Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Սամվել Կարապետյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգվել է մեկ ամսով․ փաստաբանՀակակոռուպցիոն դատարանը հրապարակում է Սամվել Կարապետյանի վերաբերյալ որոշումը (ուղիղ)Անկախության հռչակագիրը ոչ թե անկախության, այլ կոնֆլիկտի հռչակագիր է. Նիկոլ ՓաշինյանԹուրքիայի ՊՆ-ն հաստատել Է երկրի տարածքում ՆԱՏՕ-ի ուժերի կողմից իրանական hրթիռի nչնչացումըԱվտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ Այն միասնությունն ու համերաշխությունը, որ այսօր կար, թող պահպանվի և տարածվի մեր ամբողջ ազգի մեջ․ բոլորս՝ միասին, ավելի ուժեղ ենք․ Նարեկ ԿարապետյանՍամվել Կարապետյանի տնային կալանքը երկարացնելու կամ նրան ազատ արձակելու որոշումը կհրապարակվի ժամը 00:30-ին. Արամ ՎարդևանյանԵրբ Սամվել Կարապետյանը լինի վարչապետ, մենք կունենանք ուժեղ Հայաստան, ուժեղ տնտեսություն, ուժեղ դիվանագիտություն և ուժեղ խաղաղություն. «Ուժեղ Հայաստան»ԱՄՆ-ը ժամանակավորապես մեղմացրել է ռուսական նավթի դեմ պատժամիջnցները Մարզերում տեսնում ենք բացարձակ վստահություն Սամվել Կարապետյանի նկատմամբ. Արթուր Դանիելյան Սամվել Կարապետյանի աջակիցներն արդեն 8 ժամ է դատարանի բակում են․ շատերը հրաժարվում են հեռանալ Ուղիղ՝ առանց «քաղաքական շաքարապատման»․ ոմանց հաստատ դուր չի գա, բայց դե ինչ արած, մի կերպ թող տանեն․ Աննա ԿոստանյանԱլեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Թուրքիա Փակվող դպրոցներ․ կրթական բարեփոխու՞մ, թե՞ ապաբնակեցման ծրագիր․ ի՞նչ անել. Մենուա ՍողոմոնյանՀարգելի նպաստառուներ, ահա ինչպես են ձեզ զրկելու նպաստներից. Հրայր ԿամենդատյանZara-ի հիմնադիրը կստանա ռեկորդային 3.23 միլիարդ եվրո դիվիդենտ Կարապետյանի աջակիցներից շատերն ավելի քան 8 ժամ է չեն հեռանում դատարանի բակիցՄեր ազգն արդեն արթնացել է, Սամվել Կարապետյանը հաստատ կրած է․ Կարապետյանի աջակից Արդյո՞ք ԱՄՆ-ն կհասնի իր ուզածին և Իրանում կտապալվի ռեժիմը. Էդմոն ՄարուքյանԿուրտուան լավագույն դարպասապահն է «Ռեալի» պատմության մեջ. Արբելոա
Քաղաքականություն

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության Քաղաքական խորհրդի հայտարարությունը

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝

Երեկ Երևանի դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանի որոշմամաբ կալանավորվել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։ Քաղաքական հաշվերահարդարի ողջ գործընթացը կազմակերպվել և ուղղորդվել է իշխանության առաջին դեմքի՝ Նիկոլ Փաշինյանի կողմից։ Պատահական չէ, որ զանազան զարտուղի ճանապարհներով գործը մակագրվել է դատական համակարգի ամենավարկաբեկված դատավորներից մեկին, որը բոլոր իշխանությունների ժամանակ հլու հնազանդ կատարել է քաղաքական պատվերներ՝ արդարադատությունն իջեցնելով պալատական խամաճիկության մակարդակին։
Հայաստանում երեկ տեղի է ունեցել արտառոց իրադարձություն, որովհետև առանց իրավական հիմքերի, Ծառուկյանի դեմ գեթ մեկ ցուցմունքի, միջին ծանրության հանցագործության հատկանիշներով կալանավորվել է խորհրդարանական ընդդիմության առաջնորդը։ Այլ խոսքով՝ իշխանության խնդիրն ոչ թե արդարադություն իրականացնելն է, այլ՝ Ծառուկյանին ամեն գնով մեկուսացնելը։ Իշխանության քաղաքական նպատակն առավել, քան հստակ է՝ հասնել իրական այլընտրանքի չեզոքացմանը, ԲՀԿ կազմաքանդմանը։ Նիկոլ Փաշինյանի թիմն, ըստ էության, գնում է 2018թ-ի դեկտեմբերի 9-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքների ապալեգիտիմացման ճանապարհով, ինչն ինքնաոչնչացման ամենակարճ ճանապարհն է։
ԵԽԽՎ-ն տարիներ առաջ սահմանել է քաղբանտարկյալ կարգավիճակի չորս հատկանիշենրը, որոնցից մեկն ընտրովի արդարադատությունն է։ Գագիկ Ծառուկյանի դեմ իրականացվում է ընտրովի արդարադատություն, և նա քաղբանտարկյալ է հենց եվրոպական չափանիշներով։
Նիկոլ Փաշինյանի թիմը բացահայտ քաղաքական հաշվեհարդարի գնաց հենց այն ժամանակ, երբ ԲՀԿ-ն նախաձեռնել էր ընդդիմադիր դաշտի լայն կոսնսոլիդացիա՝ նախապատրաստելով հոկտեմբերի 8-ի հանրահավաքը, որի հիմնական պահանջը նոր որակի իշխանության ձևավորումն է։
Քաղաքական հետապնդումներով ու հաշվեհարդարներով իշխանությունը փորձում է քողարկել իր ապիկար կառավարման հետևանքները, քաղաքական, տնտեսական, սոցիալական խորացող ճգնաժամը։ Նիկոլ Փաշինյանի թիմն այնքան է կորցրել քաղաքական ադեկվատությունը, որ երկրի ներսում խրամատներ է փորում, երբ Թուրքիայի ակնհայտ աջակցությամբ Ադրբեջանն, ըստ էության, հանդես է գալիս լայնածավալ պատերազմ սանձազերծելու շանտաժով։ Սա խոսում է գործող իշխանության քաղաքական որակների բացակայության մասին։
Գագիկ Ծառուկյանը մեր կուսակցության քաղաքական գործընկերն է, բարեկամն ու ընկերը։ Նրա կալանավորումը մեզ ոչ միայն չի հուսալքել, այլ ավելի է կոնսոլիդացրել մեր շարքերը՝ Հայաստանում նոր որակի իշխանություն ձևավորելու գաղափարի շուրջ։ «Դեմոկրատական այլընտրաք» կուսակցությունը բոլոր քաղաքական լեգալ միջոցներով պայքարելու է Գագիկ Ծառուկյանի շուտափույթ ազատության, երկրում սոոլիդ իշխանություն ձևավորելու համար։
«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության Քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանց