Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Սամվել Կարապետյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգվել է մեկ ամսով․ փաստաբանՀակակոռուպցիոն դատարանը հրապարակում է Սամվել Կարապետյանի վերաբերյալ որոշումը (ուղիղ)Անկախության հռչակագիրը ոչ թե անկախության, այլ կոնֆլիկտի հռչակագիր է. Նիկոլ ՓաշինյանԹուրքիայի ՊՆ-ն հաստատել Է երկրի տարածքում ՆԱՏՕ-ի ուժերի կողմից իրանական hրթիռի nչնչացումըԱվտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ Այն միասնությունն ու համերաշխությունը, որ այսօր կար, թող պահպանվի և տարածվի մեր ամբողջ ազգի մեջ․ բոլորս՝ միասին, ավելի ուժեղ ենք․ Նարեկ ԿարապետյանՍամվել Կարապետյանի տնային կալանքը երկարացնելու կամ նրան ազատ արձակելու որոշումը կհրապարակվի ժամը 00:30-ին. Արամ ՎարդևանյանԵրբ Սամվել Կարապետյանը լինի վարչապետ, մենք կունենանք ուժեղ Հայաստան, ուժեղ տնտեսություն, ուժեղ դիվանագիտություն և ուժեղ խաղաղություն. «Ուժեղ Հայաստան»ԱՄՆ-ը ժամանակավորապես մեղմացրել է ռուսական նավթի դեմ պատժամիջnցները Մարզերում տեսնում ենք բացարձակ վստահություն Սամվել Կարապետյանի նկատմամբ. Արթուր Դանիելյան Սամվել Կարապետյանի աջակիցներն արդեն 8 ժամ է դատարանի բակում են․ շատերը հրաժարվում են հեռանալ Ուղիղ՝ առանց «քաղաքական շաքարապատման»․ ոմանց հաստատ դուր չի գա, բայց դե ինչ արած, մի կերպ թող տանեն․ Աննա ԿոստանյանԱլեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Թուրքիա Փակվող դպրոցներ․ կրթական բարեփոխու՞մ, թե՞ ապաբնակեցման ծրագիր․ ի՞նչ անել. Մենուա ՍողոմոնյանՀարգելի նպաստառուներ, ահա ինչպես են ձեզ զրկելու նպաստներից. Հրայր ԿամենդատյանZara-ի հիմնադիրը կստանա ռեկորդային 3.23 միլիարդ եվրո դիվիդենտ Կարապետյանի աջակիցներից շատերն ավելի քան 8 ժամ է չեն հեռանում դատարանի բակիցՄեր ազգն արդեն արթնացել է, Սամվել Կարապետյանը հաստատ կրած է․ Կարապետյանի աջակից Արդյո՞ք ԱՄՆ-ն կհասնի իր ուզածին և Իրանում կտապալվի ռեժիմը. Էդմոն ՄարուքյանԿուրտուան լավագույն դարպասապահն է «Ռեալի» պատմության մեջ. Արբելոա
Հասարակություն

Ահասարսուռ. Այս պահին 13 տուն է այրվում. նախարարից սկսած բոլորը դեպքի վայրում են. նոր մանրամասներ

Shamshyan.com-ը գրում է.   Արդեն 2 ժամից ավելի է, Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 10 մարտական հաշվարկով ժամանած հրշեջ-փրկարարները պայքարում են Արմավիրի մարզի Պտղունք գյուղի բնակելի տներում առաջացած խոշոր հրդեհի տարածման դեմ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարար ֆելիքս Ցոլակյանը, Փրկարար ծառայության տնօրեն Վրեժ Գաբրիելյանը, փրկարար ծառայության տնօրենի տեղակալներ Արմեն Գրիգորյանն ու Տիգրան Պետրոսայնը: Ժամանել է նաև Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը:

  Մինչ հրշեջների ժամանումը, քաղաքացիներին օգնության ձեռք են մեկնել Պտղունք գյուղի բնակիչները, այնուհետև ոստիկանության Վաղարաշապատի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողները: Դեռ այս պահին հրշեջները պայքարում են կրակի տարածման դեմ, մի քանի հրշեջներ էլ տեղում կատարում են որոնողական աշխատանքներ՝ կրակի օջախները հայտնաբերելու ուղղությամբ: Արմավիրի մարզպետի կարգարդրությամբ օպերատիվորեն ժամանել են նաև Վաղարաշապատի հիվանդանոցի բժիշկները: Ըստ նախնական տեղեությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան: Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, պարզ կլինի մի շարէ փորձաքննություններ անցկացնելուց հետո, սակայն մեծ թվով բնակիչներ հայտնվել են բաց երկնքի տակ և կրել են նյութական մեծ վնաս: Տեղում հրշեջների աշխատանքը չխոչընդոտելու նպատակով ուժեղացված ծառայություն են կատարում ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ: Ճանապարհային ոստիկանները երբեմն էլ ուղեկցում են հրշեջներին և ջրատարներին, որեպսզի ժամանակին կարողանան հերթական անգամ մեքենաները լցնեն ջրով և ժամանեն հրդեհի վայր: