Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Սամվել Կարապետյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգվել է մեկ ամսով․ փաստաբանՀակակոռուպցիոն դատարանը հրապարակում է Սամվել Կարապետյանի վերաբերյալ որոշումը (ուղիղ)Անկախության հռչակագիրը ոչ թե անկախության, այլ կոնֆլիկտի հռչակագիր է. Նիկոլ ՓաշինյանԹուրքիայի ՊՆ-ն հաստատել Է երկրի տարածքում ՆԱՏՕ-ի ուժերի կողմից իրանական hրթիռի nչնչացումըԱվտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ Այն միասնությունն ու համերաշխությունը, որ այսօր կար, թող պահպանվի և տարածվի մեր ամբողջ ազգի մեջ․ բոլորս՝ միասին, ավելի ուժեղ ենք․ Նարեկ ԿարապետյանՍամվել Կարապետյանի տնային կալանքը երկարացնելու կամ նրան ազատ արձակելու որոշումը կհրապարակվի ժամը 00:30-ին. Արամ ՎարդևանյանԵրբ Սամվել Կարապետյանը լինի վարչապետ, մենք կունենանք ուժեղ Հայաստան, ուժեղ տնտեսություն, ուժեղ դիվանագիտություն և ուժեղ խաղաղություն. «Ուժեղ Հայաստան»ԱՄՆ-ը ժամանակավորապես մեղմացրել է ռուսական նավթի դեմ պատժամիջnցները Մարզերում տեսնում ենք բացարձակ վստահություն Սամվել Կարապետյանի նկատմամբ. Արթուր Դանիելյան Սամվել Կարապետյանի աջակիցներն արդեն 8 ժամ է դատարանի բակում են․ շատերը հրաժարվում են հեռանալ Ուղիղ՝ առանց «քաղաքական շաքարապատման»․ ոմանց հաստատ դուր չի գա, բայց դե ինչ արած, մի կերպ թող տանեն․ Աննա ԿոստանյանԱլեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Թուրքիա Փակվող դպրոցներ․ կրթական բարեփոխու՞մ, թե՞ ապաբնակեցման ծրագիր․ ի՞նչ անել. Մենուա ՍողոմոնյանՀարգելի նպաստառուներ, ահա ինչպես են ձեզ զրկելու նպաստներից. Հրայր ԿամենդատյանZara-ի հիմնադիրը կստանա ռեկորդային 3.23 միլիարդ եվրո դիվիդենտ Կարապետյանի աջակիցներից շատերն ավելի քան 8 ժամ է չեն հեռանում դատարանի բակիցՄեր ազգն արդեն արթնացել է, Սամվել Կարապետյանը հաստատ կրած է․ Կարապետյանի աջակից Արդյո՞ք ԱՄՆ-ն կհասնի իր ուզածին և Իրանում կտապալվի ռեժիմը. Էդմոն ՄարուքյանԿուրտուան լավագույն դարպասապահն է «Ռեալի» պատմության մեջ. Արբելոա
Հասարակություն

4-րդ փուլի թոքի մետաստատիկ քաղցկեղով պացիենտին վիրաբույժը պետք է ուղղորդի ուռուցքաբանի մոտ. Հայկուհի Գյոկչյան

Թոքի քաղցկեղը տարածվածությամբ առաջինն է Հայաստանում: Միայն 2019թ-ին Հայաստանում հայտնաբերվել է թոքի քաղցկեղի 860 դեպք, դեպքերի 50%-ի դեպքում պացիենտները դիմել են մասնագետներին քաղցկեղի 4-րդ փուլում: Սա բավականին մտահոգիչ ցուցանիշ է, որի կապակցությամբ էլ երեկ՝ սեպտեմբերի 25-ին Հայաստանի առաջատար կլինիկական ուռուցքաբանները, վիրաբույժները, թորակալ վիրաբույժներն ու ախտորոշիչ մասնագետները հավաքվել էին քննարկելու թոքի քաղցկեղի բուժման ժամանակակից մեթոդները: «Թոքի քաղցկեղի պրեցիզիոն բուժման մոտեցումները» խորագրվ գիտական կոնֆերանսը կազմակերպվել էր Առողջապահության նախարարության հովանու ներքո ու Ռոշ ընկերության աջակցությամբ.

«Քննարկելու ենք ինչպես վիրաբուժական, այնպես էլ քիմիաթերևապևտիկ ու թիրախային բուժման մեթոդները: Զեկուցողները պատմելու են նորագույն մոտեցումների մասին ու ներկայացնելու տարբեր բժշկական կենտրոնների ունեցած փորձը: Տարբեր մասնագետներով մի հարկի տակ հավաքվելով՝ փորձելու ենք հարցին անդրադառնանք տարբեր տեսանկյուններից, քանի որ նպատակն է էլ առավել արդյունավետ դարձնել թոքի քաղցկեղի բուժումը Հայաստանում»,-մեզ հետ զրույցում փոխանցեց կոնֆերանսի կազմակերպիչ, Ուռուցքաբանության գծով ՀՀ ԱՆ խորհրդատու Հայկուհի Գյոկչյանը:

0

Ըստ նրա՝ միջոցառման կարևոր կետերից մեկը երկխոսությունն է վիրաբույժների հետ. «Երբեմն պատահում է, որ վիրաբույժները 4-րդ փուլի մետաստատիկ թոքի քաղցկեղ ունեցող պացիենտին ուղարկում են տուն՝ ասելով, թե բուժման համար այլևս ուշ է, որ իսկ իրականում ճիշտ կլինի ուղղորդեն ուռուցքաբանի մոտ, քանի որ իրականում թիրախային բուժման միջոցով կարելի է երկարակյացություն ապահովել այս պացիենտների համար, անգամ լինում են դեպքեր, որ լյարդի ու գլխուղեղի մետաստազներով պացիենտը կարող է ապրել 4-5 տարի լիարժեք կյանքով թիրախային թերապիայով բուժման ճիշտ ռազմավարություն ընտրելու դեպքում»,-հավելեց Հայկուհի Գյոկչյանը:

1

Հայկական թորակալ վիրաբուժության ասոցացիայի ղեկավար Հովհաննես Սարկավագյանը համաձայն է, որ 4-րդ փուլի մետաստատիկ քաղցկեղ ունեցող պացիենտի հետ պետք է աշխատեն ուռուցքաբանները: Նա նկատեց նաև, որ Հայաստանում թոքի քաղցկեղի բուժումը դրված է շատ բարձր մակարդակի վրա, սակայն բուժման ավելի լավ արդյունքների համար կարևոր է առաջնահերթ է սկրինինգային ծրագրերի ներդրումը, որպեսզի հնարավոր լինի քաղցկեղը ավելի փուլերում հայտնաբերել ու պացիենտերին երկար ապրելու հնարավորություն տալ: Դրան զուգահեռ նա պացիենտներին, որոնք թոքի հետ կապված խնդիրներ են ունեցել՝ բուժվել են տուբերկուլյոզից կամ աբցեսից, որևէ վիրահատություն են տարել թոքի շրջանում, խորհուրդ տվեց տարին մեկ պարտադիր հետազոտվել, քանի որ թոքի վրա սպիական փոփոխությունները կարող են նպաստել թոքի քաղցկեղի առաջացմանը:

2

Սքրինինգային ծրագրերի անհրաժեշտությունից զատ քննարկման ընթացքում մասնագետները թոքի քաղցկեղի արդյունավետ բուժման շրջանակում շեշտադրեցին նաև ծխելու դեմ պայքարի կարևորությունը, քանի որ այն ոչ միայն առաջնային ռիսկի գործոն է, այլև ըստ վիճակագրության՝ չծխող պացիենտների դեպքում բուժումն ավելի լավ արդյունք է տալիս, քան երբ պացիենտը ծխող է:

3

Միջոցառումն ավարտվեց պոզիտիվ շեշտադրումով, որ նման հանդիպումների հաճախակիությունը թույլ կտա մասնագետներին էլ լավ արդյունքներ ապահովել ու թիմային աշխատել, որից առաջնահերթ շահելու են քաղցկեղի պես բարդ հիվանդությանը բախված պացիենտները:

Առողջապահական համակարգ /mednews.am/