթական բարեփոխու՞մ, թե՞ ապաբնակեցման ծրագիր․ ի՞նչ անել. Մենուա ՍողոմոնյանՀարգելի նպաստառուներ, ահա ինչպես են ձեզ զրկելու նպաստներից. Հրայր ԿամենդատյանZara-ի հիմնադիրը կստանա ռեկորդային 3.23 միլիարդ եվրո դիվիդենտ Կարապետյանի աջակիցներից շատերն ավելի քան 8 ժամ է չեն հեռանում դատարանի բակիցՄեր ազգն արդեն արթնացել է, Սամվել Կարապետյանը հաստատ կրած է․ Կարապետյանի աջակից Արդյո՞ք ԱՄՆ-ն կհասնի իր ուզածին և Իրանում կտապալվի ռեժիմը. Էդմոն ՄարուքյանԿուրտուան լավագույն դարպասապահն է «Ռեալի» պատմության մեջ. Արբելոա
Քաղաքականություն

Կարծում եմ` ժամանակն է, որ Ադրբեջանի առջև պաշտոնապես դրվի Ցեղասպանության ճանաչման պահանջ. քաղաքագետ

Կարծում եմ, որ ժամանակն է, որ Ադրբեջանի առջև պաշտոնապես դրվի Ցեղասպանության ճանաչման պահանջն, առանց որի հայերի ու ադրբեջանցիների միջև չի կարող վստահության մթնոլորտ ստեղծվի, իսկ Արցախի ժողովրդի համար Ադրբեջանի պարտավորություններն ոչ մի արժեք չի կարող ունենալ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:

«Ադրբեջանի հիմնական պահանջն իր տարածքային ամբողջականությունն է, որի շրջանակում հայտարարում է, որ պարտավորվում է ապահովել Արցախի հայ բնակչության անվտանգությունը:

ՄԱԿ-ի ելույթում Ալիևը խոսում է միջազգային իրավունքից և միջազգային պարտավորություններից:

Իր պաշտոնակ ելույթներում Ալիևը պարբերաբար հայերի հանդեպ ատելություն է քարոզում, ինչպես նաև ծաղրի է ենթարկում 1915 թվականի հայերի Ցեղասպանությունը, օգտագործելով «այսպես կոչված ցեղասպանություն» արտահայտությունը, ինչն արդեն պետական քաղաքականություն է դարձել: Մի կողմից ծաղրի է ենթարկում այդ ողբերգությունը, մյուս կողմից խոստանում է երաշխավորել Արցախի հայերի անվտանգությունը։

Կարծում եմ, որ ժամանակն է, որ Ադրբեջանի առջև պաշտոնապես դրվի Ցեղասպանության ճանաչման պահանջն, առանց որի հայերի ու ադրբեջանցիների միջև չի կարող վստահության մթնոլորտ ստեղծվի, իսկ Արցախի ժողովրդի համար Ադրբեջանի պարտավորություններն ոչ մի արժեք չի կարող ունենալ։ Առանց դրա վստահության մասին խոսակցություն չի կարող լինել, միայն այդ քայլից հետո է կարելի խոսել հնարավոր փոխվստահության մասին։

Բնականաբար, Ալիևը պետք է մերժի այդ պահանջը մի քանի հանգամանքներից ելնելով, այդ թվում նաև հաշվի առնելով Թուրքիայի հետ հարաբերությունները, սակայն նման պահանջն, ինչպես նաև դրա մերժումն, արդեն միջազգային հանրության առջև կբացի հայ-ադրբեջանական ու հայ-թուրքական հարաբերությունների իրական պատկերը»,- գրել է նա։