Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Սամվել Կարապետյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգվել է մեկ ամսով․ փաստաբանՀակակոռուպցիոն դատարանը հրապարակում է Սամվել Կարապետյանի վերաբերյալ որոշումը (ուղիղ)Անկախության հռչակագիրը ոչ թե անկախության, այլ կոնֆլիկտի հռչակագիր է. Նիկոլ ՓաշինյանԹուրքիայի ՊՆ-ն հաստատել Է երկրի տարածքում ՆԱՏՕ-ի ուժերի կողմից իրանական hրթիռի nչնչացումըԱվտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ Այն միասնությունն ու համերաշխությունը, որ այսօր կար, թող պահպանվի և տարածվի մեր ամբողջ ազգի մեջ․ բոլորս՝ միասին, ավելի ուժեղ ենք․ Նարեկ ԿարապետյանՍամվել Կարապետյանի տնային կալանքը երկարացնելու կամ նրան ազատ արձակելու որոշումը կհրապարակվի ժամը 00:30-ին. Արամ ՎարդևանյանԵրբ Սամվել Կարապետյանը լինի վարչապետ, մենք կունենանք ուժեղ Հայաստան, ուժեղ տնտեսություն, ուժեղ դիվանագիտություն և ուժեղ խաղաղություն. «Ուժեղ Հայաստան»ԱՄՆ-ը ժամանակավորապես մեղմացրել է ռուսական նավթի դեմ պատժամիջnցները Մարզերում տեսնում ենք բացարձակ վստահություն Սամվել Կարապետյանի նկատմամբ. Արթուր Դանիելյան Սամվել Կարապետյանի աջակիցներն արդեն 8 ժամ է դատարանի բակում են․ շատերը հրաժարվում են հեռանալ Ուղիղ՝ առանց «քաղաքական շաքարապատման»․ ոմանց հաստատ դուր չի գա, բայց դե ինչ արած, մի կերպ թող տանեն․ Աննա ԿոստանյանԱլեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Թուրքիա Փակվող դպրոցներ․ կրթական բարեփոխու՞մ, թե՞ ապաբնակեցման ծրագիր․ ի՞նչ անել. Մենուա ՍողոմոնյանՀարգելի նպաստառուներ, ահա ինչպես են ձեզ զրկելու նպաստներից. Հրայր ԿամենդատյանZara-ի հիմնադիրը կստանա ռեկորդային 3.23 միլիարդ եվրո դիվիդենտ Կարապետյանի աջակիցներից շատերն ավելի քան 8 ժամ է չեն հեռանում դատարանի բակիցՄեր ազգն արդեն արթնացել է, Սամվել Կարապետյանը հաստատ կրած է․ Կարապետյանի աջակից Արդյո՞ք ԱՄՆ-ն կհասնի իր ուզածին և Իրանում կտապալվի ռեժիմը. Էդմոն ՄարուքյանԿուրտուան լավագույն դարպասապահն է «Ռեալի» պատմության մեջ. Արբելոա
Հասարակություն

Արսեն Թորոսյանը վատ լուր է հայտնում

Այս պահի դրությամբ մենք ունենք մոտավորապես 1233 սովորական մահճակալ և 170 վերակենդանացման մահճակալ, որոնց 30 տոկոսը դեռ ազատ են: Մոտ 20 բժշկական հաստատություններից այս պահին զբաղվում են միայն 5-ը, որոնք նախատեսված են միայն դրա համար, ևս 3-ը նեղ մասնագիտացված են շատ փոքր թվերով՝ նորածինների, երեխաների և հղիների համար: Այս մասին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Նախարարը նշեց, որ ցանկացած պահի 1-2 օրվա ընթացքում ամբողջ ռեսուրս կարող է ծավալվել: Խոսքը վերաբերում է 2700-2800 սովորական և 300 վերակենդանացման մահճակալներին: Ամեն դեպքում Թորոսյանը նշեց, որ բոլոր գործողությունները պետք է միտված լինեն դրան չհասնելուն: Նախարարը նշեց, որ Հայաստանում փաստացի ամենաբարձր թիվը եղել է հուլիսի 6-ին, իսկ ամենացածրը եղել է սեպտեմբերի 11-ին, դրանից հետո թիվն աճում է. «Այսօրվա թիվը կտրուկ տարբերվում է նախորդ օրերի թվերից, սակայն տենդենցը սկսվել է սեպտեմբերի 11-ից, ինչը պայմանավորված է շարժողականութամբ և կարգապահության մակարդակով»: Թորոսյանը նշեց, որ հիմա պետք է շարունակել կրել դիմակներն այնտեղ, որտեղ հնարավոր է, պահել սոցիալական հեռավորություն և լվանալ ձեռքերը: Խոսելով ռիսկային իրավիճակների մասին՝ Թորոսյանը խոսեց օրինակ տրանսպորտի մասին. «Մենք թվերը դեռ չենք կապում դպրոցների հետ, սակայն եթե մեկ շաբաթ անց թվերի կտրուկ աճ լինի, կապելու ենք դպրոցների հետ: Խոսքը միայն դպրոցի ներսում եղած շարժի մասին չէ: Փաստացի դպրոցների բացմամբ պայմանավորված շարժը մեծանում է նաև դրսում»:

Ավելին